Գլխավոր տեղեկություն
Номер
N 835-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.11.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
24.11.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.11.2022
Дата вступления в силу
25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 835-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 61,648,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 015.08.13.1511 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի մայիսի 4-ին կնքված՝ N 07-0125-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված՝ N 010957156 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2022 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրասենյակային պիտույքների մատակարարում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

24.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

 ՀՀ փոխվարչապետի

N 835-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացմանը նպաստելու նպատակով գիտական դրամաշնորհների տրամադրում գիտնականներին և գիտական խմբերին

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող գիտական և կրթական հիմնարկներ

Բնագավառը՝ գիտական

6.

Ծրագրի բյուջեն

61,648,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության գիտական և կրթական հիմնարկներ, 28 գիտական խմբեր (ընդհանուր` 112 գիտնականներ)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝

1) մրցույթի հայտարարում կայքերում, թերթերում և ֆեյսբուքյան էջերում.

2) Նյու Յորքում գտնվող դրամաշնորհի մրցույթի անցկացման կազմկոմիտեի կողմից մասնակիցների հայտերի ընդունում.

3) հետազոտական խորհրդի կողմից հայտերի գնահատում և հաղթողների ընտրություն.

4) ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի կողմից գիտական խմբերի հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքում և դրամաշնորհի առաջին մասի վճարում:

2. 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝

1) աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով ՀՕՖ-ի մոնիթորինգի հանձնաժողովի այցելություններ գիտական խմբերին.

2) կազմկոմիտեի կողմից միջանկյալ հաշվետվությունների ընդունում.

3) դրամաշնորհի երկրորդ մասի վճարում (հոկտեմբեր 2023).

4) կազմկոմիտեի կողմից ամփոփիչ հաշվետվությունների ընդունում:

3. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում 61,648,000 դրամ, որից`

1) դրամաշնորհ 56,000,000 դրամ.

2) ծրագրի ղեկավարի աշխատավարձ 2,100,000 դրամ.

3) ֆիքսված հեռախոսակապի ծառայություն 48,000 դրամ.

4) կոմունալ ծախսեր 2,300,000 դրամ.

5) գրասենյակային պիտույքներ 1,200,000 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Բնական գազի ձեռքբերում՝ 1,600,000 դրամ չափով:

2. Ջրամատակարարման ծառայության ձեռքբերում՝ 700,000 դրամի չափով:

3. Ֆիքսված հեռախոսակապի ծառայության ձեռքբերում՝ 48,000 դրամի չափով:

4. Գրասենյակային պիտույքների ձեռքբերում՝ 1,200,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է այդ թվում 5,648,000 դրամ՝ ընդհանուր արժողության 9.2%-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝

1) Ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 2,100,000 դրամ.

2) Ֆիքսված հեռախոսակապի ծառայություն՝ 48,000 դրամ.

3) Կոմունալ ծախսեր՝ 2,300,000 դրամ.

4) Գրասենյակային պիտույքներ՝ 1,200,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

24.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան