Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 79
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.12.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
29.06.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
29.06.2021
Дата вступления в силу
01.02.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2021 թվականի

թիվ 79

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ՕՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

մաքսային մուտքի օրդերի ձևը.

Մաքսային մուտքի օրդերի լրացման և դրանում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգը։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային մուտքի օրդերի ձևի և մաքսային մուտքի օրդերը լրացնելու և կիրառելու կարգի մասին» թիվ 288 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 23-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ և Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային մուտքի օրդերի ձևի և մաքսային մուտքի օրդերը լրացնելու և կիրառելու կարգի մասին» թիվ 288 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 135 որոշման 2-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 288 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 56 որոշումը։

21 . Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի ապրիլի 24-ի «Մաքսային մուտքի օրդերի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» թիվ 9 հանձնարարականը ենթակա չէ կիրառման սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

(21 .կետը լրաց. ԵՏՀԿ 23.11.21 թիվ 153)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի ապրիլի 1-ից:

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 23.11.21 թիվ 153)

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի թիվ 79 որոշմամբ

 

ՁԵՎ

 

մաքսային մուտքի օրդերի

 

Մաքսային մուտքի օրդեր

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՐԹ

1. Տեղեկատու համարը

2 Օրդերի տեսակը

3. Թերթերի քանակը

           

4. Վճարողը

5. Ապրանքների ընդհանուր արժեքը՝ եվրոյով

ազգային արժույթով

   

6. Արժույթների փոխարժեքը՝ եվրոյով

 

7. Ապրանքների ընդհանուր քաշը (կգ)

8․ Լրացուցիչ տեղեկատվություն, ներկայացված փաստաթղթերը

9․ Ապրանքի նկարագրությունը

10. Ապրանք թիվ՝

11. Ապրանքի ծածկագիրը

12. Ապրանքի քաշը (կգ)

 

13. Ապրանքի քանակը

14.

15.

16.

   

17. Ապրանքի արժեքը՝ եվրոյով

ազգային արժույթով

ձեռքբերման արժույթով

18․ Վճարների հաշվարկումը

19. Վճարման (բռնագանձման) ենթակա ընդհանուր գումարը

Տեսակը

Հաշվարկման բազան

Դրույքաչափը

Գումարը

Տեսակը

Հաշվարկման բազան

Դրույքաչափը

Գումարը

               

20. Վճարման (բռնագանձման) մանրամասները

21. Պարտավորության դադարումը

22. ՄՄՕ-ն լրացված է

23. Վճարողի ստորագրությունը

24. Վճարի վավերապայմանները

ՀԱՎԵԼՅԱԼ ԹԵՐԹ

1. Տեղեկատու համարը

 

3. Թերթերի քանակը

9. Ապրանքի նկարագրությունը

10. Ապրանք թիվ՝

11. Ապրանքի ծածկագիրը

12. Ապրանքի քաշը (կգ)

 

13. Ապրանքի քանակը

14.

15.

16.

17. Ապրանքի արժեքը՝ եվրոյով

ազգային արժույթով

ձեռքբերման արժույթով

9. Ապրանքի նկարագրությունը

10. Ապրանք թիվ՝

11. Ապրանքի ծածկագիրը

12. Ապրանքի քաշը (կգ)

 

13. Ապրանքի քանակը

14.

15.

16.

17. Ապրանքի արժեքը՝ եվրոյով

ազգային արժույթով

ձեռքբերման արժույթով

9. Ապրանքի նկարագրությունը

10. Ապրանք թիվ՝

11. Ապրանքի ծածկագիրը

12. Ապրանքի քաշը (կգ)

 

13. Ապրանքի քանակը

14.

15.

16.

17. Ապրանքի արժեքը՝ եվրոյով

   

ազգային արժույթով

ձեռքբերման արժույթով

9. Ապրանքի նկարագրությունը

10. Ապրանք թիվ

11. Ապրանքի ծածկագիրը

12 Ապրանքի քաշը (կգ)

 

13. Ապրանքի քանակը

14.

15.

16.

 

17. Ապրանքի արժեքը՝ եվրոյով

ազգային արժույթով

ձեռքբերման արժույթով

18. Վճարների հաշվարկումը

18. Վճարների հաշվարկումը

Տեսակը

Հաշվարկման բազան

Դրույքաչափը

Գումարը

Տեսակը

Հաշվարկման բազան

Դրույքաչափը

Գումարը

               

18. Վճարների հաշվարկումը

18. Վճարների հաշվարկումը

Տեսակը

Հաշվարկման բազան

Դրույքաչափը

Գումարը

Տեսակը

Հաշվարկման բազան

Դրույքաչափը

Գումարը

               

22. ՄՄՕ-ն լրացված է

23. Վճարողի ստորագրությունը

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի թիվ 79 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

մաքսային մուտքի օրդերի լրացման և դրանում փոփոխությունների (լրացումների) կատարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով և թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ մաքսային մուտքի օրդերի (այսուհետ՝ ՄՄՕ) լրացման կանոնները, ինչպես նաև ՄՄՕ-ի մեջ փոփոխությունների (լրացումների) կատարման կանոնները։

2. Սույն կարգը կիրառվում է անձնական օգտագործման այն ապրանքների համար միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի և (կամ) միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերի, հարկերի (այսուհետ՝ մաքսատուրքեր, հարկեր) հաշվարկման մասին տեղեկությունները նշելու նպատակով ՄՄՕ-ն լրացնելու ժամանակ, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ գլխին համապատասխան։

ՄՄՕ-ն լրացվում է մաքսային մարմնի՝ ապրանքների բացթողումն իրականացնող պաշտոնատար անձի կողմից։ Թույլատրվում է լրացնել ՄՄՕ-ն, Օրենսգրքի 82-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի միջոցով՝ առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության:

Այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) օրենսդրությամբ նախատեսված է օգտագործել ՄՄՕ անձնական օգտագործման այն ապրանքների համար, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան, այն մաքսավճարների, ինչպես նաև այլ վճարների հաշվարկման և վճարման համար, որոնց գանձումն անդամ պետությունների օրենսդրությամբ վերապահված է մաքսային մարմիններին, ապա այդ ապրանքների համար մաքսավճարներ և նշված այլ վճարներ հաշվարկելու մասին տեղեկությունները կարող են նշվել նույն ՄՄՕ-ում, որտեղ նշված են այդ ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման մասին տեղեկությունները։

3. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն լրացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվող կառուցվածքին համապատասխան։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի թիվ 79 որոշմամբ հաստատված ձևով:

4. ՄՄՕ-ն լրացնելիս կիրառվում են Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերն ու դասակարգիչները, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակներով օգտագործվող տեղեկագրքերն ու դասակարգիչները:

5. Սույն կարգի նպատակներով «վանդակ» ասելով պետք է հասկանալ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ, տարրեր։ Սույն կարգին համապատասխան՝ մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:

6. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն կարող է պարունակել ՄՄՕ-ի ավտոմատացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդպիսի տեղեկությունները ձևավորվում են մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը սահմանվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ի կառուցվածքում։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:

7. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն կազմվում է А4 ձևաչափի թղթի թերթերի վրա՝ մեկ օրինակից, իսկ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում՝ այդ օրենսդրությանը համապատասխան սահմանված օրինակների քանակով։

8. Մեկ ՄՄՕ-ում նշվում են մեկ ֆիզիկական անձի կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման մասին տեղեկությունները՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը։

Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ կարող է նախատեսվել, որ մեկ ֆիզիկական անձի կողմից տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման այլ ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման մասին տեղեկությունները նշվում են տարբեր ՄՄՕ-ներում, ինչպես նաև այն, որ անձնական օգտագործման յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման մասին տեղեկությունները նշվում են առանձին ՄՄՕ-ում։

9. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման մասին տեղեկությունները ՄՄՕ-ում նշվում են առանձին՝

անձնական օգտագործման այն ապրանքների յուրաքանչյուր կատեգորիայի համար, որոնց մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման միասնական դրույքաչափով։ Սույն կարգի նպատակներով՝ ապրանքների մեկ կատեգորիային դասվում են այն ապրանքները, որոնց նկատմամբ սահմանվել են մաքսատուրքերի, հարկերի նույն միասնական դրույքաչափերը, իսկ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման ժամանակ՝ յուրաքանչյուր այդպիսի տրանսպորտային միջոց.

անձնական օգտագործման յուրաքանչյուր այն ապրանքի համար, որի համար ենթակա են վճարման միագումար մաքսային վճարի ձևով մաքսատուրքերը, հարկերը։ Սույն կարգի նպատակներով՝ մեկ ապրանքի են դասվում այն ապրանքները, որոնք դասվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան մեկ ծածկագրին, որոնց համար սահմանված են մաքսատուրքերի, հարկերի նույն դրույքաչափերը, որոնք կիրառվում են Օրենսգրքի 53-րդ հոդվածին համապատասխան, իսկ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս՝ յուրաքանչյուր այդպիսի տրանսպորտային միջոց։

Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկ ՄՄՕ-ում նշվում են մեկից ավելի ապրանքների (ապրանքների մեկ կատեգորիայի) մասով մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման մասին տեղեկություններ, ապա, ի լրումն ՄՄՕ-ի հիմնական թերթի՝ օգտագործվում են հավելյալ թերթեր:

ՄՄՕ-ի հիմնական թերթի մեջ նշվում են մեկ ապրանքի կամ ապրանքների մեկ կատեգորիայի համար մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման մասին տեղեկությունները։ ՄՄՕ-ի հավելյալ թերթի մեջ կարող են նշվել ոչ ավելի, քան 4 ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների մասով մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման մասին տեղեկություններ։

10. Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ի վանդակներում տեղեկություններ նշելու համար բավարար տեղ չկա, ապա այդ տեղեկությունները նշվում են ՄՄՕ-ի դարձերեսին կամ ՄՄՕ-ին լրացուցիչ կցվող թերթերի վրա (А4 ձևաչափի թղթի թերթերի վրա), որոնք թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ի անբաժանելի մասն են կազմում (այսուհետ՝ լրացում): Ընդ որում, ՄՄՕ-ի համապատասխան վանդակում կատարվում է «Տե՛ս դարձերեսը» կամ «Տե՛ս լրացումը» գրառումը: Լրացման բոլոր թերթերը պետք է համարակալված լինեն:

Լրացման յուրաքանչյուր թերթի վերևի աջ անկյունում կատարվում է «Թիվ ՄՄՕ-ի լրացում թերթերի վրա»:

ՄՄՕ-ի դարձերեսի կամ դրան կից լրացման օգտագործման ժամանակ նշվում է ՄՄՕ-ի 10-րդ վանդակում նշված այն ապրանքի (ապրանքների կատեգորիայի) հերթական համարը, որի համար հաշվարկվում են մաքսատուրքերը, հարկերը՝ «Ապրանք թիվ» գրառման տեսքով և յուրաքանչյուր ապրանքի (ապրանքների կատեգորիայի) մասով՝ ՄՄՕ-ի վանդակի համարը և այն տեղեկությունները, որոնց համար ՄՄՕ-ի վանդակում բավարար տեղ չկա։

Լրացման յուրաքանչյուր թերթ ներքևի աջ անկյունում հաստատվում է մաքսային մարմնի՝ ՄՄՕ-ն լրացրած պաշտոնատար անձի ստորագրությամբ։

11. Սույն կարգի կիրառման նպատակներով՝ ֆիզիկական անձի հարկային համար ասելով հասկանում ենք՝

Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետությունում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ).

Ղազախստանի Հանրապետությունում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ).

Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի անհատական համարը (ՀՎԱՀ).

Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ).

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանց համար՝

հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), որը տրվել է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան, իսկ դրա բացակայության դեպքում՝ տառաթվային ծածկագիրը, որը բաղկացած է՝

այն երկրի (երկրի տարածաշրջանի կամ մասի) ծածկագրից, որի լիազորված մարմնի կողմից տրվել է անձը հաստատող փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան փաստաթղթի տեսակի ծածկագրից.

անձը հաստատող փաստաթղթի սերիայից (առկայության դեպքում) և համարից (թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում առանձնացվում են բացատով)։

 

II. ՄՄՕ-ի վանդակները լրացնելը

 

12. Վանդակ 1․ «Տեղեկատու համարը», լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակի առաջին տողում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում է հետևյալ սխեմայով ձևավորված ՄՄՕ-ի գրանցման համարը՝

1-ին տարր՝ այն մաքսային մարմնի ծածկագիրը, որի պաշտոնատար անձը լրացնում է ՄՄՕ-ն՝ անդամ պետություններում կիրառվող՝ մաքսային մարմինների դասակարգիչներին համապատասխան։ Առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգով ՄՄՕ-ի ձևավորման դեպքում նշվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված մաքսային մարմնի ծածկագիրը.

2-րդ տարր՝ ՄՄՕ-ն լրացնելու ամսաթիվը՝ ՕՕԱԱՏՏ (օր, ամիս, օրացուցային տարվա վերջին 2 թվանշանները) ձևաչափով.

3-րդ տարր՝ ՄՄՕ-ի հերթական համարը, որը տրվում է՝ հաշվի առնելով այն, որ մեկ օրացուցային տարվա ընթացքում միջանցիկ համարակալումն սկսվում է 0000000001-ից.

4-րդ տարր՝ «00» թվանշանները։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում ՄՄՕ-ի գրանցման համարի բոլոր տարրերը նշվում են «/» բաժանիչ նշանով, տարրերի միջև բացատներ դնել չի թույլատրվում

 

Ներմուծեք նկարագրությունը_21888

 

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում ՄՄՕ-ի գրանցման համարի տարրերը նշվում են ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։

Վանդակի երկրորդ տողում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում է ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման համարը, եթե, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցումն իրականացվում է գրանցման համար տալու միջոցով։

13. Վանդակ 2. «Օրդերի տեսակը», լրացվում է հետևյալ կարգով՝

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն լրացնելիս՝ վանդակի առաջին ենթաբաժնին համապատասխանող՝ ՄՄՕ-ի կառուցվածքի վավերապայմանում նշվում է «ЭД» հապավումը։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն լրացնելիս վանդակի առաջին ենթաբաժինը չի լրացվում:

Վանդակի երկրորդ ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է՝

եթե ՄՄՕ-ն լրացվում է՝ ազատ շրջանառության նպատակով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար՝ «ИМ».

եթե ՄՄՕ-ն լրացվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար, ապա նշված տրանսպորտային միջոցները Միությանն անդամակցած անդամ պետություն ներմուծելիս այդ անդամ պետության կողմից Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրին համապատասխան կիրառվող դրույքաչափերով վճարված գումարների և Օրենսգրքին համապատասխան սահմանված դրույքաչափերով վճարման ենթակա գումարների տարբերության չափով մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման և վճարման նպատակով՝ «ИД».

եթե ՄՄՕ-ն լրացվում է ազատ շրջանառության նպատակով հայտարարագրվող ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար՝ «ИВ»։

Վանդակի երրորդ ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եղանակի ծածկագիրը՝ թիվ 1 հավելվածի համաձայն անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եղանակների դասակարգչին համապատասխան։

Այն դեպքում, երբ մեկ ՄՄՕ-ում նշվում են տարբեր եղանակներով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ տեղեկությունները, ապա վանդակի երրորդ ենթաբաժինը (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) չի լրացվում։

Վանդակի չորրորդ ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման ժամանակ օգտագործված տրանսպորտի տեսակի ծածկագիրը՝ տրանսպորտի և ապրանքների տրանսպորտային փոխադրման տեսակների դասակարգչին համապատասխան։

14. Վանդակ 3․ «Թերթերի քանակը» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակի առաջին ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ՄՄՕ-ի թերթի հերթական համարը։

Վանդակի երկրորդ ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ՄՄՕ-ի թերթերի ընդհանուր քանակը։

Ռուսաստանի Դաշնությունում էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում վանդակը չի լրացվում։

15. Վանդակ 4․ «Վճարողը» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակի առաջին ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են այն անձի վերաբերյալ տեղեկությունները, որի նկատմամբ, Օրենսգրքին համապատասխան, առաջացել է մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորություն։

Վանդակի երկրորդ ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) 16 տարին չլրացած ֆիզիկական անձի մասին տեղեկությունները նշվում են այդ անձի կողմից ապրանքները տեղափոխելու դեպքում։ Այլ դեպքերում վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն առանձին տողերով լրացնելիս՝ վանդակի համապատասխան ենթաբաժնում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն լրացնելիս՝ ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են՝

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

ֆիզիկական անձի հարկային համարը (առկայության դեպքում) (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 11-րդ կետին համապատասխան).

ֆիզիկական անձի բնակության վայրի մասին տեղեկությունները (ֆիզիկական անձի հարկային համարի մասին տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ մաքսատուրքեր, հարկեր վճարողն անդամ պետությունում մշտական բնակության վայր չունեցող անձ է)։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում ֆիզիկական անձի բնակության վայրի մասին տեղեկությունները նշվում են՝ իրարից առանձնացնելով ստորակետով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում՝ ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Նշված տեղեկությունները ներառում են երկրի կրճատ անվանումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, վարչատարածքային միավորը (մարզը, շրջանը, տարածաշրջանը, նահանգը, գավառը և այլն) (Ղրղզստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձի մասին տեղեկությունները նշելիս վարչատարածքային միավորի ծածկագիրը՝ վարչատարածքային և տարածքային միավորների օբյեկտների նշագրերի համակարգի պետական դասակարգչին (ՎՏՄՆՀ ՄԴ) համապատասխան՝ Ղրղզստանի Հանրապետության համար), բնակավայրը, փողոցը (բուլվարը, պողոտան և այլն), շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը.

ֆիզիկական անձի ինքնությունը հավաստող փաստաթղթի մասին տեղեկությունները (ֆիզիկական անձի հարկային համարի մասին տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ մաքսատուրքեր, հարկեր վճարողն անդամ պետությունում մշտական բնակության վայր չունեցող անձ է)։ Անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ ՄՄՕ-ում իրարից առանձնացնելով ստորակետով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում՝ ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Նշված տեղեկությունները ներառում են այն երկրի ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է անձը հաստատող փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, անձը հաստատող փաստաթղթի տեսակի ծածկագիրը՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան (Ռուսաստանի Դաշնության համար), փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը, փաստաթղթի տրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով.

ֆիզիկական անձի ծննդյան օրը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով (Ռուսաստանի Դաշնության համար)։

16. Վանդակ 5․ «Ապրանքների ընդհանուր արժեքը» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում թվային պայմանանշաններով նշվում է անձնական օգտագործման բոլոր այն ապրանքների՝ այդ ապրանքների մասով ՄՄՕ-ի 17-րդ վանդակի համապատասխան ենթաբաժիններում նշված մեծությունների գումարման միջոցով ստացված ընդհանուր արժեքը, որոնց մասին տեղեկությունները նշված են ՄՄՕ-ում։

«Եվրոյով» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) այդ արժեքը նշվում է եվրոյով, «ազգային արժույթով» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում)՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել ուղևորային մաքսային հայտարարագիրը։

Անձնական օգտագործման ապրանքների ընդհանուր արժեքի (գնի) ստացված արժեքները կլորացվում են մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշը ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում անձնական օգտագործման ապրանքների ընդհանուր արժեքն ազգային արժույթով նշելիս՝ մինչև ամբողջ մեծությունը (ամբողջը)։

Բելառուսի Հանրապետությունում վանդակը չի լրացվում։

17. Վանդակ 6․ «Արժույթների փոխարժեքը» լրացվում է հետևյալ կարգով՝

«Եվրոյով» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է՝ Օրենսգրքին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակով սահմանվող օրվա դրությամբ գործող, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված (որոշվող) եվրոյի փոխարժեքը՝ այն անդամ պետության արժույթի նկատմամբ, որի մաքսային մարմին է ներկայացվել ուղևորային մաքսային հայտարարագիրը։

Վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում:

18. Վանդակ 7․«Ապրանքների ընդհանուր քաշը (կգ)» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում թվային պայմանանշաններով նշվում է անձնական օգտագործման բոլոր այն ապրանքների՝ այդ ապրանքների մասով ՄՄՕ-ի 12-րդ վանդակում նշված մեծությունների գումարման միջոցով ստացված ընդհանուր քաշը, որոնց մասին տեղեկությունները նշված են ՄՄՕ-ում։

Բելառուսի Հանրապետությունում վանդակը չի լրացվում։

19. Վանդակ 8․ «Լրացուցիչ տեղեկատվություն, ներկայացված փաստաթղթեր» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում նշվում են մաքսային մարմին ներկայացված կամ մաքսային մարմնում առկա փաստաթղթերի մասին այն տեղեկությունները, որոնց հիման վրա լրացվում է ՄՄՕ-ն և որոնք հաստատում են ՄՄՕ-ում նշված անձնական օգտագործման ապրանքների մասին տեղեկությունները։

Որպես էքսպրես բեռներ տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար ՄՄՕ-ն լրացնելիս լրացուցիչ նշվում են անհատական բեռնագրի մասին տեղեկությունները։

Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների համար ՄՄՕ-ն լրացնելիս լրացուցիչ նշվում են միջազգային փոստային առաքանու մասին տեղեկությունները (միջազգային փոստային առաքանու եզակի համարը նամակագրական թղթակցության և ծանրոցների 13 նիշ ունեցող տառաթվային նույնականացուցիչ է, որը համապատասխանում է ՀՓՄ Տեխնիկական ստանդարտների հավաքածուի S10 ստանդարտին)։

Ազատ շրջանառության նպատակով հայտարարագրվող ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար ՄՄՕ-ն լրացնելիս լրացուցիչ նշվում են անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծելու ժամանակ ձևակերպված ուղևորային մաքսային հայտարարագրի մասին տեղեկությունները։

Օտարերկրյա պետությունում առնվազն 12 ամիս ժամանակավորապես բնակված՝ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար ՄՄՕ-ն լրացնելիս լրացուցիչ նշվում են՝ նշված ժամկետի ընթացքում օտարերկրյա պետությունում ժամանակավոր բնակության փաստը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները։

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար ՄՄՕ-ն լրացնելիս՝ նշված տրանսպորտային միջոցները Միությանն անդամակցած անդամ պետություն ներմուծելիս այդ անդամ պետության կողմից Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրին համապատասխան կիրառվող դրույքաչափերով վճարված գումարների և Օրենսգրքին համապատասխան սահմանված դրույքաչափերով վճարման ենթակա գումարների տարբերության չափով մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման և վճարման նպատակով, լրացուցիչ նշվում են ՄՄՕ-ի կամ այլ մաքսային փաստաթղթի մասին տեղեկությունները, որի մեջ հաշվարկվել են՝ նշված տրանսպորտային միջոցները Միությանն անդամակցած անդամ պետություն ներմուծելիս վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարները։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում՝ իրարից առանձնացնելով «/» նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում՝ ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են՝

փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.

փաստաթղթի համարը.

փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) (առկայության դեպքում) ձևաչափով։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում յուրաքանչյուր փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները նշվում են նոր տողից:

20. Վանդակ 9․ «Ապրանքի նկարագրությունը» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում նշվում են այն ապրանքի (ապրանքների կատեգորիաների) մասին այն տեղեկությունները, որոնց համար հաշվարկվում են մաքսատուրքերը, հարկերը, որոնք անհրաժեշտ են՝

մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման.

ապրանքների նույնականացման (անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար).

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան մեկ տասանիշ ծածկագրին ապրանքը դասելու համար (այն ապրանքների համար, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվում են միագումար մաքսային վճարի ձևով)։

Այն ապրանքի մասին տեղեկությունները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվում են միագումար մաքսային վճարի ձևով, նշվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում՝ 1-3-րդ համարների տակ հետևյալ կարգով՝

1-ին համարի տակ (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում է ապրանքի անվանումը (ապրանքի առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում) և նկարագրությունը։

Նոր տողից՝ 2-րդ համարի տակ (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան մեկ տասանիշ ծածկագրին ապրանքը դասելու համար։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում տեղեկությունները նշվում են ստորակետով իրարից առանձնացնելով։

Նոր տողից՝ 3-րդ համարի տակ (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում)՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 և 8711 ապրանքային դիրքերում դասակարգվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար նշվում են տրանսպորտային միջոցի նույնականացման համարը (առկայության դեպքում), բացթողման պահը, շարժիչի ծավալը, շարժիչի հզորությունը։ Բելառուսի Հանրապետությունում բացթողման պահը, շարժիչի ծավալը, շարժիչի հզորությունը, իսկ Ղրղզստանի Հանրապետությունում՝ շարժիչի հզորությունը նշվում են այն դեպքում, երբ դրանք ազդում են վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի չափի վրա։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում այդ տեղեկությունները նշվում են ստորակետով իրարից անջատելով։

Այն ապրանքների կատեգորիայի մասին տեղեկությունները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվում են միասնական դրույքաչափով, էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում՝ ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում 1-3-րդ համարների տակ նշվում են հետևյալ կարգով՝

1-ին համարի տակ (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են ապրանքների կատեգորիային դասվող յուրաքանչյուր ապրանքի մասին տեղեկությունները։

Ապրանքների կատեգորիային դասվող յուրաքանչյուր ապրանքի համար նշվում են՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքային դիրքը, որին դասվում են ապրանքները (Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար).

ապրանքի անվանումը (ապրանքի առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում) և նկարագրությունը։ Բելառուսի Հանրապետությունում՝ անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաների մասին տեղեկությունները նշելիս, բացառությամբ էթիլային սպիրտի, ոգելից խմիչքների և գարեջրի, կատարվում է գրառում՝ «Միասնական դրույքաչափով մաքսատուրքերով, հարկերով հարկվող անձնական օգտագործման ապրանքներ».

ապրանքի քանակը (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը) կիլոգրամներով և (կամ) լրացուցիչ չափման միավորներով (լիտրերով, հատերով)՝ նշելով չափման միավորների դասակարգչին համապատասխան չափման միավորները.

