Գլխավոր տեղեկություն
Номер
N 412-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2022
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
19.10.2022
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
19.10.2022
Дата вступления в силу
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հոկտեմբերի 2022 թվականի
ք. Երևան

N 412-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» N 378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Խմելու ջուր՝ խմելու ջրին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխանող ջուր.».

2) Կանոնների 15-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված` տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ» բառերը,

բ. 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «կամ իրավունքների ձեռքբերումը» բառերը.

3) Կանոնների 22.1 կետի՝

ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված` տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ» բառերը,

բ. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «կամ իրավունքների ձեռքբերումը» բառերը.

4) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1.1 կետով.

«22.1.1․ Այն դեպքում, երբ տարածքի (այդ թվում՝ շենքի, շինության, հողամասի) նկատմամբ ֆիզիկական անձի իրավունքը (այդ թվում` սեփականության, օգտագործման) օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չէ, սակայն առկա է իրավասու մարմնի կողմից տրամադրված` այդ տարածքում վերջինիս բնակության, փաստացի տիրապետման կամ գործունեության իրականացման փաստը հավաստող տեղեկանք կամ պայմանագիր, Մատակարարը, գնահատելով միացման և (կամ) ծառայությունների մատուցման հնարավորությունը և դրա հետ կապված ռիսկերը, իրավասու է տրամադրել Տեխնիկական պայմաններ, կնքել Միացման պայմանագիր և (կամ) Պայմանագիր։».

5) Կանոնների 70-րդ և 71-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«70. Մատակարարը պարտավոր է Պլանային ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին տեղեկատվությունը ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ հրապարակել իր պաշտոնական կայքում, իսկ ընդհատման օրվանից ոչ շուտ, քան 2 օր առաջ տվյալ սպասարկման տարածքում հեռարձակվող առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում, կամ գրավոր, կամ էլեկտրոնային եղանակով, կամ հեռախոսազանգի միջոցով, կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել Բաժանորդին:

71. Մատակարարը պարտավոր է ջրամատակարարման ընդհատման մասին հարցում կատարած Բաժանորդին հնարավորինս սեղմ ժամկետում հարցման ներկայացման եղանակով իրազեկել ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին:».

6) Կանոնների 74-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) առանց Առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարումը Առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու նպատակով Մատակարարի նախաձեռնությամբ Առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն խոչընդոտելու դեպքում:».

7) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 74.2 կետով.

«74.2. Կանոնների 74-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը դադարեցված լինելու դեպքում Մատակարարը պարտավոր է Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն չխոչընդոտելու փաստի մասին իրազեկվելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղակայել Առևտրային հաշվառքի սարք և վերսկսել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:».

8) Կանոնների 89-րդ կետում «2023» թիվը փոխարինել «2026» թվով.

9) Կանոնների 90-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«90. Կանոնների 26-րդ, 42-րդ, 42.1 կետերը, 74-րդ կետի 3-րդ ենթակետը և 74.2 կետը գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 19 հոկտեմբերի 2022 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2022 թվական: