ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1193-Ա
ԱՐՄԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության վարչության պետ Արման Ասատրյանին 2022 թվականի հոկտեմբերի 19-21-ը գործուղել Ղրղզստան (Բիշքեկ)` անասնաբուժության ոլորտում միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Արման Ասատրյանի՝ Ղրղզստան (Բիշքեկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղրղզստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|