Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 130
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.12.2021-01.01.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
18.11.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
18.11.2019
Дата вступления в силу
12.06.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 130

քաղ. Մոսկվա

 

ՖՈՏՈԽՑԻԿՆԵՐԻ (ԲԱՑԻ ԿԻՆՈԽՑԻԿՆԵՐԻՑ), ԼՈՒՍԱԲՌՆԿԻՉՆԵՐԻ ԵՎ ԼԱՄՊ-ԲՌՆԿԻՉՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն որոշում են իրենց տարածքում ֆոտոխցիկների (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչների և լամպ-բռնկիչների (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվի մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ոչ ուշ, քան այն վրա հասնելուց 6 ամիս առաջ։ Ընդ որում, չդրոշմավորված ապրանքների շրջանառության նկատմամբ արգելք չի կարող սահմանվել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից շուտ։

(1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) 

2. Սահմանել, որ՝

դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքները (այսուհետ՝ ցանկ).

ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.

սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչի գործունեության ապահովման նպատակով անդամ պետությունները սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգերի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներ (ադմինիստրատորներ) (այսուհետ՝ ազգային օպերատորներ).

մինչև իրենց տարածքում ապրանքների դրոշմավորման ներդրումն այն անդամ պետությունների ազգային օպերատորները, որոնք չեն ներդրել ապրանքների դրոշմավորումը, ապահովում են այդ անդամ պետությունում գրանցված ապրանքներն արտադրողներին և դրանց շրջանառության մասնակիցներին նույնականացման միջոցների ձևավորման համար օգտագործվող պայմանանշանների եզակի հաջորդականության տրամադրումը (այսուհետ՝ դրոշմավորման ծածկագրեր), որոնք ստացվել են այն անդամ պետության ազգային օպերատորից, որն իր տարածքում ներդրել է ապրանքների դրոշմավորումը՝ այդ ազգային օպերատորի հետ կնքված համաձայնագրի հիման վրա.

իր տարածքում դրոշմավորում ներդրած անդամ պետության ազգային օպերատորն անդամ պետությունների մյուս ազգային օպերատորների հարցման հիման վրա ապահովում է դրոշմավորման ծածկագրերի տրամադրումը 60 րոպեից ոչ ավելի ժամկետում.

անդամ պետությունների ազգային օպերատորներն այդ անդամ պետությունում գրանցված ապրանքների շրջանառության մասնակիցների հարցման հիման վրա ապահովում են դրոշմավորման ծածկագրերի տրամադրումը.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում հաղորդագրությունները համարվում են Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին պատշաճ ձևով տեղեկացում, ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից այդպիսի հաղորդագրությունների ուղարկումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

անդրսահմանային առևտրի դեպքում ազգային օպերատորներն ապահովում են անդրսահմանային առևտրի շրջանակներում իրացված դրոշմավորված ապրանքների մասին տեղեկատվության՝ միմյանց հետ փոխանակումը.

ազգային օպերատորների միջև փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով։ Սույն որոշմանը համապատասխան՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի պատրաստականությունը նշված փոխգործակցության իրականացմանը պետք է ապահովվի մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը.

մինչև 2021 թվականի հուլիսի 1-ից գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակների ներդրումն անդամ պետություններում օգտագործվում են այդ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված՝ նույնականացման միջոցների պաշտպանության թվային (այդ թվում՝ գաղտնագրային) և (կամ) պոլիգրաֆիկ եղանակները։ Անդրսահմանային առևտրի շրջանակներում՝ դրոշմավորված ապրանքների տեղափոխման ժամանակ այդպիսի պաշտպանության միջոցները ճանաչվում են այն անդամ պետությունների կողմից, որոնք իրենց տարածքներում ներդրել են ապրանքների դրոշմավորումը.

այն անդամ պետությունները, որոնք իրենց տարածքում սահմանել են դրոշմավորում, ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետին համապատասխան։

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) 

3. Հաստատել կից ներկայացվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման ու զետեղման կարգը.

դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, որոնք փոխանցվում են անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները.

դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնք պարունակվում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում, և որոնց հասանելիությունը սպառողների ու այլ շահագրգիռ անձանց համար ապահովվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրման բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի

 թիվ 130 որոշմամբ

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ
ծածկագիր

Ապրանքի անվանումը

9006 30 000 0

ֆոտոխցիկներ՝ հատուկ նախատեսված ստորջրյա նկարահանումների, աերոլուսանկարահանումների կամ ներքին օրգանների բժշկական կամ վիրաբուժական հետազոտության համար. օբյեկտների զուգահեռ նկարահանումների համար խցիկներ՝ օգտագործվող դատական բժշկության կամ քրեագիտական նպատակներով

9006 40 000 0

ֆոտոխցիկներ՝ պատրաստի լուսանկարի վայրկենական ստացումով

9006 51 000 0

այլ ֆոտոխցիկներ՝ հայելավոր, 35 մմ-ից ոչ ավելի լայնությամբ կոճավոր ֆոտոժապավենի համար

9006 52 000 1

այլ ֆոտոխցիկներ՝ 35 մմ-ից պակաս լայնությամբ կոճավոր ֆոտոժապավենի համար, փաստաթղթերի պատկերը մանրալուսապատճենահանման ժապավենի վրա ֆիքսելու համար օգտագործվող, միկրոֆիշեր կամ այլ միկրոկրիչներ

9006 52 000 9

այլ՝ 35 մմ-ից պակաս լայնությամբ կոճավոր ֆոտոժապավենի համար

9006 53 100 0

«մեկանգամյա օգտագործման» ֆոտոխցիկներ

9006 53 800 1

փաստաթղթերի պատկերը մանրալուսապատճենահանման ժապավենի վրա ֆիքսելու համար օգտագործվող, միկրոֆիշեր կամ այլ միկրոկրիչներ

9006 53 800 8

այլ

9006 59 000 1

փաստաթղթերի պատկերը մանրալուսապատճենահանման ժապավենի վրա ֆիքսելու համար օգտագործվող, միկրոֆիշեր կամ այլ միկրոկրիչներ

9006 59 000 8

այլ

9006 61 000 0

լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ՝ լիցքաթափման («էլեկտրոնային») լուսաբռնկիչներ

9006 69 000 1

այլ լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ՝ կոշտ տպատախտակի վրա լույսի լուսադիոդային աղբյուրների հետ օգտագործվող

9006 69 000 9

այլ լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի

նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

ապրանքների նույնականացման միջոցների, ֆոտոխցիկների (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչների և լամպ-բռնկիչների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման ու զետեղման կարգը

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։

2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9006 դիրքերում դասակարգվող ֆոտոապրանքների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology — Automatic identification and data capture techniques — Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Պայմանանշանների այդ եզակի հաջորդականությունը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։ Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝

տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչը (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համար (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշանից.

տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը կազմված է 20 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + -./_,:; = <> ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի ծածկագիր 29-ը.

տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (91)) ունի մինչև 4 պայմանանշան (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր և մեծատառեր) երկարություն։ (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) Որպես եզրափակող պայմանանշան տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.

տվյալների չորրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (92)) բաղկացած է թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից ու մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից և պարունակում է մինչև 44 պայմանանշան։ (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)

Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։

(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) 

3. Ֆոտոապրանքների նույնականացման միջոցները գեներացվում են անդամ պետությունների՝ ֆոտոապրանքների նույնականացման միջոցներ թողարկողների կամ շրջանառության մասնակիցների կողմից։

4. Ֆոտոապրանքները դրոշմավորվում են սպառողական փաթեթվածքի և (կամ) պիտակի վրա նույնականացման միջոցն այնպիսի եղանակով զետեղելու միջոցով, որը թույլ չի տալիս սպառողական փաթեթվածքից, ապրանքից կամ պիտակից նույնականացման միջոցի հեռացումն առանց վնասումների։

5. Դրոշմավորված ֆոտոապրանքները տրանսպորտային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդպիսի տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը՝ այդպիսի փաթեթվածքի վրա տեղադրված նույնականացման միջոցների ագրեգացմամբ։ Ընդ որում, ագրեգացում ասելով հասկանում ենք տրանսպորտային փաթեթվածքի մեջ դրված՝ դրոշմավորված ֆոտոապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների միավորումը՝ ստեղծվող տրանսպորտային փաթեթվածքի ընդհանուր եզակի նույնականացուցիչով, որը զետեղվում է դրա վրա՝ դրոշմավորված ֆոտոապրանքների հետագա նույնականացման նպատակով՝ առանց տրանսպորտային փաթեթվածքը բացելու անհրաժեշտության։

Տրանսպորտային փաթեթվածքի վրա նույնականացման միջոցը զետեղվում է Code 128 ձևաչափով գծավոր ստվերագծային ծածկագրի տեսքով՝ ԳՕՍՏ ԻՍՕ/ՄԷՀ 15417-2013-ին համապատասխան, որը պարունակում է Serial Shipping Container Code-ի տեսքով տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչ հանդիսացող՝ տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչ։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի

նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները

 

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ 9006 դիրքի (բացի 9006 91 000 0-ից, 9006 99 000 0-ից) դրոշմավորված ապրանքներով անդրսահմանային առևտուր իրականացնելիս ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցության իրականացման շրջանակներում փոխանցվում են այդպիսի ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ XML-ձևաչափով տեղեկություններ (այսուհետ՝ տեղեկություններ)՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան.

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)»՝ (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes»՝ (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։

2. Տեղեկությունների կազմին ու կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները բերված են 1-6-րդ աղյուսակներում։

3. Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

«տարրի անվանումը»՝ տարրի հերթական համարը, նույնականացուցիչը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.

«տարրի նկարագրությունը»՝ տարրի իմաստը (իմաստաբանական նշանակությունը) պարզաբանող տեքստ.

«ծանոթագրություն»՝ տարրի նշանակությունը հստակեցնող, դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.

«բազմ.»՝ տարրերի բազմաքանակությունը (տարրի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը)։

4. Փոխանցվող տվյալների տարրերի բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ տարրը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n>1).

1..*՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n>1).

n..m՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n>1, m>n).

0..1՝ տարրը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ տարրը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ տարրը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m>1)։

 

Աղյուսակ 1

 

Անդրսահմանային առևտրի շրջանակներում վաճառված ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների կազմն ու կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամանակը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամանակը

 

1

2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը

տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ISO-3166-ին համապատասխան

1

3. Տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) և ապրանքների գնորդի, ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ

տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) և ապրանքների գնորդի, ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ

 

1..*

3.1. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ

տեղեկություններ ապրանքը վաճառողի (արտահանողի) վերաբերյալ

 

0..1

3.1.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

3.1.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

3.1.3. GLN

ապրանքը վաճառողի GLN ծածկագիրը

 

0..1

3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

ապրանքը վաճառողի (արտահանողի) իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

3.2. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ

տեղեկություններ ապրանքի գնորդի վերաբերյալ

 

0..1

3.2.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

3.2.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

3.2.3. GLN

ապրանքի գնորդի GLN ծածկագիրը

 

0..1

3.2.4 Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

3.3. Տեղեկություններ ապրանքի և նույնականացման միջոցների վերաբերյալ

տեղեկություններ անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի և դրա վրա զետեղված նույնականացման միջոցների վերաբերյալ

 

1. *

3.3.1. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ

տեղեկություններ ապրանքն արտադրողի վերաբերյալ

 

0..1

3.3.1.1. Ապրանքն արտադրողի GLN-ը

ապրանքն արտադրողի GLN ծածկագիրը

 

0..1

3.3.1.2. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

 

0..1

3.3.1.3. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

3.3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

3.3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

3.3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

3.3.2. GTIN նույնականացուցիչը

առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը։ Թվային արժեքը

տարրը նախատեսված է առևտրային միավորի եզակի նույնականացման համար

0..1

3.3.3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով

0..1

3.3.4. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի

ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի

 

0..1

3.3.5. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների ազգային դասակարգիչների

ապրանքի ծածկագիրը՝ ըստ ՁԿՀԴ-ի, ԲՀՀԴ-ի և ապրանքների այլ ազգային դասակարգիչների

 

0..1

3.3.6. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ GPC

նշվում է արժեքը՝ Global Product Classification-ին (արտադրանքի համընդհանուր դասակարգիչ) համապատասխան

ունի բարդ կառուցվածք

0..1

3.3.7. Ապրանքի ծագման երկիրը

տեղեկություններ ապրանքի ծագման երկրի վերաբերյալ

տարրը նախատեսված է ապրանքի ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունները նշելու համար (ծածկագիրը՝ ISO-3166-ին համապատասխան)

0..1

3.3.8. Տեղեկություններ ապրանքի հայտարարագրումը հաստատող փաստաթղթի վերաբերյալ

տեղեկություններ ապրանքների հայտարարագրի գրանցման համարի և ապրանքների հայտարարագրում ապրանքի համարի վերաբերյալ

տարրը պարտադիր է երրորդ երկրներից ներմուծված ապրանքների համար

0..*

3.3.9. Որակին և (կամ) անվտանգությանը ներկայացվող պահանջներին ապրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները

ապրանքի որակը հաստատող փաստաթղթերի, համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի և այլնի մասին տեղեկությունները

 

տեղեկությունները նշվում են 11-րդ աղյուսակին համապատասխան

0..*

3.3.10. Տեղեկություններ ապրանքի վերաբերյալ

ապրանքի բնութագրերի կառուցվածքավորված նկարագրությունը

տեղեկությունները նշվում են 5-րդ աղյուսակին համապատասխան

0..1

3.3.11. Զետեղված նույնականացման միջոցների ցանկը

նշվում է նույնականացման միջոցների ցանկը՝ հաշվի առնելով դրանց գտնվելը խմբային (տրանսպորտային) փաթեթվածքներում

 

0..*

3.3.11.1. Տեղեկություններ՝ զետեղված նույնականացման միջոցի վերաբերյալ

նշվում են տեղեկություններ նույնականացման միջոցի և դրոշմավորված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ

 

1..*

3.3.11.1.1. Նույնականացման միջոցը

տեղեկություններ, որոնք կառուցվածքավորված տեսքով ներկայացված են նույնականացման միջոցի վրա

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

3.3.11.1.2. Տեղեկություններ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ

բարդ տարր, պարունակում է տեղեկություններ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրման, կարգավիճակ սահմանելու պատճառի ծածկագրի, ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակ սահմանելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ

 

1

3.3.11.1.2.1. Կարգավիճակի ծածկագիրը

դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագիրը

տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան

1

3.3.11.1.2.2. Կարգավիճակ սահմանելու պատճառի ծածկագիրը

ապրանքի կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագիրն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում

 

0..1

3.3.11.1.2.3. Ամսաթիվը և ժամը

ապրանքի կարգավիճակը սահմանելու ամսաթիվն ու ժամն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում

 

1

3.3.11.2. Վերադաս մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը

   

0..1

3.3.11.2.1. Նույնականացման միջոցը

տեղեկություններ, որոնք կառուցվածքավորված տեսքով ներկայացված են փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

3.3.12. Խմբային և (կամ) տրանսպորտային փաթեթվածքների ցանկը

այն խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների ցանկը, որոնցում գտնվում է դրոշմավորված ապրանքը

 

0..1

3.3.12.1. Տեղեկություններ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի վերաբերյալ

   

1..*

3.3.13.1.1. Խմբավորման մակարդակը

   

1

3.3.12.1.2. Նույնականացման միջոցը

տեղեկություններ, որոնք կառուցվածքավորված տեսքով ներկայացված են խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

3.3.12.1.3. Վերադաս մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը

   

0..1

3.3.12.1.3.1. Նույնականացման միջոցը

տեղեկություններ, որոնք կառուցվածքավորված տեսքով ներկայացված են փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

(աղյուսակը խմբ., լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

 

Աղյուսակ 2

 

Անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների կազմն ու կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամանակը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամանակը

 

1

2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը

տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ISO-3166-ին համապատասխան

1

3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ–ին համապատասխան

ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով

1

4. Տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) և նույնականացման միջոցների վերաբերյալ

տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) և անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների վերաբերյալ

 

1..*

4.1. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ

տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) վերաբերյալ

 

0..1

4.1.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ և ՀՎՊԾ)

1

4.1.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

4.1.3. GLN

ապրանքը վաճառողի GLN ծածկագիրը

 

0..1

4.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

ապրանքն արտադրողի իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

4.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

4.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

4.2. Տեղեկություններ ապրանքի նույնականացման միջոցների վերաբերյալ

ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

4.2.1. Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի մասին տեղեկությունների կազմում կառուցվածքավորված տեսքով ներառված տեղեկություններ

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

4.2.2. Տեղեկություններ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ

բարդ տարր, պարունակում է տեղեկություններ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրման, ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակ սահմանելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ

տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան

1

4.3. Տեղեկություններ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի վերաբերյալ

խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

4.3.1. Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի մասին տեղեկությունների կազմում կառուցվածքավորված տեսքով ներառված տեղեկություններ

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

4.3.2. Տեղեկություն՝ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ

   

0..1

5. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ

Տեղեկություններ ապրանքի գնորդի վերաբերյալ

 

0..1

5.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

5.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

հարկ վճարողի ՀՎՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

5.3. GLN

ապրանքը գնողի GLN ծածկագիրը

 

0..1

5.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

5.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

5.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

(աղյուսակը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

 

Աղյուսակ 3

 

Հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

Հասցեի տեսակի ծածկագիրը

հասցեի տեսակի ծածկագրային նշագիրը (գտնվելու վայրի հասցեն, նամակագրության հասցեն և այլն) (նշվում է ցանկին համապատասխան՝ «1»՝ գրանցման հասցե.
«2»՝ փաստացի հասցե. «3»՝ փոստային հասցե)

0..1

2

Երկրի ծածկագիրը

երկրի ծածկագրային նշագիրը (նշվում է ISO-3166-ին համապատասխան)

0..1

3

Տարածքի ծածկագիրը

վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը

0..1

4

Տարածաշրջանը

առաջին մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

5

Շրջանը

երկրորդ մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

6

Քաղաքը

քաղաքի անվանումը

0..1

7

Բնակավայրը

բնակավայրի անվանումը

0..1

8

Փողոցը

քաղաքային ենթակառուցվածքի փողոցաճանապարհային ցանցի տարրի անվանումը

0..1

9

Շենքի համարը

շենքի, մասնաշենքի, շինության նշագիրը

0..1

10

Սենքի համարը

գրասենյակի կամ բնակարանի նշագիրը

0..1

11

Փոստային դասիչը

փոստային կապի ձեռնարկության փոստային դասիչը

0..1

12

Բաժանորդային արկղի համարը

փոստային կապի ձեռնարկության բաժանորդային արկղի համարը

0..1

 

Աղյուսակ 4

 

Կոնտակտային վավերապայմանների վերաբերյալ տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

Կապի տեսակի ծածկագիրը

կապի միջոցի (կապուղու) տեսակի (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ծածկագրային նշագիրը (նշվում է ցանկին համապատասխան՝
AO՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում կայքի հասցեն. «ЕМ»՝ էլեկտրոնային փոստ. FX՝ հեռատպիչ. «ТЕ»՝ հեռախոս. TG՝ հեռագիր. TL՝ տելեքս

0..1

2

Կապի տեսակի անվանումը

կապի միջոցի (կապուղու) տեսակի անվանումը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

0..1

3

Կապուղու նույնականացուցիչը

կապուղին նույնականացնող պայմանանշանների հաջորդականությունը (հեռախոսահամարի, ֆաքսի համարի, էլեկտրոնային փոստի հասցեի և այլնի նշում)

0..*

 

Աղյուսակ 5

 

Ապրանքի բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի լրիվ անվանումը

Գրանցված անվանմանը մոտեցված ապրանքի անվանումը

 

1

2

Ապրանքի անվանումը

   

0..1

3

Ապրանքային նշանը/Բրենդը

   

0..1

4

Չափման բազային միավորը

   

0..1

5

Փաթեթվածքի տեսակը

Մանրածախ փաթեթվածքի համար փաթեթվածքի տեսակը

 

0..1

6

Կանոնակարգի (ստանդարտի) համարը

   

0..1

7

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացուցիչ տեղեկատվությունը

 

0..1

 

Աղյուսակ 6

 

Ապրանքի նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Նույնականացման միջոցի տեսակը

նշվում է նույնականացման միջոցի տեսակի եռանիշ ծածկագիրը՝ նույնականացման միջոցների տեսակների ցանկին համապատասխան

նշվում է 7-րդ աղյուսակին համապատասխան

1

2

Համարը՝ ըստ ռեեստրի

նշվում է նույնականացման միջոցների համարը՝ ըստ ռեեստրի

 

0..1

3

Նույնականացման միջոցի տվյալների բլոկը

   

1..*

3.1

Կիրառման նույնականացուցիչը (AI)

կլոր փակագծերի մեջ վերցված՝ կիրառման թվային նույնականացուցիչը, որով նշվում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի արժեքը

նշվում է 8-րդ աղյուսակին համապատասխան՝ 9-րդ աղյուսակով սահմանված կանոնների համաձայն

0..1

3.2

Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը

պարունակում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը

նշվում է 9-րդ աղյուսակով սահմանված կանոնների համաձայն

1

 

Աղյուսակ 7

 

Նույնականացման միջոցի տեսակը

 

Բաժնի ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակի անվանումը

1

գծավոր ստվերագծային ծածկագիրը

101

Code 128 գծավոր ստվերագծային ծածկագիրը

2

երկչափ բազմամակարդակ ստվերագծային ծածկագիրը

3

երկչափ մատրիցային ստվերագծային ծածկագիրը

301

DataMatrix ծածկագիրը

302

QR ծածկագիրը

303

Micro QR ծածկագիրը

4

ռադիոնիշեր

401

UHF-ընդգրկույթի RFID-նիշը

9

նույնականացման միջոցների այլ տեսակներ

999

այլ

 

Աղյուսակ 8

 

Կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը, որոնք օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 9006 ապրանքային դիրքի դրոշմավորման ժամանակ

 

AI ծածկագիրը

AI լրիվ անվանումը

Տարրային տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC
(Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ անմիջապես դրանից հետո դրված 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN
(Global Trade Item Number)

N2+N14

GTIN - Global Trade Item Number՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (արտիկուլով) ապրանքի տարատեսակության նույնականացման համարը։ 14-նիշանոց թվային նույնականացուցիչը

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ անմիջապես դրանից հետո դրված14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար։

02

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում գտնվող ապրանքային միավորի GTIN-ը
(GTIN of Contained Trade Items)

N2+N14

 

AI (02) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ անմիջապես դրանից հետո դրված 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում գտնվող ապրանքային միավորների GTIN-ը՝ այն համանման ձևով պահելու դեպքում։

Պարզաբանում. այդ տարրային տողը կարող է օգտագործվել միայն լոգիստիկ միավորի համար, որն ինքն իրենով առևտրային միավոր չէ, եթե դրանում պարունակվող բոլոր ապրանքներն ունեն միևնույն GTIN-ը։ Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը ներկայացնում է լոգիստիկ միավորում պարունակվող ամենաբարձր մակարդակի ապրանքային միավորների նույնականացման համարը

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X..20

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ անմիջապես դրանից հետո դրված մինչև 20 պայմանանշաններից բաղկացած դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որն արտադրողի կողմից տրվում է ապրանքին դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ համակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։

 

Պարզաբանում. ապրանքների նույնականացման նպատակներով կիրառվում է 20 պայմանանշաններից (թվերից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) բաղկացած ապրանքի անհատական սերիական համար

91

Ստուգման բանալիի նույնականացուցիչը

 

ստուգման բանալիի նույնականացուցիչը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման վերաբերյալ տեղեկությունների կազմում

92

Ստուգման ծածկագիրը

 

ստուգման ծածկագիրը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման վերաբերյալ տեղեկությունների կազմում

 

Աղյուսակ 9

 

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

9006

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 2

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները՝

«Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը «01»,

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN):

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝

«Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21»,

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

9006

101

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 1

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները՝

«Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00»,

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը:

 

Աղյուսակ 10

 

Դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ժամանակ օգտագործվող՝ դրոշմավորված ապրանքների կարգավիճակների ցանկը

 

Կարգավիճակի ծածկագիրը

Կարգավիճակի նկարագրությունը

Ծածկագրերի հնարավոր արժեքները և կարգավիճակ սահմանելու պատճառի նկարագրությունները

00

վիճակը որոշված չէ

«99»՝ տեղեկատվությունը չեղարկվել է (սահմանվում է ներմուծողի համակարգում),

«34»՝ ապրանքը վերադարձվել է վաճառողին անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է ներմուծողի համակարգում)

10

ապրանքը դրվել է շրջանառության մեջ անդամ պետությունում

«33»՝ ապրանքն ընդունվել է հաշվառման անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է ներմուծողի համակարգում),

«34»՝ ապրանքը վերադարձվել է վաճառողին անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է արտահանողի համակարգում),

«99»՝ տեղեկատվությունը չեղարկվել է (սահմանվում է արտահանողի համակարգում)

20

ապրանքը դուրս է բերվել շրջանառությունից

«33»՝ ապրանքն ընդունվել է հաշվառման անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է արտահանողի համակարգում)

31

ապրանքն իրացվել է (նախատեսված է իրացման համար) անդրսահմանային առևտրի շրջանակներում

 

 

 

Աղյուսակ 11

 

Փաստաթղթի մասին տեղեկությունների ցանկը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Բազմ.

 

1. Փաստաթղթի տեսակի ծածկագիրը

փաստաթղթի տեսակի ծածկագրային նշագիրը (նշվում է փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման թիվ 8 հավելված))

1

 

2. Փաստաթղթի անվանումը

փաստաթղթի անվանումը

0..1

 

3. Փաստաթղթի համարը

փաստաթղթի գրանցման համարը

0..1

 

4. Փաստաթղթի ամսաթիվը

փաստաթղթի գրանցման (տրման) ամսաթիվը

0..1

 

(աղյուսակը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի

նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշմամբ

 

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ ֆոտոխցիկների (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչների և լամպ-բռնկիչների վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին և այլ շահագրգիռ (իրավաբանական և ֆիզիկական) անձանց

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

4. Ապրանքի լրիվ անվանումը (գրանցված անվանմանը մոտեցված անվանումը):

5. Ապրանքի անվանումը:

6. Ապրանքային նշանը/Բրենդը:

7. Չափման բազային միավորը:

8. Փաթեթվածքի տեսակը (մանրածախ փաթեթվածքի համար):

9. Կանոնակարգի (ստանդարտի) համարը:

10. Ծագման երկիրը:

11. Հայտարարագրի /սերտիֆիկատի/վկայականի/ մերժման նամակի և այլ փաստաթղթի համարը:

12. Հայտարարագրի/սերտիֆիկատի և այլ փաստաթղթի տրման ամսաթիվը:

13. Տեղեկատվություն դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

14. Տեղեկատվություն ապրանքն արտադրողի վերաբերյալ (իրավաբանական անձի անվանումը, ազգանունը, անունը)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2023, թիվ 139 09.12.2023, թիվ 130
14.09.2021, թիվ 80 01.01.2022, թիվ 130
02.12.2021, թիվ 138 13.12.2021, թիվ 130
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան