ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2022 թվականի N 1786-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 697-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված՝ 2019 թվականի արտադրության «Նիսսան» մակնիշի, 930 AX 61 պետական համարանիշով, JN6BE6DS5L9063577 նույնացման համարով, 12,329.5 հազար դրամ սկզբնական արժեքով, 12,329.5 հազար դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ 2015 թվականի արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր» մակնիշի, JTERB71J200077756 նույնացման համարով, 36,000.0 հազար դրամ սկզբնական արժեքով, 14,712.3 հազար դրամ հաշվեկշռային արժեքով և 2017 թվականի արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր» մակնիշի, JTFRV71JXJ5001077 նույնացման համարով, 46,500.0 հազար դրամ սկզբնական արժեքով, 24,539.5 հազար դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։
3. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ 2005 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 412 D» մակնիշի, WDB9046121R821154 նույնացման համարով, 934 LL 36 պետական համարանիշով, 2,300.0 հազար դրամ սկզբնական արժեքով, 0.0 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը և նվիրատվությամբ հանձնել «Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված և «Կարբիի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված՝ 2007 թվականի արտադրության «Մերսեդես Բենց սպրինտեր 315 CDI» մակնիշի, WDB9066331S193476 նույնացման համարով 2,332.3 հազար դրամ սկզբնական արժեքով, 2,332.3 հազար դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը հետ վերցնել և նվիրատվությամբ հանձնել «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, համապատասխան կազմակերպությունների տնօրենների հետ միասին, ապահովել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |