Գլխավոր տեղեկություն
Номер
N 1603-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.10.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
13.10.2022
Дата вступления в силу
14.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1603-Ա

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ, 610-րդ և 611-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 3-րդ կետի և 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Հանրապետության փողոց 47 շենք հասցեում գտնվող՝ 843,83 քառ. մետր մակերեսով վարչական շենքը (այսուհետ՝ անշարժ գույք) ուղղակի ձևով 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (այսուհետ՝ կուսակցություն) (գրանցման համարը՝ 211.172.871878, գտնվելու վայրը՝ Գ.Նժդեհի / Շ / 29 / բն. 15 Շենգավիթ 0026 Երևան Հայաստան)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կուսակցության հետ կնքել սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

1) վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը սահմանվում է 3 995 000 դրամ՝ համաձայն «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ իրականացված ամսական վարձավճարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվության.

2) կուսակցությունը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10 տարվա ընթացքում կատարել 95 000 000 դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.

3) կուսակցությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքում կուսակցությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 %-ի չափով.

5) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում կուսակցությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 %-ի չափով.

6) կուսակցության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

7) վարձակալության հանձնված տարածքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

8) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ինչպես անբաժանելի, այնպես էլ բաժանելի բարելավումները վերադարձման ենթակա չեն.

9) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կուսակցության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան