Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.08.2021-01.01.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
12.01.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
12.01.2021
Дата вступления в силу
03.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2021 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԼՅՈՒՄԻՆԵ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ ու 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2.4 հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքը՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 87Դ ծանոթագրությամբ՝

«87Դ) Մաքսային արժեքի 12 %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունվարի 12-ի թիվ 1 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը ներառյալ:»:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ այն առանձին ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան, և այդ դրույքաչափերի չափերի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7606 12 200 9 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

                 

 «7606 12 200 3

----- 0,35 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 345 ՄՊա-ից ոչ պակաս ձգման ամրության սահմանով, 30 մմ-ից ոչ պակաս, բայց 2000 մմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով

6,7

5,0

3,3

1,7

0

0

0

0

0

0

7606 12 200 8

----- այլ

6,7

50

3,3

1,7

0

0

0

0

0

0».

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7606 12 920 9 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«7606 12 920 3

------ 0,4 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 262 ՄՊա-ից ոչ պակաս ձգման ամրության սահմանով, 1000 մմ-ից ոչ պակաս, բայց 2000 մմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով

6.7

5,0

3,3

1,7

0

0

0

0

0

0

7606 12 920 8

------ այլ

6,7

5,0

3,3

1,7

0

0

0

0

0

0»։

          

3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 29.06.21 թիվ 70)

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի «Ադրբեջանի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոցի կիրառման մասին» թիվ 115 որոշման 1-ին կետում «7606 12 200 9 և 7606 12 920 9» բառերը փոխարինել «7606 12 200 3, 7606 12 200 8, 7606 12 920 3 և 7606 12 920 8» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ, ինչպես նաև ալյումինե համաձուլվածքներից արտադրատեսակների առանձին տեսակների մասով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

       

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի հունվարի 12-ի

թիվ 1 որոշման

                            

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ՝

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

     

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

7606 12 920 9

------ այլ

-

             

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի հունվարի 12-ի

թիվ 1 որոշման

  

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ՝

   

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

    

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

7606 12 920 3

------ 0,4 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 262 ՄՊա-ից ոչ պակաս ձգման ամրության սահմանով, 1000 մմ-ից ոչ պակաս, բայց 2000 մմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով

-

7606 12 920 8

------ այլ

 

                       
 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի հունվարի 12-ի

թիվ 1 որոշման

      

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

     

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

   

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ
ԱՄՆ դոլարով)

7606 12 920 3

------ 0,4 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 262 ՄՊա-ից ոչ պակաս ձգման ամրության սահմանով, 1000 մմ-ից ոչ պակաս, բայց 2000 մմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով

1087Դ)

7606 12 920 8

------ այլ

10

             

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.08.2021, թիվ 100 01.01.2022, թիվ 1
29.06.2021, թիվ 70 01.08.2021, թիվ 1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան