ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2020 թվականի N 1669-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամից ընդունել 3.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված նվիրատվության պայմանագիրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |