ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 251-Ա
«ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 860-Ա որոշման հավելվածի 48-րդ կետը`
1. Հաստատել «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1110-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 251-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Պապոյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ |
Ա. Օհանյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ |
Ն. Սաֆարյան | - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր (համաձայնությամբ) |
Ք. Ռաֆայելովա | - «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան», Ասիական լեզուների գիտաուսումնական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ) |
Խան Մինծյեն | - չինական կողմի ներկայացուցիչ, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Կոնֆուցիոսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն (համաձայնությամբ) |
Ն. Խաչատրյան | - «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ, մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ս. Համբարձումյան | - «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի ծնողական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 17.10.22 N 1221-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |