ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2022 թվականի N 1632-Ն
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2022 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. 2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
4. 2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2023 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023 թվականի փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ:
5. 2022 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
6. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել 2022 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։
8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և դրա տարածքային ստորաբաժանումներ:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին համապատասխան բժշկական հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:
11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) ապահովել`
ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:
12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի N 1632-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ
ՀՀ ոստիկանության պետ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի N 1632-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածքային ստորաբաժանումները |
Հանձնաժողովների անդամները |
Երևան Երևանի N 1 Երևանի N 2 Երևանի N 3 Երևանի N 4 |
Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ) Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի NN 1, 2, 3 և 4 տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Արագածոտն Արագածոտնի մարզի |
Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի Աշտարակի հենակետի պետ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արագածոտնի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Արարատ Արարատի մարզի |
Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արարատի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Արմավիր Արմավիրի մարզի |
Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմավիրի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Գեղարքունիք Գեղարքունիքի մարզի |
Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մարտունու ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Լոռի Լոռու մարզի |
Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Կոտայք Կոտայքի մարզի |
Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մ արզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կոտայքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Շիրակ Շիրակի մարզի |
Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Սյունիք Սյունիքի մարզի |
Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի և Կապանի ռազմական ոստիկանության բաժինների պետեր ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզպետարանի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Վայոց ձոր Վայոց ձորի մարզի |
Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Տավուշ Տավուշի մարզի |
Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի NN 1 և 2 տարածքային ստորաբաժանման ղեկավարներ Տավուշի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի N 1632-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վահե Կորյունի Հակոբյան |
- հանձնաժողովի նախագահ (ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ) |
Գարիկ Սմբատի Սարգսյան | - հանձնաժողովի նախագահի տեղակալ (օտոլարինգոլոգ) |
Արմեն Վահանի Սաֆարյան | - ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ |
Էդուարդ Արմենի Ավագյան | - թերապևտ |
Գարիկ Գագիկի Մուրադյան | - թերապևտ |
Հարություն Վահրամի Ղռմաջյան | - սրտաբան |
Գագիկ Սարիբեկի Հակոբյան | - սրտաբան |
Արշակ Վարդգեսի Ղազարյան | - նյարդաբան |
Հասմիկ Ռաֆայելի Ամրոյան | - նյարդաբան |
Սահակ Աշոտի Հակոբյան | - մաշկաբան |
Էդուարդ Տիգրանի Վարդանյան | - ուրոլոգ |
Դավիթ Գևորգի Փթուկյան | - վիրաբույժ |
Թեհրան Ֆրիկի Նավիկյան | - վնասվածքաբան |
Լևոն Գագիկի Ներսիսյան | - վնասվածքաբան |
Արթուր Լիոնիկի Մինասյան | - օտոլարինգոլոգ |
Հրանտ Ալեքսանի Շահինյան | - ակնաբույժ |
Եղիշե Ալիկի Բաղդասարյան | - ակնաբույժ |
Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան | - հոգեբույժ |
Լուսինե Անդրանիկի Արզումանյան | - հոգեբույժ |
Նարեկ Հովիկի Ջամալյան | - հանձնաժողովի քարտուղար, համակարգչային օպերատոր |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2022 թվական: