Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-105-Ն-30
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 02.11.2022
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
31.10.2022
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
31.10.2022
Дата вступления в силу
03.11.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԲԴԽ-105-Ն-30

2022 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5.1-ին կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակում 3-րդ կետի «ՊԱՇՏՈՆ» սյունակից հանել «և վարչական» բառերը, իսկ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակից հանել «Ռուզաննա Հակոբյան» բառերը,

2) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին և 3.2-րդ կետերով.

 

«

3.1.

Վճռաբեկ դատարան

վարչական պալատի նախագահ

 

50%

3.2.

Վճռաբեկ դատարան

հակակոռուպցիոն պալատի նախագահ

 

50%

»

 

3) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 4-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Տիգրան Սահակյան» բառերը փոխարինել «Մխիթար Պապոյան» բառերով,

4) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 5-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Լևոն Գրիգորյան» բառերը փոխարինել «Տարոն Նազարյան» բառերով,

5) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակում 9-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Արթուր Մկրտչյան» բառերը հանել,

6) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակում 17-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Արմիդա Ոսկանյան» բառերը հանել,

7) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Ռուբեն Վարդազարյան (ԲԴԽ նախագահ)» բառերը փոխարինել «Նաիրա Հովսեփյան» բառերով, իսկ «ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ» սյունակի «0%» բառը փոխարինել «5%» բառով,

8) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարան» բառերով,

9) Որոշման Հավելված 3-ի «դ» աղյուսակում 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քրեական դատարան» բառերը փոխարինել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Մխիթար Պապոյան» բառերը փոխարինել «Դավիթ Հարությունյան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2022 թ. հոկտեմբերի 31

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան