ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 716-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 332-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված մարզահագուստը (5 տեղ, 35 կգ ընդհանուր քաշով, 4,256.25 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ՝ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N 332-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
12.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|