Գլխավոր տեղեկություն
Номер
N 1185-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.10.2022-05.05.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.10.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.10.2022
Дата вступления в силу
18.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1185-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման N 1 հավելվածի II բաժինը՝

1. Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի համակարգմանը, մշտադիտարկմանը և գնահատմանն աջակցելու նպատակով ձևավորել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհուրդ (այսուհետ` Մշտադիտարկման խորհուրդ):

2. Հաստատել Մշտադիտարկման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

17.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1185-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Վարչապետ (Մշտադիտարկման խորհրդի նախագահ)

Արդարադատության նախարար

Արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

Ազգային ժողովի պետական - իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Դատական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)

Քննչական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ)

Փաստաբանների պալատի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Դիլբանդյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Թ. Շաքարյան - Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ա. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հ. Հարությունյան - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

17.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.05.2023, N 477-Ա 05.05.2023, N 1185-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան