Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 158
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.10.2020-01.01.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
21.11.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
21.11.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 158

քաղ. Մոսկվա

 

ՄԱԳՆԵՏՐՈՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրք՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 50Դ ծանոթագրությամբ.

«50Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 158 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ այն առանձին ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև «Ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8540 71 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«8540 71 000 1

  

- - -

2,44 ԳՀց-ից ոչ պակաս, սակայն 2,47 ԳՀց-ից ոչ ավելի աշխատանքային հաճախականությամբ և 600 Վտ-ից ոչ պակաս, սակայն 1 կՎտ-ից ոչ ավելի ելքային հզորությամբ

6,7

5,0

3,3

1,7

0

0

0

0

0

0

8540 71 000 9

- - -

այլ

6,7

5,0

3,3

1,7

0

0

0

0

0

0»:

3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 22.09.20 թիվ 114)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկի II բաժնում փոփոխություն կատարելու մասին, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի նոյեմբերի 21-ի

թիվ 158 որոշման

 

ԵՆԹԱԴԻՐՔ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

8540 71 000 0

- - մագնետրոններ

հատ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի նոյեմբերի 21-ի

թիվ 158 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

8540 71 000

- - մագնետրոններ՝

 

8540 71 000 1

- - - 2,44 ԳՀց-ից ոչ պակաս, սակայն 2,47 ԳՀց-ից ոչ ավելի աշխատանքային հաճախականությամբ և 600 Վտ-ից ոչ պակաս, սակայն 1 կՎտ-ից ոչ ավելի ելքային հզորությամբ

հատ

8540 71 000 9

- - - այլ

հատ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի նոյեմբերի 21-ի

թիվ 158 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ

ԱՄՆ դոլարով)

8540 71 000 1

- - - 2,44 ԳՀց-ից ոչ պակաս, սակայն 2,47 ԳՀց-ից ոչ ավելի աշխատանքային հաճախականությամբ և 600 Վտ-ից ոչ պակաս, սակայն 1 կՎտ-ից ոչ ավելի ելքային հզորությամբ

850Դ)

8540 71 000 9

- - - այլ

8