ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2022 թվականի N 1575-Ա
«ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 145-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությանը՝ «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով թիվ 05100011/110722/0027965 ապրանքների հայտարարագրով հանձնված` 7,521,832 դրամ մաքսային արժեքով 110 կգ բրուտտո քաշով երկանիվ հեծանիվները «Pinarello GAN 105»՝ 2 հատ, «Pure Fix»՝ 1 հատ, «Time»՝ 1 հատ, «Trek»՝ 1 հատ, «Felt»՝ 1 հատ, «Peugeot»՝ 1 հատ և հեծանիվի իրանները «Time»՝ 1 հատ, «BMC»՝ 1 հատ, «Felt»՝ 2 հատ, «Giant»՝ 2 հատ (այսուհետ՝ գույք), սեփականության իրավունքով հանձնել «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 269.210.02643):
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գույքը հանձնել «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջինիս հետ կնքելով գույքի հանձնման-ընդունման ակտ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |