Գլխավոր տեղեկություն
Номер
N 650-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 26.10.2022
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
18.10.2022
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Дата подписания
19.10.2022
Дата вступления в силу
05.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

18 հոկտեմբերի 2022 թ.

N 650-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» N 48-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումը.

1) 13-րդ կետում լրացնել նոր 3-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) Կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների մուտքերի աստիճաններին կից հատվածներում (աստիճանների բացվածքի եզրերին) անցորդների անվտանգությունը ապահովելու նպատակով պետք է տեղադրվեն (կառուցվեն) մայթի նիշից 60-90 սմ բարձրությամբ թեթև կոնստրուկցիաներով ճարտարապետական կառուցվածքներ: Կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների մուտքերը սույն կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն պետք է ապահովված լինեն անհրաժեշտ լուսավորությամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների սեփականատերերը կամ տիրապետողները սույն որոշման 1-ին կետով նախատեսված պահանջներին համապատասխանող թեթև կոնստրուկցիաներով ճարտարապետական կառուցվածքների տեղադրումը (կառուցումը) պետք է ապահովեն մինչև 2023 թվականի հունիսի 1-ը: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշման հավելվածի 13-րդ կետում լրացվող նոր 3-րդ ենթակետի առաջին նախադասությամբ սահմանված պահանջները չեն տարածվում այն կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների սեփականատերերի կամ տիրապետողների վրա, որոնք մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը արդեն իսկ տեղադրել (կառուցել) են անցորդների անվտանգությունը ապահովող միջոցներ (60-90 սմ բարձրությամբ):

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏի առաջին տեղակալ,

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար

Լ. Հովհաննիսյան

 

2022 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2022 թվական: