Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 438
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.05.2017-01.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 27.03.2015
Принят
Մաքսային միության հանձնաժողով
Дата принятия
17.08.2010
Подписан
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Дата подписания
17.08.2010
Дата вступления в силу
08.12.2010

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2010 թվականի

Թիվ 438

քաղ. Մոսկվա

Տարանցման հայտարարագրի ներկայացման ու գրանցման ԵՎ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի իրականացման հետ կապված՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման կարգի մասին

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

Հաստատել մաքսային մարմինների կողմից տարանցման հայտարարագրի ներկայացման ու գրանցման և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի իրականացման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը (կից ներկայացվում է):

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամները՝

 

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Ա. Կոբյակով

Ու. Շուկեև

Ի. Շուվալով

 

  

 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի
2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ
438 որոշմամբ

 

Տարանցման հայտարարագրի ներկայացման, գրանցման և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի իրականացման հետ կապված՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման կարգը

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Տարանցման հայտարարագրի ներկայացման, գրանցման և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի իրականացման հետ կապված՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման սույն Կարգը մշակվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 27-րդ և 32-րդ գլուխներին համապատասխան:

 

II. Մաքսային հայտարարագրի ներկայացման ու գրանցման հետ կապված՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման կարգը

 

2. Տարանցման հայտարարագիրը ներկայացվում է այն ապրանքների փոխադրման համար, որոնք տրանսպորտային (փոխադրման) մեկ փաստաթղթով տեղափոխվում են մեկ ուղարկողի կողմից մեկ ստացողի հասցեով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը:

 

Ուղարկող մաքսային մարմինը՝ որպես տարանցման հայտարարագիր, ընդունում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկությունները պարունակող հետևյալ փաստաթղթերը՝

 

- տարանցման հայտարարագրի լրացված թերթիկները.

 

- «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի մաքսային կոնվենցիայի (այսուհետ՝ ՄՃՓ կոնվենցիա) դրույթներին համապատասխան լրացված ՄՃՓ գրքույկը և դրան կից ներկայացվող տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը.

 

- «Ժամանակավոր ներմուծման համար ժամանակավոր ընդունման թույլտվության մասին» 1961 թվականի մաքսային կոնվենցիային և «Ժամանակավոր ներմուծման մասին» 1990 թվականի կոնվենցիային (այսուհետ՝ ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիաները) համապատասխան լրացված ժամանակավոր ընդունման թույլտվությունը (ATA Carnet) և դրան կից ներկայացվող տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը (Մաքսային միության անդամ պետության տարածքում փոխադրման ժամանակ, եթե դա նախատեսված է այդ պետության օրենսդրությամբ).

 

- տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր:

 

Տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը՝ որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում, տարանցման հայտարարագրի հիմքը համարվում է տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը, իսկ մյուս փաստաթղթերը դրա անբաժանելի մասն են կազմում:

3. Տարանցման հայտարարագիրը պետք է ուղարկող մաքսային մարմին ներկայացվի հետևյալ փաստաթղթերի հետ՝

- ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային հայտարարագիր ներկայացնող անձի լիազորությունները հավաստող փաստաթղթերը՝

բեռնառաքիչի պարագայում՝ տրանսպորտային առաքման պայմանագրի կնքումը հավաստող փաստաթղթերը,

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց պարագայում՝ արտաքին տնտեսական գործարքների կնքումը կամ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հավաստող փաստաթղթերը.

 

փոխադրողների պարագայում՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.

 

- տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.

 

- առևտրային փաստաթղթերը.

 

- մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված արգելքների և սահմանափակումների պահպանումը հավաստող փաստաթղթերը, եթե այդպիսի տեղափոխումը թույլատրվում է նման փաստաթղթերի առկայության դեպքում.

 

- ապրանքների ծագման երկիրը հավաստող փաստաթղթերն այն դեպքերում, երբ ուղարկող մաքսային մարմնի կողմից բացահայտվում են այնպիսի հանգամանքներ, որ ապրանքների ծագման երկիրն այն երկիրն է, որտեղից ծագող ապրանքների ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք կամ տարանցիկ փոխադրումն այդ տարածքով արգելվում է՝ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան.

 

- մաքսատուրքերի և հարկերի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք նախատեսված են Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերում.

 

- մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման դեպքում միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը թույլատրելու մասին հավաստագիրը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ փոխադրման համար կիրառվում է մեկանգամյա թույլտվություն.

 

- ապրանքների նույնականացման հնարավորությունն ապահովող փաստաթղթերն (ապրանքի նկարագրություն, գծագրեր, մասշտաբային պատկերներ, լուսանկարներ, պատկերազարդումներ, ապրանքաուղեկից փաստաթղթեր և այլն) այն դեպքում, երբ որպես նույնականացման միջոց չեն կարող օգտագործվել կապարակնիքներ, կնիքներ և նույնականացման նշաններ կամ դրոշմավորման այլ տարատեսակներ.

 

- միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի գրանցման և ծագման վերաբերյալ փաստաթուղթը (ապրանքներն ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով փոխադրելու դեպքում).

 

- այն փաստաթղթերի ցանկի երկու օրինակը, որոնցից բաղկացած է տարանցման հայտարարագիրը (տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում) (Հավելված 1):

 

Երկաթուղային տրանսպորտով ապրանքների տեղափոխման դեպքում, եթե որպես հայտարարատու հանդես է գալիս փոխադրողը և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթում նշված են կից ներկայացվող առևտրային փաստաթղթերն ու դրանց թիվը, չի պահանջվում ներկայացնել այն փաստաթղթերի ցանկը, որոնցից բաղկացած է տարանցման հայտարարագիրը:

 

Ապրանքների հայտարարագրման դեպքում՝

 

մաքսային փոխադրողը լրացուցիչ ներկայացնում է մաքսային փոխադրողների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու մասին վկայող փաստաթղթի հաստատված պատճենը.

 

լիազորված տնտեսական օպերատորը լրացուցիչ ներկայացնում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու մասին վկայող հավաստագրի հաստատված պատճենը.

 

Տարանցման հայտարարագիրը մաքսային ներկայացուցչի կողմից ուղարկող մաքսային մարմին ներկայացվելու դեպքում, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում լրացուցիչ ներկայացվում է իրավաբանական անձին ընդգրկելու մասին վկայող համարը, ինչպես նաև՝ հայտարարատուի հետ մաքսային ներկայացուցչի կնքած պայմանագրի հաստատված պատճենը։

 

Որպես առևտրային փաստաթղթեր կարող են ներկայացվել հաշիվ–ապրանքագրեր, մասնագրեր, բեռնառաքման և փաթեթավորման թերթիկներ և այլ փաստաթղթեր, որոնք օգտագործվում են արտաքին առևտրային և (կամ) այլ գործունեության իրականացման ժամանակ, ինչպես նաև Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված գործարքների կատարումը հավաստելու նպատակով:

 

Որպես տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր կարող են ներկայացվել միջազգային կամ ներքին ապրանքատրանսպորտային բեռնագրեր, կոնոսամենտներ կամ ծովով (գետով) փոխադրման մասին պայմանագրի առկայությունը և բովանդակությունը հավաստող այլ փաստաթղթեր, օդային բեռնագրեր, երկաթուղային բեռնագրեր, Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթեր, բեռնառաքման փաստաթղթեր, ինչպես նաև տրանսպորտի ոլորտում ընդունված միջազգային համաձայնագրերով, տրանսպորտային կանոնագրքերով և օրենսգրքերով, այլ օրենքներով և դրանց համապատասխան ընդունվող իրավական ակտերով նախատեսված այլ ստանդարտ փաստաթղթեր:

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված տեղեկությունները պարունակող տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում, ուղարկող մաքսային մարմին է ներկայացվում նշված փաստաթղթերի երկու փաթեթ:

 

ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, ուղարկող մաքսային մարմին են ներկայացվում ՄՃՓ կոնվենցիայի դրույթներին համապատասխան ձևակերպված ՄՃՓ գրքույկը և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի, առևտրային փաստաթղթերի և տարանցման հայտարարագրի մաս կազմող այլ փաստաթղթերի երկու փաթեթ:

 

Ժամանակավոր ընդունման թույլտվության օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, ուղարկող մաքսային մարմին է ներկայացվում ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիաներին համապատասխան ձևակերպված ժամանակավոր ընդունման թույլտվությունը և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի, առևտրային փաստաթղթերի և տարանցման հայտարարագրի մաս կազմող այլ փաստաթղթերի երկու փաթեթ:

 

Հայտարարատուն տարանցման հայտարարագրի հետ միաժամանակ ուղարկող մաքսային մարմին է ներկայացնում դրա էլեկտրոնային պատճենը, եթե Մաքսային միության օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

4. Տարանցման հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը և ժամը մաքսային մարմնի կողմից նշվում են համապատասխան գրանցամատյանում, որի ձևը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ, ինչպես նաև ուղարկող մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

 

5. Տարանցման հայտարարագրի գրանցումը առանձին մաքսային գործառնություն է, որն իրականացվում է ուղարկող մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձանց կողմից:

 

6. Մաքսային մարմինը գրանցում է տարանցման հայտարարագիրն այն ներկայացնելուց պահից ոչ ուշ, քան երկու ժամվա ընթացքում:

 

7. Տարանցման հայտարարագրի գրանցումը կատարվում է ուղարկող մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից դրան գրանցման համար տրամադրելու միջոցով՝ տարանցման հայտարարագրի լրացման կարգին համապատասխան:

 

ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների տեղափոխման դեպքում, տարանցման հայտարարագրի գրանցումը կատարվում է ուղարկող մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից՝ ՄՃՓ գրքույկի թիվ 1 և թիվ 2 պոկվող թերթիկների 21-րդ սյունակի աջ ենթաբաժնում նշելով դրա հերթական համարն ըստ այն գրանցամատյանի, որի ձևը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում տարանցման հայտարարագրի գրանցման համարը կարող է լրացուցիչ նշվել տարանցման հայտարարագրում նրբաթելային (շտրիխ կոդ) հաշվառանիշի միջոցով:

 

Տարանցման հայտարարագրի գրանցման համարը հաստատվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

 

Յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից տարանցման հայտարարագրի համարակալումն սկսվում է մեկից։

 

Ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը տարանցման հայտարարագրի գրանցման համարը նշում է՝

 

- սույն Կարգի 4-րդ կետում նշված գրանցամատյանում.

 

- տարանցման հայտարարագրում՝ տարանցման հայտարարագրի լրացման կարգին համապատասխան.

 

- տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի երկու օրինակում.

 

- տարանցման հայտարարագրի մաս կազմող փաստաթղթերի ցանկի և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի երկու օրինակում (տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում):

 

Տարանցման հայտարարագրի գրանցումն իրականացվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից, այդ թվում՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

 

8. Տարանցման հայտարարագրին գրանցման համար տրամադրելու պահից այն դառնում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի մասին վկայող փաստաթուղթ։

 

9. Ուղարկող մաքսային մարմինը մերժում է տարանցման հայտարարագրի գրանցումը հետևյալ դեպքերում՝

ա) տարանցման հայտարարագիրը ներկայացվել է տարանցման հայտարարագրերը գրանցելու իրավասություն չունեցող մաքսային մարմին.

բ) տարանցման հայտարարագիրը ներկայացվել է համապատասխան լիազորություն չունեցող անձի կողմից.

գ) տարանցման հայտարարագրում նշված չեն Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ տեղեկությունները.

դ) տարանցման հայտարարագիրը ստորագրված չէ կամ պատշաճ կերպով հաստատված չէ կամ կազմված չէ սահմանված ձևով.

ե) հայտարարագրվող ապրանքների առնչությամբ չեն կատարվել այն գործողությունները, որոնք Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան, պետք է կատարվեին մինչև տարանցման հայտարարագիրը ներկայացնելը կամ ներկայացնելուն զուգահեռ։

10. Տարանցման հայտարարագրի գրանցումը մերժելու հիմքերի առկայության դեպքում, ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը, նախքան 6-րդ կետում նշված ժամկետը լրանալը, ձևակերպում է տարանցման հայտարարագրի գրանցման մերժումը:

 

Այդ դեպքում ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է հետևյալ գործողությունները՝

ա) տարանցման հայտարարագրի ընդունումը մերժելու մասին գրանցում է կատարում այն գրանցամատյանում, որի ձևը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ.

բ) պատրաստում է տարանցման հայտարարագրի լրացված թերթիկի պատճենը կամ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի պատճենները (տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում) կամ ՄՃՓ գրքույկի թիվ 1 պոկվող թերթիկի կամ ժամանակավոր ընդունման թույլտվության «Տարանցում»(«Transit») թերթիկի, ինչպես նաև տարանցման հայտարարագրին կից ներկայացվող մյուս փաստաթղթերի պատճենները.

գ) տարանցման հայտարարագրի գրանցումը մերժելու մասին տեղեկացնում է տարանցման հայտարարագիր ներկայացրած անձին՝ նրան տարանցման հայտարարագրի ընդունման գրավոր մերժում տրամադրելու միջոցով՝ նշելով մերժման հիմքերը և սույն կետի (ա) ենթակետով նախատեսված գրանցամատյանի գրանցման համարը:

 

Գրավոր մերժումը կազմվում է կամայականորեն, ստորագրվում և հաստատվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

Տարանցման հայտարարագրի գրանցումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում, սույն կետի (բ) ենթակետում նշված փաստաթղթերի պատճենները պահվում են մաքսային մարմնի գործերում ոչ պակաս, քան մեկ տարի:

11. Հայտարարատուի գրավոր դիմումի հիման վրա՝ գրանցված տարանցման հայտարարագիրը կարող է նրա կողմից հետ կանչվել՝ նախքան մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելը։

 

Տարանցման հայտարարագիրը հետ կանչելու դեպքում, ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝

 

ա) կատարում է «Հետկանչ» գրառումն այն գրանցամատյանում, որի ձևը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ.

 

բ) կատարում է «հետկանչ» գրառումը տարանցման հայտարարագրում, որը հաստատում է ստորագրությամբ և համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով (ՄՃՓ գրքույկի օգտագործման դեպքում, նշված գրառումը կատարվում է թիվ 1 և թիվ 2 պոկվող թերթիկների «Պաշտոնական օգտագործման համար» սյունակում կամ ժամանակավոր ընդունման թույլտվության «Տարանցում» թերթիկի համապատասխան սյունակում, ընդ որում՝ տվյալ պոկվող թերթիկների վրա գիծ է քաշվում).

 

գ) պատրաստում է տարանցման հայտարարագրի լրացված թերթիկի կամ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի պատճենները (տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում) կամ ՄՃՓ գրքույկի թիվ 1 պոկվող թերթիկի կամ ժամանակավոր ընդունման թույլտվության «Տարանցում» թերթիկի, ինչպես նաև տարանցման հայտարարագրին կից ներկայացվող մյուս փաստաթղթերի պատճենները.

 

դ) տեղեկացնում է տարանցման հայտարարագիր ներկայացրած անձին դրա հետկանչի վերաբերյալ որոշում ընդունելու մասին՝ տարանցման հայտարարագիրը, ՄՃՓ գրքույկը կամ ժամանակավոր ընդունման թույլտվությունը նրան հանձնելու միջոցով:

 

Տարանցման հայտարարագրի հետկանչի վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում, սույն կետի (գ) ենթակետում նշված փաստաթղթերի պատճենները և հայտարարատուի դիմումի բնօրինակը պահվում են մաքսային մարմնի գործերում ոչ պակաս, քան մեկ տարի:

 

12. Ուղարկող մաքսային մարմինն ապրանքների բացթողումն իրականացնում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն տարանցման հայտարարագրի գրանցումից և ուղարկող մաքսային մարմին ապրանքները ներկայացնելուց հետո՝ անմիջապես այն բանից հետո, երբ այդ մաքսային մարմինը համոզվում է, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետով և 216-րդ հոդվածով սահմանված պայմանները պահպանվել են:

 

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն ապրանքների բացթողման դեպքում, ուղարկող մաքսային մարմինը մաքսային տարանցման ժամկետ է սահմանում (Մաքսային միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդված) և որոշում է ապրանքների առաքման վայրը (Մաքսային միության մաքսային օրենսգրքի 220-րդ հոդված), որոնց մասին նշում է կատարում տարանցման հայտարարագրում:

 

Ապրանքների բացթողումը ձևակերպվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից տարանցման հայտարարագրի լրացված թերթիկների համապատասխան սյունակները լրացնելու, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի երկու օրինակի վրա նրա համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով հաստատված դրոշմակնիք դնելու և լրացնելու միջոցով, որի ձևը որոշվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում, ապրանքների բացթողումը ձևակերպվում է տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի երկու օրինակի վրա համապատասխան դրոշմակնիք դնելու և լրացնելու միջոցով, որը հաստատվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

 

ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, ապրանքների բացթողումը ձևակերպվում է ՄՃՓ գրքույկի պոկվող թերթիկների համապատասխան սյունակները և կռնակները լրացնելու միջոցով՝ ՄՃՓ կոնվենցիայի դրույթներին համապատասխան, և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի երկու օրինակի վրա ուղղորդող դրոշմակնիք դնելու և լրացնելու միջոցով, որը հաստատվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

 

Ժամանակավոր ընդունման թույլտվության օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, ապրանքների բացթողումը ձևակերպվում է «Տարանցում» թերթիկի համապատասխան սյունակը ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիաներին համապատասխան լրացնելու միջոցով և հայտարարատուի համար նախատեսված տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի երկու օրինակի վրա ուղղորդող դրոշմակնիք դնելու և լրացնելու միջոցով, որը հաստատվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

 

Մաքսային տարանցման ժամկետի և առաքման վայրի վերաբերյալ տեղեկությունները նշվում են նաև ուղարկող մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

 

Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու դեպքում, ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը լրացնում է այն գրանցամատյանի համապատասխան սյունակները, որի ձևը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Ուղարկող մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողումն իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 196–րդ հոդվածում նշված ժամկետները չգերազանցող ժամկետում։

 

13. Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու դեպքում, տարանցման հայտարարագրի մեկ ձևակերպված թերթիկ, ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեկ օրինակ և տարանցման հայտարարագրի մաս կազմող և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթերի մեկ փաթեթ վերադարձվում են փոխադրողին՝ նշանակման մաքսային մարմին ներկայացնելու համար:

 

Տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում, ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեկ օրինակ և տարանցման հայտարարագրի մաս կազմող ու ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթերի մեկ փաթեթ վերադարձվում են փոխադրողին:

 

ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, ՄՃՓ կոնվենցիայի դրույթներին համապատասխան ձևակերպված ՄՃՓ գրքույկը, ապրանքների բացթողման վերաբերյալ նշում պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեկ օրինակ ու տարանցման հայտարարագրի մաս կազմող և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթերի մեկ փաթեթ վերադարձվում են փոխադրողին:

 

Ժամանակավոր ընդունման թույլտվության օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիաներին համապատասխան ձևակերպված ժամանակավոր ընդունման թույլտվությունը, ապրանքների բացթողման վերաբերյալ նշում պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեկ օրինակ ու տարանցման հայտարարագրի մաս կազմող և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթերի մեկ փաթեթ վերադարձվում են փոխադրողին:

 

14. Ուղարկող մաքսային մարմնում թողնվում են տարանցման հայտարարագրի մեկ թերթիկ, ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեկ օրինակ և տարանցման հայտարարագրի մաս կազմող այլ փաստաթղթերի մեկ փաթեթ:

 

Տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում, մաքսային մարմնում թողնվում են ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեկ օրինակ և տարանցման հայտարարագրի մաս կազմող և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթերի մեկ փաթեթ, ինչպես նաև այն փաստաթղթերի ցանկը, որոնցից բաղկացած է տարանցման հայտարարագիրը, եթե դրա առկայությունը նախատեսվում է սույն Կարգով:

 

ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, ուղարկող մաքսային մարմնում թողնվում են ՄՃՓ կոնվենցիայի դրույթներին համապատասխան ձևակերպված ՄՃՓ գրքույկի թիվ 1 պոկվող թերթիկը, ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթն ու տարանցման հայտարարագրի մաս կազմող և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթերի մեկ փաթեթ:

 

Ժամանակավոր ընդունման թույլտվության օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, ուղարկող մաքսային մարմնում թողնվում են ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիաներին համապատասխան ձևակերպված «Տարանցում» թերթիկը, ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթն ու տարանցման հայտարարագրի մաս կազմող և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթերի մեկ փաթեթ:

 

15. Ուղարկող մաքսային մարմինը մերժում է ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան բացթողումը Մաքսային միության մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև Մաքսային միության մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետով և 216-րդ հոդվածով սահմանված պայմանները չկատարելու դեպքում:

 

Այդ դեպքում ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է հետևյալ գործողությունները՝

 

ա) կատարում է «Ապրանքների բացթողման մերժում» գրառումը ուղարկող մաքսային մարմնի տարանցման հայտարարագրերի գրանցամատյանում, ինչպես նաև նշում է ապրանքների բացթողումը մերժելու մասին որոշման ընդունման ամսաթիվն ու ժամը.

 

բ) կատարում է «Ապրանքների բացթողումը մերժված է _____________________ պատճառով» գրառումը տարանցման հայտարարագրում, որը հաստատում է ստորագրությամբ և համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով (ՄՃՓ գրքույկի օգտագործման դեպքում, նշված գրառումը կատարվում է ՄՃՓ գրքույկի թիվ 1 և թիվ 2 պոկվող թերթիկների «Պաշտոնական օգտագործման համար» սյունակում, ընդ որում՝ տվյալ պոկվող թերթիկների վրա գիծ է քաշվում).

 

գ) պատրաստում է տարանցման հայտարարագրի լրացված թերթիկի պատճենը կամ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի պատճենները (տրանսպորտային (փոխադրման), առևտրային փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում) կամ ՄՃՓ գրքույկի թիվ 1 պոկվող թերթիկի կամ ժամանակավոր ընդունման թույլտվության «Տարանցում» թերթիկի, ինչպես նաև տարանցման հայտարարագրին կից ներկայացվող մյուս փաստաթղթերի պատճենները.

 

դ) տեղեկացնում է տարանցման հայտարարագիր ներկայացրած անձին ապրանքների բացթողումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու մասին՝ նրան տարանցման հայտարարագիրը, ՄՃՓ գրքույկը կամ ժամանակավոր ընդունման թույլտվությունը հանձնելու միջոցով:

 

Ապրանքների բացթողումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում, սույն կետի (գ) ենթակետում նշված փաստաթղթերի պատճենները պահվում են մաքսային մարմնի գործերում ոչ պակաս, քան մեկ տարի:

 

III. Մաքսային մարմինների կողմից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի իրականացման կարգը

 

16. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի իրականացման ձևակերպումը առանձին մաքսային գործառնություն է, որն իրականացնում են նշանակման մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձինք:

 

17. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի իրականացման նպատակով փոխադրողը, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն, նշանակման մաքսային մարմին է (բացառությամբ սույն Կարգի III1 բաժնով նախատեսված դեպքի) ներկայացնում տարանցման հայտարարագրի մեկ թերթիկ, ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի մեկ փաթեթ և տարանցման հայտարարագրի մաս կազմող և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթերի մեկ փաթեթ:

 

Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը և առևտրային փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում, նշանակման մաքսային մարմին ներկայացվում են ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեկ օրինակ և տարանցման հայտարարագրի մաս կազմող և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթերի մեկ փաթեթ, ինչպես նաև՝ այն փաստաթղթերի ցանկը, որոնցից բաղկացած է տարանցման հայտարարագիրը, եթե դրա առկայությունը նախատեսվում է սույն Կարգով:

 

ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, նշանակման մաքսային մարմին ներկայացվում են ՄՃՓ գրքույկը և ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի մեկ փաթեթ ու տարանցման հայտարարագրի մաս կազմող և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթերի մեկ փաթեթ:

 

Ժամանակավոր ընդունման թույլտվության օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, նշանակման մաքսային մարմին ներկայացվում են ժամանակավոր ընդունման թույլտվությունը և ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի մեկ փաթեթ ու տարանցման հայտարարագրի մաս կազմող և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթերի մեկ փաթեթ:

(17-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 21.11.16 թիվ 157)

18. Փոխադրողի կողմից սույն Կարգի 17-րդ կետում նշված փաստաթղթերը նշանակման մաքսային մարմին ներկայացնելուց կամ լիազորված տնտեսական օպերատորի կողմից այդ մաքսային մարմին սույն Կարգի 224 կետում նշված տեղեկություններն ուղարկելուց հետո նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձը դրանք ներկայացնելու վերաբերյալ կատարում է համապատասխան գրանցում՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության համաձայն:

(18-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 21.11.16 թիվ 157)

19. Եթե փաստաթղթերի ստուգման և ապրանքների նույնականացման ժամանակ մաքսային մարմնի կողմից մաքսային օրենսդրության խախտումներ չեն հայտնաբերվել, ապա նշանակման մաքսային մարմինը ձևակերպում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի իրականացումը հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան տարանցման հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ գրանցում կատարելու պահից 24 ժամվա ընթացքում:

 

20. Նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի իրականացման մասին կատարում է համապատասխան գրանցում՝ նշանակման մաքսային մարմնում տարանցման հայտարարագրերով ապրանքների ստացման վերաբերյալ հաշվառման մատյանում, որի ձևը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի իրականացման մասին գրանցումը կատարվում է նշանակման մաքսային մարմնի կողմից, այդ թվում՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

 

Յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից նշված գրանցամատյանում համարակալումը մեկից է սկսվում։

 

21. Նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձը տարանցման հայտարարագրի և ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի համապատասխան սյունակում դնում է ապրանքների ստացման վերաբերյալ համապատասխան դրոշմակնիք, որը նրա կողմից լրացվում և վավերացվում է համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

 

Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը և առևտրային փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում, վերոհիշյալ նշումները կատարվում են ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեկ օրինակի վրա, ինչպես նաև այն փաստաթղթերի ցանկի վրա, որոնցից բաղկացած է տարանցման հայտարարագիրը, եթե դրա առկայությունը նախատեսվում է սույն Կարգով:

 

ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, մաքսային տարանցման գործընթացի իրականացումը ձևակերպվում է ՄՃՓ կոնվենցիային համապատասխան: Ընդ որում, նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձը ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեկ օրինակի վրա դնում է ապրանքների ստացման վերաբերյալ համապատասխան դրոշմակնիք, որը նրա կողմից լրացվում և վավերացվում է համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

 

Ժամանակավոր ընդունման թույլտվության օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, մաքսային տարանցման գործընթացի իրականացումը ձևակերպվում է ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիաներին համապատասխան: Ընդ որում, նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձը ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեկ օրինակի վրա դնում է ապրանքների ստացման վերաբերյալ համապատասխան դրոշմակնիք, որը նրա կողմից լրացվում և վավերացվում է համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

 

22. Նշանակման մաքսային մարմնում թողնվում է տարանցման հայտարարագրի մեկ թերթիկ, ապրանքների ստացման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեկ օրինակ և տարանցման հայտարարագրի մաս կազմող այլ փաստաթղթերի մեկ փաթեթ:

 

Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը և առևտրային փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում, նշանակման մաքսային մարմնում թողնվում են ապրանքների ստացման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեկ օրինակ և տարանցման հայտարարագրի մաս կազմող այլ փաստաթղթերի մեկ փաթեթ, ինչպես նաև այն փաստաթղթերի ցանկի մեկ օրինակ, որոնցից բաղկացած է տարանցման հայտարարագիրը, եթե դրա առկայությունը նախատեսվում է սույն Կարգով:

 

ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, նշանակման մաքսային մարմնում թողնվում են ՄՃՓ կոնվենցիայի դրույթներին համապատասխան ձևակերպված ՄՃՓ գրքույկի թիվ 2 պոկվող թերթիկը, ապրանքների ստացման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը և տարանցման հայտարարագրի մաս կազմող այլ փաստաթղթերի մեկ փաթեթ:

 

Ժամանակավոր ընդունման թույլտվության օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, նշանակման մաքսային մարմնում թողնվում են ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիաներին համապատասխան ձևակերպված՝ ժամանակավոր ընդունման թույլտվության «Տարանցում» պոկվող թերթիկը, ապրանքների ստացման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը և տարանցման հայտարարագրի մաս կազմող այլ փաստաթղթերի մեկ փաթեթ:

 

ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, փոխադրողին վերադարձվում է ՄՃՓ կոնվենցիայի դրույթներին համապատասխան ձևակերպված ՄՃՓ գրքույկը:

 

Ժամանակավոր ընդունման թույլտվության օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում, փոխադրողին վերադարձվում է ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիաներին համապատասխան ձևակերպված ժամանակավոր ընդունման թույլտվությունը:

 

III1. Մաքսային մարմինների կողմից լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում կամ այլ տարածքներում ստեղծված մաքսային հսկողության գոտում տեղավորված ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտումը ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը

(բաժինը լրաց. ԵՏՀԿ 21.11.16 թիվ 157)

 

221. Ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացնելու նպատակով լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ստեղծված մաքսային հսկողության գոտի (այսուհետ սույն բաժնում՝ մաքսային հսկողության գոտի) ապրանքները հասցնելիս «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտումն իրականացվում է սույն բաժնով նախատեսված կարգով, իսկ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները միայն մեկ անդամ պետության տարածքով փոխադրելու դեպքում՝ սույն բաժնով նախատեսված կամ այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

222. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մաքսային հսկողության գոտի հասցնելուց հետո փոխադրողը 2 ժամվա ընթացքում լիազորված տնտեսական օպերատորին է ներկայացնում տարանցման հայտարարագրի համարի մասին տեղեկություններ, ինչպես նաև իր տրամադրության տակ եղած տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը՝ ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներով, ու տարանցման հայտարարագրի կազմի մեջ մտնող և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթեր։

223. Լիազորված տնտեսական օպերատորը տեսազննում է տրանսպորտային միջոցները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների բեռնասրահների վրա զետեղված մաքսային կապարակնիքները, կնիքները, եթե այդպիսիք կիրառվել են։

224. Փոխադրողի կողմից սույն Կարգի 222 կետում նշված տեղեկություններն ու փաստաթղթերը լիազորված տնտեսական օպերատորին ներկայացնելուց և սույն Կարգի 223 կետով նախատեսված տեսազննումն անցկացնելուց հետո լիազորված տնտեսական օպերատորն էլեկտրոնային տեսքով՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, նշանակման մաքսային մարմին է ուղարկում տեղեկություններ՝ տարանցման հայտարարագրի համարի, սույն Կարգի 222 կետում նշված փաստաթղթերի, ինչպես նաև առաքման վայր ապրանքների ժամանման ամսաթվի և ժամի մասին՝ փոխադրողի կողմից դրանք ներկայացնելու պահից 1 ժամվա ընթացքում, իսկ դրանք նշանակման մաքսային մարմնի սահմանված աշխատանքային ժամից դուրս ներկայացնելու դեպքում՝ այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամն սկսելու պահից 2 ժամվա ընթացքում։

225. Այն դեպքում, երբ սույն Կարգի 223 կետով նախատեսված տեսազննումն անցկացնելիս լիազորված տնտեսական օպերատորը հայտնաբերում է նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման, վերացման կամ փոխարինման նշաններ և (կամ) հայտնաբերում է տրանսպորտային միջոցների բեռնասրահների վնասման նշաններ, նա այդ մասին էլեկտրոնային տեսքով՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ծանուցում է նշանակման մաքսային մարմնին՝ միաժամանակ նրան ուղարկելով սույն Կարգի 224 կետում նշված տեղեկությունները։

226. Նշանակման մաքսային մարմինը լիազորված տնտեսական օպերատորի կողմից սույն Կարգի 224 կետում նշված տեղեկությունները ներկայացնելու պահից 1 ժամվա ընթացքում, իսկ նշանակման մաքսային մարմնի սահմանված աշխատանքային ժամից դուրս դրանք ներկայացնելու դեպքում՝ այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամն սկսելու պահից 2 ժամվա ընթացքում գրանցում է դրանց ստացումը՝ իր պետության օրենդրությամբ սահմանված կարգով։

Նշանակման մաքսային մարմինը հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն լիազորված տնտեսական օպերատորի կողմից սույն Կարգի 224 կետում նշված տեղեկությունները ներկայացնելու պահից ոչ ուշ, քան 4 ժամվա ընթացքում, իսկ նշանակման մաքսային մարմնի սահմանված աշխատանքային ժամից դուրս դրանք ներկայացնելու դեպքում՝ ոչ ուշ, քան այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամն սկսելու պահից 4 ժամվա ընթացքում, որոշում է ընդունում տրանսպորտային միջոցների բեռնասրահների վրա զետեղված նույնականացման միջոցները հեռացնելու հնարավորության կամ նույնականացման այդ միջոցները հեռացնելն արգելելու և մաքսային հսկողության գոտում տեղավորված ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային զննում կամ մաքսային տեսազննում անցկացնելու անհրաժեշտության մասին և այդ մասին էլեկտրոնային տեսքով՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, տեղեկացնում է լիազորված տնտեսական օպերատորին։

Տրանսպորտային միջոցների բեռնասրահների վրա զետեղված նույնականացման միջոցները հեռացնելը և ապրանքների հետ բեռնային գործողություններ կատարելը թույլատրվում է, եթե սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված ժամկետը լրանալուց հետո նշանակման մաքսային մարմինը չի ծանուցել լիազորված տնտեսական օպերատորին նույնականացման այդ միջոցները հեռացնելու արգելքի և մաքսային հսկողության գոտում տեղավորված ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային զննում կամ մաքսային տեսազննում անցկացնելու անհրաժեշտության մասին։

Լիազորված տնտեսական օպերատորը փոխադրողին տեղեկացնում է նշանակման մաքսային մարմնի՝ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված որոշման մասին՝ լիազորված տնտեսական օպերատորի կնիքով վավերացված՝ մաքսային մարմնի տպված էլեկտրոնային հաղորդագրությունը փոխադրողին հանձնելու միջոցով։

Փոխադրողի կողմից մաքսային մարմնի՝ նշված տպված էլեկտրոնային հաղորդագրությունը լիազորված տնտեսական օպերատորից ստանալու պահից կամ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված ժամկետները լրանալուց հետո ապրանքները համարվում են առաքման վայր հասցված։

227. Այն դեպքում, երբ նշանակման մաքսային մարմինը ծանուցել է լիազորված տնտեսական օպերատորին տրանսպորտային միջոցների բեռնասրահների վրա զետեղված նույնականացման միջոցները հեռացնելու հնարավորության մասին, ինչպես նաև սույն Կարգի 226 կետի երրորդ պարբերության մեջ նշված դեպքում լիազորված տնտեսական օպերատորը հեռացնում է դրանք և փոխադրողից ընդունում ապրանքները։

Փոխադրողից ապրանքների՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից ընդունման փաստը հաստատվում է տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա համապատասխան նշումներ կատարելու միջոցով։

Նշված նշումները կատարելուց հետո լիազորված տնտեսական օպերատորն էլեկտրոնային տեսքով՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, նշանակման մաքսային մարմին է ուղարկում տեղեկություններ՝ տարանցման հայտարարագրի համարի, ինչպես նաև փոխադրողից ապրանքներն ընդունելու ամսաթվի և ժամի մասին։

Նշանակման մաքսային մարմինն էլեկտրոնային տեսքով՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, լիազորված տնտեսական օպերատորին ծանուցում է փոխադրողից ապրանքների՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից ընդունման փաստը գրանցելու մասին։ Լիազորված տնտեսական օպերատորն այդ մասին տեղեկացնում է փոխադրողին լիազորված տնտեսական օպերատորի կնիքով վավերացված՝ նշանակման մաքսային մարմնի տպված էլեկտրոնային հաղորդագրությունը նրան հանձնելու միջոցով կամ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված ցանկացած այլ եղանակներով։

Փոխադրողից ապրանքների՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից ընդունման փաստը նշանակման մաքսային մարմնի կողմից գրանցելու և ապրանքները մաքսային հսկողության գոտում տեղավորելու պահից դրանք համարվում են ժամանակավոր պահպանության տակ գտնվող։

228. Եթե նշանակման մաքսային մարմինը լիազորված տնտեսական օպերատորին տեղեկացրել է տրանսպորտային միջոցների բեռնասրահների վրա զետեղված նույնականացման միջոցները հեռացնելու արգելքի և մաքսային հսկողության գոտում տեղավորված ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային զննում կամ մաքսային տեսազննում անցկացնելու անհրաժեշտության մասին, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտումն իրականացվում է սույն Կարգի 17-22-րդ և 23-րդ կետերին համապատասխան։

229. Սույն Կարգի 227 և 228 կետերով նախատեսված դեպքերում նշանակման մաքսային մարմնի կողմից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտումը ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնությունները կատարելու համար մաքսային հսկողության գոտում տեղավորված ապրանքները մաքսային հսկողության այլ գոտիներ կամ ժամանակավոր պահպանության պահեստներ տեղափոխման ենթակա չեն։

 

IV. Եզրափակիչ դրույթներ

 

23. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների փոխադրման ժամանակ փոխադրողի կողմից իր պարտավորությունների պատշաճ կատարումը հաստատելու նպատակով ՝

 

- ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը սույն Կարգի 7-րդ և 12-րդ կետերով նախատեսված լրացուցիչ նշումներ է կատարում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի երրորդ օրինակի վրա,

 

- նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձը սույն Կարգի 21–րդ կետով նախատեսված լրացուցիչ նշումներ է կատարում ուղարկող մաքսային մարմնի նշումները պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի վրա:

 

Սույն կետով նախատեսված նշումները կատարելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը փոխադրողին վերադարձնում է տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի երրորդ օրինակը:

 

24. Սույն Կարգում նշված գրանցամատյանները կարելի է վարել էլեկտրոնային տարբերակով՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

25. Սույն Կարգի դրույթները՝ «Ժամանակավոր ներմուծման համար ժամանակավոր ընդունման թույլտվության մասին» 1961 թվականի մաքսային կոնվենցիայի և «ժամանակավոր ներմուծման մասին» 1990 թվականի կոնվենցիայի կիրառման առումով, Մաքսային միության անդամ պետությունների կողմից կիրառվում են նշված կոնվենցիաների կիրարկման առնչությամբ նրանց ստանձնած պարտավորություններին համապատասխան:

 

26. Միջազգային փոստային առաքանիների և անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման ժամանակ տարանցման հայտարարագրի ներկայացման և գրանցման ու «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի առնչությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները կարող են սահմանվել Մաքսային միության հանձնաժողովի առանձին որոշումներով:

 

  

 Հավելված թիվ 1

Տարանցման հայտարարագրի ներկայացման
ու գրանցման և «մաքսային տարանցում»
մաքսային ընթացակարգի իրականացման
հետ կապված՝ մաքսային մարմինների
կողմից մաքսային գործառնությունների
իրականացման կարգի


Տարանցման հայտարարագրի մաս
կազմող փաստաթղթերի ցանկը

N______________________________________

(լրացվում է ուղարկող մաքսային մարմնի

          պաշտոնատար անձի կողմից)

Թիվ

Փաստաթղթի անվանումը

Փաստաթղթի համարը և այն կազմելու ամսաթիվը

Թերթիկների (օրինակների) թիվը

1

2

3

4

       
       
       
       
       
       
       
       
       
       
       

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 223-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների մասին տեղեկացված եմ:

 

_________________
(փոխադրողի անվանումը)

______________________
(փոխադրողի ներկայացուցչի անվան սկզբնատառերը և ազգանունը)

__________________
(ստորագրությունը)

__________(ամսաթիվը)

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 227-րդ, 228-րդ հոդվածներով սահմանված պարտավորությունների մասին տեղեկացված եմ:

 

__________________________
(հայտարարատուի
անվանումը և հասցեն)

 __________________________ (տարանցման հայտարարագիրը ներկայացնող հայտարարատուի ներկայացուցչի անվան սկզբնատառերը և ազգանունը)

 

_______________
(ստորագրությունը)

_____________
(ցուցակը ներկայացնելու ամսաթիվը)

____________________

________________________
(մաքսային մարմնի
պաշտոնատար անձի անվան
սկզբնատառերը և ազգանունը)

______________
(ստորագրությունը, ՀԱԿ)

______________
(ապրանքների բացթողման ամսաթիվը)

(կարգը լրաց. ԵՏՀԿ 21.11.16 թիվ 157)

 

Հրապարակվել է կայքում 27 մարտի 2015 թվական: