ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2019 թվականի |
թիվ 8 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 289 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու և Մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 289 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման հավելվածով նախատեսված 2-րդ կետի «ժզ»-«ի» ենթակետերի, 3-րդ կետի, 4-րդ կետի «դ» ենթակետի երկրորդից վեցերորդ, իններորդից տասնմեկերորդ, վաթսուներորդից վաթսուներկուերորդ պարբերությունների փոփոխությունների։
Սույն որոշման հավելվածով նախատեսված 2-րդ կետի «ժզ»-«ի» ենթակետերի, 3-րդ կետի, 4-րդ կետի «դ» ենթակետի երկրորդից վեցերորդ, իններորդից տասնմեկերորդ, վաթսուներորդից վաթսուներկուերորդ պարբերությունների փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 11011.19 թիվ 192)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 8 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշման մեջ կատարվող
1. 1-ին կետի չորրորդ պարբերության մեջ «ձևը լրացնելու մասին հրահանգը» բառերը փոխարինել «լրացման կարգը» բառերով։
2. Ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման՝ նշված որոշմամբ հաստատված կարգում՝
ա) տեքստում «ճշգրտման դեպքում» բառերը փոխարինել «վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում» բառերով.
բ) 2-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «14-րդ կետի երկրորդ պարբերությունում, 20-րդ և 26-րդ կետերում» բառերը փոխարինել «14-րդ, 20-րդ, 26-րդ, կետերում» բառերով.
երկրորդ պարբերության մեջ «հաստատված՝ ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտման ձևը լրացնելու մասին հրահանգին» բառերը փոխարինել «հաստատված՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևի լրացման կարգին» բառերով.
երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
գ) իններորդ կետում «հաստատված՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևի լրացման մասին հրահանգը» բառերը փոխարինել «հաստատված՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգով» բառերով.
դ) III բաժնի անվանման մեջ «կատարելն» բառը փոխարինել «կատարելու դեպքերը» բառերով.
ե) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11. Ապրանքների բացթողումից հետո ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարվում են ՝
ա) Օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ կետով, 116-րդ հոդվածի 6-րդ կետով, 117-րդ հոդվածի 9-րդ կետով, 325-րդ հոդվածի 17-րդ և 18-րդ կետերով սահմանված դեպքերում.
բ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող մաքսային հսկողության (այդ թվում՝ դիմումի հետ կապված) կամ պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակների արդյունքներով հետևյալի հայտնաբերման դեպքերում՝
ԱՀ-ում նշված ոչ հավաստի տեղեկություններ.
ԱՀ-ում նշված տեղեկությունների անհամապատասխանություն փաստաթղթերում պարունակվող այն տեղեկությունների հետ, որոնք հաստատում են ԱՀ-ում նշված տեղեկությունները.
ԱՀ-ում նշված տեղեկություններում լրացումներ կատարելու անհրաժեշտություն.
գ) մաքսային մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրման արդյունքների հիման վրա կամ անդամ պետությունների դատական մարմինների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումների հիման վրա.
դ) սակագնային առանձնաշնորհումները վերականգնելու դեպքում.
ե) ապրանքների բացթողումից հետո մաքսային վճարների համար սահմանված արտոնությունների կիրառման մասին, այդ թվում՝ այդ արտոնությունների տրամադրման համար հիմք ծառայող փաստաթղթերը մաքսային մարմիններ ներկայացնելու հետ կապված վճարողի կողմից տեղեկություններ ներկայացնելու դեպքում.
զ) հանգամանքներն ի հայտ գալու դեպքում, որոնց պայմաններում մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի և այլ վճարների, որոնց (այսուհետ՝ մաքսային, այլ վճարներ) գանձումը վերապահված է մաքսային մարմիններին, վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման.
է) մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում.
ը) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասամբ վճարման դեպքում.
թ) այն մաքսատուրքերի, հարկերի վճարման դեպքում, որոնց համար տրամադրվել է դրանց հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորություն.
ժ) մաքսային վճարներ, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր հաշվարկելու, մաքսասակագնային կարգավորումների այլ միջոցներ, արգելքներ և սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու դեպքում, եթե ապրանքների ծագման մաքսային հսկողության անցկացման արդյունքներով Օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ ապրանքների ծագումը համարվում է չհաստատված։
ժա) Օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային վճարները, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու դեպքում.
ժբ) պաշտոնատար անձի կողմից լրացվող ԱՀ-ի սյունակների գրառումներում (նշումներում) փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտությունը բացահայտելու դեպքում.
ժգ) ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտարարագրելու, ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգը օգտագործելու դեպքում.
ժդ) մաքսային, այլ վճարներ վճարելու և (կամ) բռնագանձում իրականացնելու դեպքերից բացի՝ սույն կետի «ը» և «թ» ենթակետերով նախատեսված այլ դեպքերում, ինչպես նաև ապրանքների բացթողումից հետո տույժերի և (կամ) տոկոսների հավելագրումներ կատարելու և վճարելու դեպքում».
ժե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 111-րդ կետ՝
«111. Մաքսային մարմնի թույլտվությամբ ապրանքների բացթողումից հետո ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) իրականացվում են հայտարարատուի դիմումի և սույն Կարգի12-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերի կամ սույն Կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերի հիման վրա՝ սույն Կարգի IV բաժնին համապատասխան։
Մաքսային մարմնի որոշմամբ՝ ապրանքների բացթողումից հետո ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններն (լրացումներն) իրականացվում են ապրանքների բացթողումից հետո ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին մաքսային մարմնի որոշման (այսուհետ՝ որոշում) հիման վրա՝ սույն Կարգի V բաժնին համապատասխան։».
ժզ) IV բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«IV. Ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմնի թույլտվությամբ ապրանքների հայտարարագրում նշված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը»
ը) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12. Ապրանքների բացթողումից հետո ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հայտարարատուի կողմից ներկայացվում են դիմումը, պատշաճորեն լրացված ԱՀՃ-ն, դրա էլեկտրոնային պատճենը, ԱՀ-ում նշված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը, ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ ՄԱՀ-ը, իսկ մաքսային, այլ վճարների վճարման անհրաժեշտության դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։
Դիմումը չի ներկայացվում օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ կետով, 116-րդ հոդվածի 6-րդ կետով, սուն Կարգի 11-րդ կետի «է»- «թ» և «ժդ» ենթակետերով նախատեսված դեպքերում: Այդ դեպքում հայտարարատուի կողմից ներկայացվում են պատշաճորեն լրացված ԱՀՃ-ն, դրա էլեկտրոնային պատճենը, ԱՀ-ում նշված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը, ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ ՄԱՀ-ը, իսկ մաքսային, այլ վճարների վճարման անհրաժեշտության դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված դիմումն ու փաստաթղթերը կամ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերը ներկայացվում են այն մաքսային մարմին, որտեղ գրանցվել է ԱՀ-ն կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան որոշված այլ մաքսային մարմին։».
թ) 14-րդ կետի առաջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.
ժ) 16-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «կամ սույն կարգի 12-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը» բառերը փոխարինել «և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը կամ սույն կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը» բառերով, ».
երկրորդ պարբերությունը «դիմում» բառից հետո լրացնել «և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը» բառերով,».
երրորդ պարբերության մեջ «երրորդ» բառը փոխարինել «երկրորդ» բառերով.
չորրորդ պարբերությունը «դիմում» բառից հետո լրացնել «և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը,» բառերով.
ժա) 17-րդ կետի առաջին պարբերությունը «դիմում» բառից հետո լրացնել «և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան ներկայացված փաստաթղթերը,» բառերով, «երրորդ» բառը փոխարինել «երկրորդ» բառով.
ժբ) 18-րդ կետում՝
«ա» ենթակետը «դիմումը» բառից հետո լրացնել «և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերը,» բառերով, «երրորդ» բառը փոխարինել «երկրորդ» բառով.
«գ» ենթակետը «դիմումի մեջ» բառից հետո լրացնել «և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան ներկայացված փաստաթղթերում,» բառերով, «երրորդ» բառը փոխարինել «երկրորդ» բառով.
ժգ) 19-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Այլ դեպքերում մաքսային մարմինը թույլատրում է ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարել և սույն կարգի 16-րդ կետի երկրորդ-չորրորդ պարբերություններով սահմանված ժամկետներում գրանցում է ԱՀՃ-ն՝ դրան գրանցման համար տալու միջոցով, որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգի 10-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված կարգով։ Ընդ որում, պաշտոնատար անձը համապատասխան գրառումներ (նշումներ) է կատարում ԱՀ-ում և ԱՀՃ-ում, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ում։».
ժդ) V բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«V. Մաքսային մարմնի որոշմամբ՝ ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում նշված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը».
ժե) 21-րդ կետը շարադրել հետյալ խմբագրությամբ՝
«21. Ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմնի նախաձեռնությամբ ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) կատարվում են՝ ըստ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևի:»
ժզ) 22-րդ կետում «3» թիվը փոխարինել «5» թվով.
ժէ) 23-րդ կետը «ԱՀՃ-ի մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը» բառերից հետո լրացնել «(Բելառուսի Հանրապետության համար)» բառերով.
ժը) 24-րդ կետում՝
առաջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«24. Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ԱՀՃ-ն և դրա էլեկտրոնային տարբերակը, իսկ մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ը և դրա էլեկտրոնային տարբերակը լրացվում են պաշտոնատար անձի կողմից և ուղարկվում որոշման հետ միաժամանակ։».
առաջին պարբերության մեջ «24. Հայտարարատուն» բառերը փոխարինել « Բելառուսի Հանրապետությունում հայտարարատու» բառերով.
երկրորդ պարբերության մեջ «Ներկայացնելու ժամկետը» բառերը փոխարինել «Բելառուսի Հանրապետությունում ներկայացնելու ժամկետը» բառերով, «անդամ պետությունների» բառերը փոխարինել «Բելառուսի Հանրապետության» բառերով.
երրորդ պարբերության մեջ «Պաշտոնատար» բառը փոխարինել «Բելառուսի Հանրապետությունում պաշտոնատար» բառերով.
չորրորդ պարբերության մեջ «դեպքում» բառից հետո ավելացնել «,Բելառուսի Հանրապետությունում՝» բառերով, «անդամ պետությունների» բառերը փոխարինել «Բելառուսի Հանրապետության» բառերով.
ժթ) 25-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «դեպքում» բառից հետո ավելացնել «,Բելառուսի Հանրապետությունում՝» բառերով.
երկրորդ պարբերության մեջ «պաշտոնատար» բառը փոխարինել «Բելառուսի Հանրապետությունում պաշտոնատար» բառերով, «առաջին» բառը փոխարինել երկրորդ բառով, «երկրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով.
երրորդ պարբերության մեջ «ուղարկելու ժամկետը» բառերը փոխարինել «Բելառուսի Հանրապետությունում ուղարկելու ժամկետը» բառերով, «անդամ պետությունների» բառերը փոխարինել «Բելառուսի Հանրապետության» բառերով.
չորրորդ պարբերությունը հանել.
ի) լրացնել հետևյալ բովանդակությամբ 251 կետ՝
«251 Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում մաքսային մարմինը ԱՀՃ-ն ուղարկում է հայտարարատուին, իսկ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունների դեպքում՝ նաև էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ներկայացված ՄԱՀ-ները՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Նշված կարգի թիվ 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի |
(ձև)
ՈՐՈՇՈՒՄ
ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին
20___ թվականի ____________ «___» | ||
Մաքսային |
Հայտարարատու |
Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի 11-րդ կետի _____ ենթակետը՝ կապված
___________________________________________________________________________
(ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հիմքերը)
1) փոփոխությունները (լրացումները) կատարվել են՝ ԱՀՃ-ի (ՄԱՀ-ի)1 համաձայն.
2) անհրաժեշտ է փոփոխությունները (լրացումները) կատարել՝ ներքոհիշյալ աղյուսակների համաձայն՝2
Համարը՝ ը/կ |
Ապրանքների հայտարարագրի գրանցման համարը |
Ապրանքի հերթական համարը |
Սյունակի/սյունակի ենթաբաժնի համարը |
Ավելի վաղ նշված տեղեկությունները |
Փոփոխված (լրացված) տեղեկությունները |
1. |
|||||
… |
Ապրանքի համարը |
Ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի համարը |
Ապրանքների մաքսային արժեքը |
Տեղեկատվության աղբյուրը (նշելով վավերապայմանները (դրանց առկայության դեպքում)) |
Ժամկետից ոչ ուշ______________________________________________________
(ժամկետը նշվում է ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի 24-րդ կետին համապատասխան)
հայտարարատուն պետք է ներկայացնի ապրանքների հայտարարագրի ճշգրտումը և դրա էլեկտրոնային տարբերակը, ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում՝ նաև մաքսային արժեքի հայտարարագիրը և դրա էլեկտրոնային տարբերակը, իսկ այն մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի ու այլ վճարների վճարման դեպքում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։
| |||||||||
_____________________________ |
___________________ |
||||||||
_____________________________ |
___________________ |
___________________ |
|||||||
_____________________________________________________________________ | |||||||||
_____________________________ |
__________________________________________________________ |
4. Նշված որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը լրացնելու մասին» հրահանգում՝
ա) անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգը»․
բ) առաջին կետում «Սույն հրահանգով» բառերը փոխարինել «Սույն կարգով» բառերով, «ձև» բառը հանել.
գ) 8-րդ և 9-րդ կետերում «Սույն հրահանգ» բառերը փոխարինել «Սույն կարգ» բառերով.
դ) 10-րդ կետում՝
առաջին պարբերությունը «3-րդ,» թվից հետո լրացնել «5-րդ,» թվով, «32-րդ» թվից հետո լրացնել «33-րդ,» թվերով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 11 ենթակետ՝.
«11) 5-րդ վանդակ։ «Ապրանքներ՝ ընդամենը»
Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում վանդակում թվային նիշերով նշվում է ապրանքների ընդհանուր թիվը՝ ըստ ԱՀՃ-ի՝ հաշվի առնելով ԱՀ-ում կատարված փոփոխությունները և հայտարարագրված ապրանքների ընդհանուր թիվը։
ԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելիս տվյալ տեղեկությունները նշվում են կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում կամ «/» բաժանարար գծով ԱՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացնելիս ։
2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ղազախստանի Հանրապետությունում տվյալ սյունակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում։».
3-րդ ենթակետի առաջին և երկրորդ պարբերությունները (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Վանդակի առաջին ենթաբաժնում թվային նիշերով նշվում է այն ապրանքի հերթական համարը, որի վերաբերյալ տեղեկությունները նշված են ՄՀՃ-ի 31-րդ վանդակում։
Վանդակի երկրորդ ենթաբաժնում թվային նիշերով դրվում է այն ապրանքի հերթական համարը, որը նշված է ԱՀ-ի 32-րդ վանդակում, և որի մասին տեղեկություններում կատարվում են փոփոխություններ և (կամ) լրացումներ. ».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 կետով՝
«31) 33-րդ վանդակ ։ «Ապրանքի ծածկագիրը»
Սյունակում ապրանքի տասանիշ ծածկագիրը նշվում է առանց միջակայքերի՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան, իսկ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում, երբ մաքսային և այլ վճարներ հաշվարկելու նպատակով ապրանքի ծածկագիրը թույլատրվում է որոշել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 4 նիշի մակարդակով, մաքսային մարմնի կողմից որոշված ապրանքի ծածկագիրը նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 4 նիշի մակարդակով.».
5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ղազախստանի Հանրապետությունում տվյալ սյունակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում.».
6-րդ ենթակետում՝
առաջին պարբերությունում (աղյուսակից հետո) «թվային» բառը փոխարինել «տառաթվային» բառով.
ութից-տասերորդ պարբերությունները (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«0՝ հայտարարատուի նախաձեռնությամբ.
1՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքները՝ սկսված ապրանքների բացթողումից հետո.
2՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքները՝ սկսված նախքան ապրանքների բացթողումը.».
տասնութերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«3՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում՝ մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող ԱՀ-ում նշված տեղեկությունները ստուգելու համար.
4՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկությունները ստուգելու համար ներկայացված այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում, չեն հաստատում ստուգվող տեղեկությունները:
տասնիններորդ և քսանմեկերորդ պարբերություններում (աղյուսակից հետո) «ծագման երկրի» բառերը փոխարինել «ծագման» բառով.
քսաներեքերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «տրամադրում» բառից հետո լրացնել «(վերականգնում)» բառով,
քսանչորսերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4՝ ապրանքների բացթողումից հետո սակագնային առանձնաշնորհումների վերականգնում՝ ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա.».
քսանչորսերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«5՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում՝ մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող ԱՀ-ում նշված տեղեկությունները ստուգելու համար
6՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկությունները ստուգելու համար ներկայացված այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում, չեն հաստատում ստուգվող տեղեկությունները:
քսանհինգերորդ և քսանյոթերորդ պարբերություններում «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
քսանյոթերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«2՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում՝ մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող ԱՀ-ում նշված տեղեկությունները ստուգելու համար
3՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկությունները ստուգելու համար ներկայացված այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում, չեն հաստատում ստուգվող տեղեկությունները:
երեսուներկուերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«4՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում՝ մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող ԱՀ-ում նշված տեղեկությունները ստուգելու համար.
5՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկությունները ստուգելու համար ներկայացված այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում, չեն հաստատում ստուգվող տեղեկությունները.».
երեսունչորսերորդ և երեսունհինգերորդ պարբերություններում (աղյուսակից հետո) «0» թիվը փոխարինել «Ա» տառով, «1» թիվը փոխարինել «Բ» տառով.
երեսունհինգերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Գ - ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնություններ տրամադրելու նպատակները և պայմանները և (կամ) այդ արտոնությունների կիրառման հետ կապված՝ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները խախտող գործողությունների կատարման փաստի հայտնաբերում:
երեսունյոթերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «3» թիվը փոխարինել «Դ» տառով.
երեսունութերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ե - «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը մասնակի վճարելիս, այդ թվում առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործման պայմանները չպահպանելիս կամ ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործման սահմանված վերջնաժամկետը լրանալիս կամ մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանալը առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մասով հայտարարատուի դիմումի համաձայն ներմուծման մաքսատուրքերը, հարկերը մասնակի վճարելիս ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարում.».
երեսունիններորդ պարբերության մեջ (աղյուսակից հետո) «5» թիվը փոխարինել «Զ» տառով.
քառասուներորդ և քառասունմեկերորդ պարբերությունները (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Է՝ այլ հանգամանքներ ի հայտ գալը, որոնց դեպքում մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման.
Ը՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային վճարների համար սահմանված արտոնությունների կիրառման վերաբերյալ, այդ թվում՝ այդ արտոնությունների տրամադրման համար հիմք ծառայող փաստաթղթերը մաքսային մարմիններ ներկայացնելու հետ կապված տեղեկությունների նշում.
քառասունմեկերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«Թ՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում՝ մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող ԱՀ-ում նշված տեղեկությունները ստուգելու համար
Ժ՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային հայտարարագրում նշված վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկությունները ստուգելու համար ներկայացված այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) ԱՀ-ում, չեն հաստատում ստուգվող տեղեկությունները:
Ժա` «Ա» -ից «Ժ» ծածկագրերով նախատեսված դեպքերից բացի այլ դեպքերում ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ վճարների, տույժերի և (կամ) տոկոսների վճարում և (կամ) գանձում.».
քառասուներկուերորդ և քառասուներեքերորդ պարբերությունների մեջ (աղյուսակից հետո) «8» թիվը փոխարինել «Ժբ» տառով, «9» թիվը փոխարինել «Ժգ» տառով.
քառասունվեցերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) ուժը կորցրած ճանաչել.
քառասունյոթերորդից քառասունիններորդ պարբերությունների մեջ (աղյուսակից հետո) «2» թիվը փոխարինել «1» թվով, «3» թիվը փոխարինել «2» թվով «4» թիվը փոխարինել «3» թվով.
քառասունիններորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«4` հայտարարագրվող ապրանքների ընդհանուր թվի ավելացում (ապրանքի ավելացում).
5` հայտարարագրվող ապրանքների ընդհանուր թվի նվազում (ապրանքի հանում)։».
10-րդ ենթակետում՝
երկրորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «մաքսային ներկայացուցիչների ռեեստրում» բառերից հետո լրացնել «(Ռուսաստանի Դաշնության համար այն փաստաթղթի համարը, որը վկայում է անձը մաքսային ներկայացուցիչների ռեեստրում գրանցված լինելու մասին կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարը)».
յոթերորդ պարբերության մեջ (աղյուսակից հետո) «և կոնտակտային հեռախոսի համարը» բառերը փոխարինել «, կոնտակտային հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով։
________________________________________________
1 Չի կիրառվում Բելառուսի Հանրապետությունում։
2 Լրացվում է միայն Բելառուսի Հանրապետությունում»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: