Գլխավոր տեղեկություն
Номер
N 89-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.11.2022
Принят
Ջերմուկ համայնքի ավագանի
Дата принятия
18.11.2022
Подписан
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Дата подписания
18.11.2022
Дата вступления в силу
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 
18 նոյեմբերի 2022 թ. N 89-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.4-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.1-րդ, 4.2-րդ, 6-րդ, 8-12-րդ, 17-րդ, 20-րդ կետերի դրույթներով՝ ավագանին որոշում է`

1. Սահմանել ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

Կողմ -13

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ
ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ
ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ
ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ
ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. նոյեմբերի 18

ք. Ջերմուկ

 

 

Հավելված

Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի նոյեմբերի 18-ի

N 89-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված հեղուկ վառելիքի վաճառքի, սեղմված բնական գազի վաճառքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի, խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու, ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման, առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու, հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվությունների (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

 2. Թույլտվությունը տրամադրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ դիմումատու) Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:

 3. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով` N 2 ձևին համապատասխան դիմում, որին կից ներկայացվում են՝

 1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.

 2) շենքի կամ շինության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

 3) տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

 4) Ջերմուկ համայնքի բյուջեի հանդեպ դիմումատուի պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի պատճեն.

 5) օբյեկտի ճակատային մասի գունավոր լուսանկարը:

 4. Բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն ստանալու համար դիմումին կից ներկայացվում է նաև՝

 1) քննարկվող տարածքի լուսանկարը.

 2) էսքիզային առաջարկ (միայն՝ ծաղիկների բացօթյա վաճառք իրականացնելու համար նախատեսված տակդիր տեղադրելու դեպքում):

 5. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվություն ստանալու համար դիմումին կից ներկայացվում է նաև.

 1) բժշկի որակավորում ունեցող աշխատակցի աշխատանքային պայմանագրի կամ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գործող բժշկական հաստատության հետ կնքված համապատասխան պայմանագրի պատճենը.

 2) բժիշկ աշխատակցի անձնագրի պատճենը.

 3) բժիշկ աշխատակցի բժշկական որակավորումը հավաստող փաստաթղթի պատճենը.

 4) Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 100 մետր շառավղի մեջ գտնվող հարակից գույքերի նպատակային և գործառնական նշանակությունների պարզաբանմամբ տեղեկանք:

 6. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվություն ստանալու համար դիմումին կից ներկայացվում է նաև համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ–ճարտարապետի կողմից տրամադրված՝ 100 մետր շառավղի մեջ գտնվող հարակից գույքերի նպատակային և գործառնական նշանակությունների պարզաբանմամբ տեղեկանք։

 7. Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է:

 8. Դիմումը մերժվում է, եթե՝

 1) սույն կարգի 3-6-րդ կետերով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Ջերմուկ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել.

 2) գործունեության իրականացման վայրի շենքը կամ շինությունը չի համապատասխանում տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված պահանջներին, ինչի վերաբերյալ պետական լիազոր մարմնի (մարմինների) կողմից ստացվել է համապատասխան տեղեկատվություն.

 3) դիմումատուն Ջերմուկ համայնքի հանդեպ ունի չկատարված ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ, եթե դատական կարգով վիճարկում է տվյալ պարտավորության առկայությունը:

 9. Դիմումը մերժելու դեպքում տեղական տուրքի վճարված գումարը վերադարձվում է օրենքով սահմանված կարգով։

 10. Թույլտվությունը չի կարող դիմումատուի կողմից փոխանցվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կամ օգտագործվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից։

 11. Թույլտվությունն ստանալուց հետո թույլտվություն ստացած անձը պարտավոր է իր գործունեությունը կազմակերպել և իրականացնել Հայաստանի Հանրապետության՝ համապատասխան ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ__________________

 

Տրված ____ _____________202  թ.

Թույլատրված գործունեության անվանումը

__________________________________________________________________

 

Հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը և գտնվելու վայրը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

Թույլտվության գործողության ժամկետը ____ ______ 202  թ-ից մինչև ____ ______ 202  թ-ը:

 

____________________

(ստորագրություն)

____________________

(անուն, ազգանուն)

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի

 

Ջերմուկ համայնքի ղեկավար՝ ___________________

 

__________________________________________ ին

/անուն, ազգանունը/

 

ԴԻՄՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ________________________________________________

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը

______________________________________________________________________________________

 

2. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը

______________________________________________________________________________________

 

3. Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցե, կապի այլ միջոցներ

______________________________________________________________________________________

 

4. Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

5. Գործունեության անվանումը

______________________________________________________________________________________

 

6. Թույլտվության ժամկետը

______________________________________________________________________________________

/նշել թույլտվության պահանջվելիք ժամկետը/

 

Ներկայացված տեղեկատվությունների իսկությունը հաստատում եմ

______________________________________________________________________________________

/կազմակերպության պատասխանատու անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը/

 

__________________ 20   թ.

 

Կ. Տ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2022 թվական: