Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 13
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.08.2021-01.01.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.02.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2021 թվականի

թիվ 13

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ ու 45-րդ հոդվածներին և «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2.4-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրք՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 80Դ ծանոթագրությամբ՝

«80Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 16-ի թիվ 13 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ թիվ 4 հավելվածի համաձայն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի առանձին տեսակների մասով փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2021 թվականի

փետրվարի 16-ի թիվ 13 որոշման

 

 

ԵՆԹԱԴԻՐՔ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

7102 39 000 0

- - այլ

կար

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2021 թվականի

փետրվարի 16-ի թիվ 13 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

7102 39 000

- - այլ՝

 

7102 39 000 1

- - - 0.3 կարատից պակաս զանգվածով

կար

7102 39 000 9

- - - այլ

կար

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2021 թվականի

փետրվարի 16-ի թիվ 13 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

7102 39 000 1

- - - 0.3 կարատից պակաս զանգվածով

10

7102 39 000 9

- - - այլ

10

7103 10 000 1

- - նեֆրիտ

1080Դ)

7103 10 000 2

- - սուտակներ

1080Դ)

7103 10 000 3

- - շափյուղաներ

1080Դ)

7103 10 000 4

- - զմրուխտներ

1080Դ)

7103 10 000 5

- - ալեքսանդրիտներ

1080Դ)

7103 10 000 8

-- այլ

1080Դ)

7103 91 000 1

- - - սուտակներ

1280Դ)

7103 91 000 2

- - - շափյուղաներ

1280Դ)

7103 91 000 3

- - - զմրուխտներ

1280Դ)

7103 99 000 2

- - - ալեքսանդրիտներ

1580Դ)

7103 99 000 8

- - - այլ

1580Դ)

7104 20 000 1

- - նեֆրիտ

1580Դ)

7104 20 000 3

- - սուտակներ

1580Դ)

7104 20 000 4

- - շափյուղաներ

1580Դ)

7104 20 000 5

- - զմրուխտներ

1580Դ)

7104 20 000 6

- - ալեքսանդրիտներ

1580Դ)

7104 20 000 8

- - այլ

1580Դ)

7104 90 000 1

- - նեֆրիտ

1480Դ)

7104 90 000 3

- - սուտակներ

1480Դ)

7104 90 000 4

- - շափյուղաներ

1480Դ)

7104 90 000 5

- - զմրուխտներ

1480Դ)

7104 90 000 6

- - ալեքսանդրիտներ

1480Դ)

7104 90 000 8

- - այլ

1480Դ)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2021 թվականի

փետրվարի 16-ի թիվ 13 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ՝

ա) այն ապրանքների ցանկում, որոնց մասով սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (նշված որոշման թիվ 2 հավելված), 2.9-րդ բաժնի 2-րդ աղյուսակի 6-րդ դիրքում «7102 39 000 0-ից» բառերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7102 39 000» ծածկագրով.

բ) «Թանկարժեք քարերը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի (նշված որոշման թիվ 13 հավելված) թիվ 2 հավելվածի 3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7102 39 000 0-ից» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7102 39 000» բառերով։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ այն առանձին ապրանքների ցանկում, որոնց մասով կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ դրույքաչափերի ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7102 39 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«7102 39 000 1 --- 0,3 կարատից պակաս զանգվածով

12,3 10,9 9,5 8,2 6,8 5,5 4,1 2,7 1,4 0

7102 39 000 9 --- այլ

12,3 10,9 9,5 8,2 6,8 5,5 4,1 2,7 1,4 0»։

 

3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 29.06.21 թիվ 70)

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 29.06.21 թիվ 70)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.08.2021, թիվ 100 01.01.2022, թիվ 13
29.06.2021, թիվ 70 01.08.2021, թիվ 13
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան