Գլխավոր տեղեկություն
Номер
N 819-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.11.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
22.11.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
22.11.2022
Дата вступления в силу
23.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 819-Ա

 

«ԴԵՊԻ ԱՌԱՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵՊԻ ԱՌԱՋ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 89,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեպի առաջ սոցիալական կենտրոն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

22.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 819-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԴԵՊԻ ԱՌԱՋ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Գյումրիում «Դեպի առաջ» երեխաների կենտրոնը 2015 թվականից ի վեր գործում է անվճար և ունի 180 գրանցված դպրոցահասակ շահառու երեխաներ:

Սոցիալական կենտրոնում երեխաների համար իրականացվելու է արտադպրոցական կրթություն, որն իր մեջ ներառելու է պատմամշակութային արժեքների հետ շփում, սպորտային և մշակութային ծրագրերի կազմակերպում, միաժամանակ լուծելով երեխաների սննդի տրամադր- ման, առողջապահական, հոգեբանական և սոցիալական խնդիրներ:

Բարեգործական գործունեության շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով երեխաները ապահովվելու են հագուստով, մթերքներով, դեղորայքով, կենցաղային, գրենական, հիգիենիկ, սպորտային և այլ անհրաժեշտ

պարագաներով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի,

պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

«ՓԱՐՈՍ» հիմնադրամ 2217 5th street Berkeley, CA 94710, USA

4.

Ծրագիրը կատարողը

«ԴԵՊԻ ԱՌԱՋ» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի

Հանրապետություն, քաղ. Երևան, Դերենիկ Դեմիրճյան 36, ՀՎՀՀ` 00463845)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագա-

վառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Գյումրի, բնագավառ՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

89,400,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Գյումրիում ապրող անապահով ընտանիքներն ու նրանց երեխաները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

1 դեկտեմբեր 2022 թվականից - 30 նոյեմբերի 2025 թվական

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Դեպի առաջ» երեխաների կենտրոնում ծրագիրը նախատեսվում է իրականացնել փուլային տարբերակով, որի շրջանակներում ներմուծվելու են բարեգործական բեռներ և տեղական շուկայից ձեռք են բերվելու ապրանքներ:

1. Ծրագրի շրջանակներում բարեգործական (հագուստ, սննդամթերք, կենցաղային, դպրոցական, ուսուցողական, գրենական, հիգիենիկ, սպորտային պարագաներ, համակարգիչներ և էլեկտրոնային սարքեր, կահույք, շինանյութ) բեռների ներմուծում՝ 22,500,000 դրամ:

2. Ապրանքների (հագուստ, սննդամթերք, կենցաղային, դպրոցական, ուսուցողական և գրենական, հիգիենիկ, սպորտային պարագաներ, համակարգիչներ և էլեկտրոնային սարքեր, կահույք, շինանյութ) ձեռքբերում տեղական շուկայից՝ 60,900,000 դրամ:

Նախատեսվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել միջոցառումներ՝ 29,800,000 դրամի չափով, 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել միջոցառումներ՝ 29,800,000 դրամի չափով, իսկ 2024 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել միջոցառումներ՝ 29,800,000 դրամի չափով:

3. Կոմունալ ծախսեր (հեռախոսակապ, ինտերնետ, գազ, էլեկտրաէներգիա, աղբահանություն, ջուր)՝ 6,000,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ն ընկած

ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարա- գիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ուսուցողական և գրենական պարագաների ներմուծում՝ 4,500,000 դրամի չափով:

2․Նոր համակարգիչների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և այլ էլեկտրոնային ապրանքների ներմուծում՝ 6,000,000 դրամի չափով:

3․ Կահույքի ներմուծում՝ 6,000,000 դրամի չափով:

4. Մարդասիրական աջակցություն՝ հագուստի, դպրոցական պայուսակների, գրենական պիտույքների, հիգիենիկ, կենցաղային, սպորտային պարագաների, կոշիկների ներմուծում՝ 6,000,000 դրամի չափով:

5․ Հիգիենիկ պարագաների և դեղորայքի ձեռքբերում տեղական շուկայից՝ 3,000,000 դրամի չափով: 6․ Սննդամթերքի ձեռքբերում տեղական շուկայից՝ 30,000,000 դրամի չափով:

7. Շինանյութի ձեռքբերում՝ 2,400,000 դրամի չափով:

8. Շինարարական վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 2,400,000, դրամի չափով:

9. Ուսուցողական և գրենական պարագաների ձեռքբերում տեղական շուկայից՝ 2,100,000 դրամի չափով:

   

10. Մարդասիրական աջակցություն՝ հագուստի, դպրոցական պայուսակների, գրենական պիտույքների, հիգիենիկ, կենցաղային, սպորտային պարագաների, կոշիկների ձեռքբերում տեղական շուկայից՝ 9,000,000 դրամի չափով:

11. Համակարգիչների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և այլ էլեկտրոնային ապրանքների ձեռքբերում տեղական շուկայից՝ 6,000,000 դրամի չափով:

12. Կահույքի ձեռքբերում տեղական շուկայից՝ 6,000,000 դրամի չափով:

13․Կոմունալ ծախսեր (հեռախոսակապ, ինտերնետ, գազ, էլեկտրաէներգիա, աղբահանություն, ջուր)՝ 6,000,000 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր՝ կոմունալ ծախսեր (հեռախոսակապ, ինտերնետ, գազ,

էլեկտրաէներգիա, աղբահանություն, ջուր)՝ 6,000,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառա- վարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Գյումրիի քաղաքապետարանի և

համայնքային ծառայությունների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«ՓԱՐՈՍ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդներին պարբերաբար ներկայացվելու է հաշվետվություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

22.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