ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1201-Ա
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻ ԵՎ ՆԵԼԼԻ ՏԵՐ-ԹՈՐՈՍՅԱՆԻ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանի՝ միջազգային ոչ պաշտոնական տեղեկատվական ցանցի (Camden Asset Recovery Inter-agency Network) անդամ պետությունների համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 18-20-ը Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի և Նելլի Տեր-Թորոսյանի՝ Իսպանիայի Թագավորություն գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|