ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 սեպտեմբերի 2003 թվականի, ՀՕ-1-Ն, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ մասով.
«31. Սոցիալական քարտից հրաժարվող քաղաքացուն, իր դիմումի հիման վրա, լիազորված մարմինը տրամադրում է տեղեկանք:
Տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
բ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված գործառնություններն իրականացնելիս սոցիալական քարտ չունեցող անձը ներկայացնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տեղեկանքը:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում`
ա) 1-ին կետը «քարտ» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տեղեկանք» բառերով.
բ) 2-րդ կետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տեղեկանք» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|