ապրանքի արժեքն այն արժույթով, որով այն նշված է ուղևորային մաքսային հայտարարագրում՝ նշելով արժույթների դասակարգչին համապատասխան արժույթի տառային ծածկագիրը։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում տեղեկությունները նշվում են ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում՝ իրարից առանձնացնելով ստորակետով։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում յուրաքանչյուր ապրանքի մասին տեղեկությունները նշվում են նոր տողից:

Նոր տողից՝ 2-րդ համարի տակ (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում)՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 և 8711 ապրանքային դիրքերում դասակարգվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար նշվում են տրանսպորտային միջոցի նույնականացման համարը (առկայության դեպքում), բացթողման պահը, շարժիչի ծավալը, շարժիչի հզորությունը։ Բելառուսի Հանրապետությունում բացթողման պահը, շարժիչի ծավալը, շարժիչի հզորությունը, իսկ Ղրղզստանի Հանրապետությունում՝ շարժիչի հզորությունը նշվում են այն դեպքում, երբ այդ տեղեկություններն ազդում են վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի չափի վրա։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում այդ տեղեկությունները նշվում են իրարից ստորակետով անջատելով։

Նոր տողից՝ 3-րդ համարի տակ (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) Հայաստանի Հանրապետությունում նշվում է անձնական օգտագործման ապրանքներն ուղարկող երկրի կրճատ անվանումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

21. Վանդակ 10. «Ապրանք թիվ» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակի առաջին ենթաբաժնում թվային եղանակով նշվում է ապրանքի (ապրանքների կատեգորիաների) հերթական համարը, 1-ից սկսած։

Վանդակի երկրորդ ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է անձնական օգտագործման ապրանքի (ապրանքների) տեղափոխման եղանակի ծածկագիրը՝ սույն կարգի թիվ 1 հավելվածի համաձայն անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եղանակների դասակարգչին համապատասխան։ Ենթաբաժինը լրացվում է այն դեպքում, երբ սույն կարգին համապատասխան չի լրացվում ՄՄՕ-ի 2-րդ վանդակի երրորդ ենթաբաժինը։

22. Վանդակ 11. «Ապրանքի ծածկագիրը» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում այն ապրանքների համար, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվում են միագումար մաքսային վճարի ձևով, նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի 10-նիշ ծածկագիրը։ Այլ դեպքերում վանդակը չի լրացվում:

23. Վանդակ 12. «Ապրանքի քաշը (կգ)» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում այն ապրանքների համար, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվում են միագումար մաքսային վճարի ձևով, նշվում է կիլոգրամներով արտահայտված այն ապրանքի զտաքաշը, որի համար հաշվարկվում են մաքսատուրքերը, հարկերը։

Փաթեթավորված տեսքով ապրանքի համար նշվում է՝

ապրանքի զանգվածը՝ հաշվի առնելով առաջնային փաթեթվածքը, եթե ապրանքի պահպանվածությունն ապահովող առաջնային փաթեթվածքը չի կարող առանձնացվել ապրանքից մինչև դրա սպառումը՝ առանց ապրանքի սպառողական հատկությունների խախտման.

ապրանքի զանգվածը՝ առանց որևէ փաթեթվածք հաշվի առնելու՝ մնացած դեպքերում։

Նշվող արժեքը ստորակետից հետո կլորացվում է մինչև 3 նիշ։

Այն ապրանքների կատեգորիայի համար, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվում են միասնական դրույքաչափով, նշվում է ապրանքների մեկ կատեգորիային դասվող բոլոր ապրանքների գումարային քաշը։

24. Վանդակ 13. «Ապրանքի քանակը» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում այն ապրանքների համար, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվում են միագումար մաքսային վճարի ձևով, ինչպես նաև էթիլային սպիրտի, ոգելից խմիչքների և գարեջրի համար նշվում է ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով, եթե ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, ապրանքի համար կիրառվում է լրացուցիչ չափման միավոր և այդ տեղեկություններն անհրաժեշտ են մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար։ Այնուհետև թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում՝ իրարից առանձնացնելով «/» նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում՝ ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում է լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան։

Ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով, նշվում է՝

Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ ստորակետից հետո մինչև 2 նիշի ճշտությամբ, իսկ այն դեպքում, երբ լրացուցիչ չափման միավորով ապրանքի քանակը 0,01-ից քիչ է՝ ստորակետից հետո մինչև 6 նիշ.

Ղազախստանի Հանրապետությունում՝ ստորակետից հետո մինչև 6 նիշի ճշտությամբ:

Այլ դեպքերում վանդակը չի լրացվում:

25. 14-16-րդ վանդակները պահուստային են։

Վանդակներում կարող են նշվել տեղեկություններ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան նախատեսված կարգով՝ այն մաքսավճարները, ինչպես նաև այլ վճարներ հաշվարկելու և վճարելու մասին տեղեկությունները նշելու նպատակով ՄՄՕ-ն լրացնելիս, որոնց գանձումն անդամ պետությունների օրենսդրությամբ վերապահված է մաքսային մարմիններին։

26. Վանդակ 17. «Ապրանքի արժեքը» լրացվում է հետևյալ կարգով՝

Այն ապրանքների համար, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվում են միագումար մաքսային վճարի ձևով, վանդակում նշվում է Օրենսգրքին և Միության իրավունքի մեջ մտնող ակտերին համապատասխան սահմանված՝ այն ապրանքի արժեքը, որի համար հաշվարկվում են մաքսատուրքերը, հարկերը։

Այն ապրանքների կատեգորիաների համար, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվում են միասնական դրույքաչափով, վանդակում նշվում է ապրանքների մեկ կատեգորիային դասվող բոլոր ապրանքների գումարային արժեքը։

Ապրանքի արժեքի (գնի) ստացված արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշի ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում ապրանքի արժեքն ազգային արժույթով նշելիս՝ մինչև ամբողջ մեծությունը։

«Եվրոյով» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) այդ արժեքը նշվում է եվրոյով, «ազգային արժույթով» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում)՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել ուղևորային մաքսային հայտարարագիրը։

Բելառուսի Հանրապետությունում «ձեռքբերման արժույթով» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) այդ արժեքը նշվում է ապրանքների ձեռքբերման (գնման) արժույթով։ Այնուհետև՝ իրարից առանձնացնելով «/» նշանով, թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում՝ ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, նշվում է անձնական օգտագործման ապրանքների ձեռքբերման (գնման) արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչի համաձայն, և մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակներով Օրենսգրքին համապատասխան սահմանվող օրվա դրությամբ գործող՝ Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանված (որոշվող)՝ Բելառուսի Հանրապետության արժույթի նկատմամբ այդ արժույթի փոխարժեքը։

27. Վանդակ 18. «Վճարների հաշվարկումը» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում նշվում են այն ապրանքի (ապրանքների կատեգորիայի) համար Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման մասին տեղեկությունները, որի վերաբերյալ տեղեկությունները նշված են ՄՄՕ-ի 9-րդ վանդակում։ Վանդակում կարող են նշվել այն մաքսավճարների և այլ վճարների հաշվարկման մասին տեղեկությունները, որոնց գանձումն անդամ պետությունների օրենսդրությամբ վերապահված է մաքսային մարմիններին, այն դեպքում, երբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված է ՄՄՕ-ի օգտագործում՝ այդ վճարների հաշվարկման և վճարման համար, ու այդ վճարների հաշվարկումը կատարվում է ՄՄՕ-ում նշված յուրաքանչյուր ապրանքի (ապրանքների կատեգորիայի) համար առանձին։

Մաքսատուրքերի, հարկերի գումարների հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ վճարման յուրաքանչյուր տեսակի:

Միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս այդպիսի վճարում կազմող մաքսատուրքը և հարկերը հաշվարկվում են առանձին։

Վանդակում չեն նշվում տեղեկություններ ըստ վճարման տեսակի, եթե այդ վճարման տեսակի մասով դրույքաչափ սահմանված չէ կամ սահմանված է զրոյական դրույքաչափ։

Այն դեպքում, երբ կիրառվում է վճարի համակցված դրույքաչափ, որով նախատեսվում է ադվալորային և յուրահատուկ բաղադրիչների գումարումը կամ մեկ բաղադրիչի հանումը մյուս բաղադրիչից, այդ վճարի հաշվարկման մասին տեղեկությունները թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում նշվում են 2 տողով՝ յուրաքանչյուր բաղադրիչի համար առանձին, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում՝ ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում՝ առանձին։

Վանդակի ենթաբաժիններում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) թվային և պայմանանշանային արժեքները նշվում են առանց բաժանիչների (բացատների)։

«Տեսակը» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի տեսակի ծածկագիրն այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին:

«Հաշվարկման բազան» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի հաշվարկման բազան, որը սահմանվում է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

Եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարի դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է մինչև՝

ամբողջ մեծությունը ճշտությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում.

ստորակետից հետո մինչև 2 նիշի ճշտությամբ՝ Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։

Դրամական միջոցներով արտահայտված՝ վճարի հաշվարկման բազան նշվում է այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմինը լրացնում է ՄՄՕ-ն։

Եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարի դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է մինչև՝

ստորակետից հետո մինչև 2 նիշի ճշտությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում: Եթե այլ կերպ, քան դրամական միավորներով արտահայտված վճարի հաշվարկման բազայի՝ ստորակետից հետո մինչև 2 նիշի ճշտությամբ կլորացված արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա ստորակետից հետո համապատասխան կարգերում դրվում են «0» թվանշանները։ Այն դեպքում, երբ վճարի հաշվարկման բազայի արժեքի կլորացումը հանգեցնում է 0,10-ից փոքր արժեքի, և, ընդ որում, առկա են ավելի ճշգրիտ տեղեկություններ՝ ապրանքի այն միավորներով արտահայտված քանակի մասին, որոնց նկատմամբ սահմանված է այդ վճարի դրույքաչափը, վճարի հաշվարկման բազայի արժեքի կլորացումն իրականացվում է ստորակետից հետո մինչև 4 նիշի ճշտությամբ։ Եթե այլ կերպ, քան դրամական միավորներով արտահայտված վճարի հաշվարկման բազայի՝ ստորակետից հետո մինչև 4 նիշի ճշտությամբ կլորացված արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա ստորակետից հետո համապատասխան կարգերում դրվում են «0» թվանշանները.

Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ ստորակետից հետո մինչև 6 նիշի ճշտությամբ՝ անկախ ապրանքի ընդհանուր զանգվածից, եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է զանգվածի միավորներով, և ստորակետից հետո մինչև 2 նիշի ճշտությամբ՝ այլ դեպքերում։ Եթե այլ կերպ, քան դրամական միավորներով և զանգվածի միավորներով արտահայտված վճարի հաշվարկման բազայի՝ ստորակետից հետո մինչև 2 նիշի ճշտությամբ կլորացված արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա ստորակետից հետո համապատասխան կարգերում դրվում են «0» թվանշանները։

«Դրույքաչափը» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի դրույքաչափի սահմանված չափը։

«Գումարը» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման ենթակա՝ վճարի գումարը։ Արժեքը մաթեմատիկական կանոններով կլորացվում է մինչև՝

ամբողջ մեծությունը ճշտությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում.

ստորակետից հետո մինչև 2 նիշի ճշտությամբ՝ Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար ՄՄՕ-ն լրացնելիս՝ նշված տրանսպորտային միջոցները Միությանն անդամակցած անդամ պետություն ներմուծելիս այդ անդամ պետության կողմից Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրին համապատասխան կիրառվող դրույքաչափերով վճարված գումարների և Օրենսգրքին համապատասխան սահմանված դրույքաչափերով վճարման ենթակա գումարների տարբերության չափով մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման և վճարման նպատակով, լրացուցիչ նշվում են՝ նշված տրանսպորտային միջոցները Միությանն անդամակցած անդամ պետություն ներմուծելիս վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների մասին տեղեկությունները։ Այդ տեղեկությունները նշվում են առանձին՝ ըստ վճարման յուրաքանչյուր տեսակի: Ընդ որում, «Հաշվարկման բազան» և «Դրույքաչափը» ենթաբաժինները չեն լրացվում, իսկ «Գումարը» ենթաբաժնում՝ համապատասխան մեծության դիմաց դրվում է «-» մինուս նշանը։

28. Վանդակ 19. «Վճարման (բռնագանձման) ենթակա ընդհանուր գումարը» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում նշվում են բոլոր այն ապրանքների համար վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր գումարները, որոնց համար ՄՄՕ-ում հաշվարկվել են վճարները, ինչպես նաև Օրենսգրքին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վճարման ենթակա տույժերի հաշվեգրված գումարները։

Վանդակում կարող են նշվել այն մաքսավճարների և այլ վճարների հաշվարկման մասին տեղեկությունները, որոնց գանձումն անդամ պետությունների օրենսդրությամբ վերապահված է մաքսային մարմիններին, այն դեպքում, երբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված է ՄՄՕ-ի օգտագործում՝ այդ վճարների հաշվարկման և վճարման համար, ու դրանց հաշվարկումը կատարվում է բոլոր այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկությունները նշված են ՄՄՕ-ում։

Տեղեկությունները նշվում են առանձին՝ ըստ վճարման յուրաքանչյուր տեսակի:

«Տեսակը» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի տեսակի ծածկագիրն այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին:

«Հաշվարկման բազան» և «Դրույքաչափը» ենթաբաժինները (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները)՝ վճարման (բռնագանձման) ենթակա մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր գումարների մասին տեղեկությունները նշելիս չեն լրացվում։

Տույժերի հաշվեգրված գումարների վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝

«Հաշվարկման բազան» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի գումարը, որին հաշվեգրվում են տույժերը.

«Դրույքաչափը» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են՝

տույժի դրույքաչափի չափը՝ ստորակետից հետո մինչև 2 նիշի ճշտությամբ, իսկ այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տույժի հաշվեգրման համար կիրառվում է տույժի այն դրույքաչափը, որը սահմանվում է որպես սահմանված վերաֆինանսավորման դրույքաչափից (առանցքային դրույքաչափից) բաժին՝ այդ բաժնի արժեքը և վերաֆինանսավորման դրույքաչափի (առանցքային դրույքաչափի) չափը.

օրերի քանակն այն ժամանակահատվածում, որի համար հաշվեգրվում են տույժերը։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում՝ «Դրույքաչափը» ենթաբաժնում նշվող տեղեկություններն իրարից առանձնացվում են «*» նշանով։

«Գումարը» ենթաբաժնում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է բոլոր այն ապրանքների դիմաց վճարման ենթակա վճարի այն գումարը, որոնց համար ՄՄՕ-ում հաշվարկվել են վճարները, որը ստացվել է ՄՄՕ-ի 18-րդ վանդակի «Գումարը» ենթաբաժնում նշված մեծությունները՝ ըստ այդ ապրանքների համար վճարման համապատասխան տեսակի գումարման միջոցով, իսկ տույժերի հաշվեգրված գումարների մասին տեղեկությունները նշելիս՝ տույժերի հաշվեգրված գումարը։

29. Վանդակ 20. «Վճարման (բռնագանձման) մանրամասները» լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում նշվում են տեղեկություններ՝ բոլոր այն ապրանքների դիմաց փաստացի վճարված (բռնագանձված) վճարների գումարների մասին, որոնց համար ՄՄՕ-ում հաշվարկվել են վճարները, ինչպես նաև վճարված (բռնագանձված) տույժերի գումարների մասին։

Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների համար փաստացի վճարված (բռնագանձված) վճարների գումարների մասին տեղեկությունները թույլատրվում է չնշել։

Վճարների, տույժերի գումարները կլորացվում են մաթեմատիկական կանոններով մինչև՝

ամբողջ մեծությունը ճշտությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում.

ստորակետից հետո մինչև 2 նիշի ճշտությամբ՝ Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։

Վճարված (բռնագանձված) վճարների, տույժերի գումարների մասին տեղեկությունները նշվում են վճարների, տույժերի յուրաքանչյուր տեսակի համար առանձին՝ դրանց վճարումը (բռնագանձումը) հաստատող (արտացոլող) փաստաթղթերի կտրվածքով, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ այդ վճարները, տույժերը վճարած անձի անձնական հաշվի վրա արտացոլվող գործարքների կտրվածքով։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն լրացնելիս այդ տեղեկությունները նշվում են առանձին տողերով, բոլոր տարրերը իրարից առանձնացվում են «–» նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում։ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն լրացնելիս տեղեկությունները նշվում են ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում:

Վճարների, տույժերի վճարված (բռնագանձված) գումարների մասին տեղեկությունները ձևավորվում են հետևյալ սխեմայով՝

1-ին տարրը՝ վճարի տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

2-րդ տարրը՝ վճարի, տույժերի վճարված (բռնագանձված) գումարը.

3-րդ տարրը՝ վճարի, տույժերի վճարման (բռնագանձման) արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան (բացի Ղազախստանի Հանրապետությունից).

4-րդ տարրը՝ վճարի, տույժերի վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթի համարը (Ռուսաստանի Դաշնությունում չի լրացվում).

5-րդ տարրը՝ վճարի, տույժերի վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով (Ռուսաստանի Դաշնությունում չի լրացվում)։ Բելառուսի Հանրապետությունում նշվում է վճարման ամսաթիվը (վճարի, տույժերի վճարման պարտավորության կատարման ամսաթիվը)՝ վճարի, տույժերի վճարումը հաստատող (արտացոլող) փաստաթղթին համապատասխան.

6-րդ տարրը՝

Ռուսաստանի Դաշնությունում՝ վճարները, տույժերը վճարած ֆիզիկական անձի հարկային համարը, եթե վճարումները կատարվել են ֆիզիկական անձի կողմից կամ այդ անձից բռնագանձվել են (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 11-րդ կետին համապատասխան), կամ հարկ վճարողի անհատական համարը (ՀՎԱՀ), եթե վճարները, տույժերը վճարվել են մաքսային ներկայացուցչի կամ այլ շահագրգիռ անձի կողմից կամ բռնագանձվել են մաքսային ներկայացուցչից.

Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), եթե վճարումները կատարվել են մաքսային ներկայացուցչի կողմից կամ բռնագանձվել են մաքսային ներկայացուցչից.

Հայաստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում չի լրացվում.

7-րդ տարրը՝ վճարի կատարման եղանակի ծածկագիրը՝ այն մաքսային և այլ վճարների կատարման եղանակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (Ռուսաստանի Դաշնությունում չի լրացվում)։

30. Վանդակ 21. «Պարտավորության դադարումը» չի լրացվում։

31. Վանդակ 22. «ՄՄՕ-ն լրացվել է» լրացվում է հետևյալ կարգով՝

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում դրվում է ՄՄՕ-ն լրացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը, իսկ դրա բացակայության դեպքում նշվում են նշված պաշտոնատար անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում) և դրվում է նրա ստորագրությունը:

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում նշվում է ՄՄՕ-ն լրացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքի համարը, իսկ դրա բացակայության դեպքում՝ նշված պաշտոնատար անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում)։ Այդ տեղեկությունները չեն նշվում, եթե ՄՄՕ-ն ձևավորվել է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգով՝ առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն հաստատվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ), իսկ այն դեպքում, երբ ՄՄՕ-ն ձևավորվել է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգով՝ առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության՝ այն մաքսային մարմնի էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ), որի ծածկագիրը նշված է 1-ին վանդակում՝ «Տեղեկատու համարը»։

Էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) արժեքը պահպանվում է ՄՄՕ-ի էլեկտրոնային կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։

32. Վանդակ 23. «Վճարողի ստորագրությունը» լրացվում է հետևյալ կարգով՝

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում դրվում է վճարողի ստորագրությունը, եթե նա ներկա է գտնվում ՄՄՕ-ն լրացնելու ժամանակ և չի հրաժարվում ստորագրելուց: Եթե ՄՄՕ-ի օրինակը վճարողին առձեռն չի տրամադրվում, ապա տվյալ վանդակը կարող է չլրացվել։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում վանդակը չի լրացվում։

33. Վանդակ 24. «Վճարի վավերապայմանները» լրացվում են հետևյալ կարգով՝

Վանդակում ծածկագրված տեսքով (QR-ծածկագրի կամ գծիկավոր ծածկագրի (շտրիխ կոդ) տեսքով) նշվում են ՄՄՕ-ում հաշվարկված վճարների կատարման և նույնականացման համար անհրաժեշտ տեղեկությունները։

Այդ ծածկագրերի ձևավորումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Վանդակը չի լրացվում, եթե անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան այդ ծածկագրերի ձևավորման կարգը սահմանված չէ։

III. ՄՄՕ-ում փոփոխություններ (լրացումներ) կատարելը

34. ՄՄՕ-ում նշված տեղեկությունները ենթակա են փոփոխության (լրացման)՝

1) ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս.

2) անցկացված մաքսային հսկողության (այդ թվում՝ դիմումի հետ կապված) կամ մաքսային մարմինների կողմից դրանց իրավասության շրջանակներում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրականացվող պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակի արդյունքներով, վճարման ենթակա վճարների չափի և (կամ) ՄՄՕ-ում նշման ենթակա այլ տեղեկությունների վրա ազդող հանգամանքների բացահայտման դեպքում, այդ թվում՝ հետևյալի հայտնաբերման դեպքում՝

անձնական օգտագործման ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին ոչ հավաստի տեղեկություններ.

մաքսային վճարների ազատմամբ անձնական օգտագործման ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման պայմանների չպահպանում.

անձնական օգտագործման ապրանքների և տրանսպորտային միջոցների հետ կապված գործողությունների կատարման փաստեր՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործման և (կամ) տնօրինման այն սահմանափակումների խախտմամբ, որոնք սահմանված են մաքսային վճարների վճարումից ազատման տրամադրման հետ կապված.

ՄՄՕ-ում նշված տեղեկություններում լրացումներ կատարելու անհրաժեշտություն.

ՄՄՕ-ում նշված տեղեկությունների անհամապատասխանություն անձնական օգտագործման ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների և (կամ) ՄՄՕ-ում նշվելու ենթակա տեղեկություններին հետ.

մաքսային վճարների հաշվարկման մեջ, տույժերի գումարների հաշվեգրման մեջ և (կամ) մաքսային վճարների, տույժերի վճարման (բռնագանձման) մասին տեղեկություններում սխալներ.

3) մաքսային մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա կամ անդամ պետությունների դատական մարմինների՝ ուժի մեջ մտած որոշումների հիման վրա.

4) մաքսային վճարների վճարման (բռնագանձման) կամ վերադարձման (հաշվանցման), տույժերի հաշվեգրման մասին տեղեկություններն արտացոլելու ժամանակ.

5) մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումից տարբերվող այլ հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, որոնց դեպքում ՄՄՕ-ում հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը, Օրենսգրքին համապատասխան, դադարում է՝ բացառությամբ Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետով և 269-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված հանգամանքների (բացի Բելառուսի Հանրապետությունից).

6) Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում.

7) ՄՄՕ-ում հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարելու դեպքում՝ Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետին համապատասխան (Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության համար).

8) Օրենսգրքին համապատասխան սահմանված դեպքերում, երբ ՄՄՕ-ում հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցները չեն ձեռնարկվում (Ռուսաստանի Դաշնության համար)։

35. ՄՄՕ-ում փոփոխությունները (լրացումները) կատարվում են ՄՄՕ-ն լրացրած մաքսային մարմնի կամ այլ մաքսային մարմնի կողմից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում, որի մաքսային մարմինը լրացրել է ՄՄՕ-ն։ ՄՄՕ-ում փոփոխությունները (լրացումները) կատարվում են այդպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար մաքսային մարմնի կողմից հիմքեր սահմանվելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Բելառուսի Հանրապետությունում մաքսատուրքերի, հարկերի վճարման (բռնագանձման) առնչությամբ փոփոխությունների կատարումը թույլատրվում է իրականացնել այն ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, որում մաքսատուրքերի, հարկերի վճարված (բռնագանձված) գումարները մուտքագրվել են Օրենսգրքին համապատասխան սահմանված հաշիվներին։

36. ՄՄՕ-ում փոփոխությունների (լրացումների) կատարումն իրականացվում է նոր ՄՄՕ լրացնելու միջոցով:

Ընդ որում, հաշվի առնելով կատարված փոփոխությունները (լրացումները)՝ ՄՄՕ-ի համապատասխան վանդակներ են փոխանցվում բոլոր տեղեկություններն այն ՄՄՕ-ից, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները)։

ՄՄՕ-ում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում 1-ին, 8-րդ, 14-16-րդ, 20-րդ և 21-րդ վանդակները լրացվում են՝ հաշվի առնելով սույն կարգի 37-40-րդ կետերով նախատեսված առանձնահատկությունները։

37. ՄՄՕ-ում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում նոր ՄՄՕ-ի «Տեղեկատու համարը» 1-ին վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները։

Նոր ՄՄՕ-ի 1-ին վանդակի առաջին տողում (ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում է հետևյալ սխեմայով ձևավորված նոր ՄՄՕ-ի գրանցման համարը՝

1-ին տարրը՝ այն ՄՄՕ-ի գրանցման համարի առաջին 3 տարրերը, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները).

2-րդ տարրը՝ կատարվող փոփոխությունների (լրացումների) հերթական համարը՝ սկսած «01» համարից։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով նոր ՄՄՕ-ի 1-ին վանդակի առաջին տողում նոր ՄՄՕ-ի գրանցման համարի բոլոր տարրերը նշվում են՝ իրարից առանձնացնելով «/» նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում

 

Ներմուծեք նկարագրությունը_21889

 

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ում նոր ՄՄՕ-ի գրանցման համարի տարրերը նշվում են ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։

1-ին վանդակի երկրորդ տողում տեղեկությունները նշվում են սույն կարգի 12-րդ կետին համապատասխան։

38. ՄՄՕ-ում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում նոր ՄՄՕ-ի «Լրացուցիչ տեղեկատվությունը, ներկայացված փաստաթղթերը» 8-րդ վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

Նոր ՄՄՕ-ի 8-րդ վանդակ են փոխանցվում այն ՄՄՕ-ի 8-րդ վանդակի տեղեկությունները, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները)։ Նոր ՄՄՕ-ի 8-րդ վանդակում լրացուցիչ նշվում են ՄՄՕ-ում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները։

39. ՄՄՕ-ում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում նոր ՄՄՕ-ի «Վճարման (բռնագանձման) մանրամասները» 20-րդ վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

Նոր ՄՄՕ-ի 20-րդ վանդակ են փոխանցվում այն ՄՄՕ-ի 20-րդ վանդակի տեղեկությունները, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև նշվում են տեղեկություններ՝ ՄՄՕ-ում փոփոխություններ (լրացումներ) կատարելու առնչությամբ վճարված (բռնագանձված) կամ վերադարձման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, տույժերի գումարների մասին։ Այդ տեղեկությունները նշվում են սույն կարգի 29-րդ կետով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունը՝

Վերադարձման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, տույժերի գումարների մասին տեղեկությունները նշելիս վճարի, տույժերի գումարը 2-րդ տարրում նշվում է «-» մինուսի նշանով։

40. Սույն կարգի 34-րդ կետի 5-8-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ՄՄՕ-ում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում լրացվում է նոր ՄՄՕ-ի «Պարտավորության դադարումը» 21-րդ վանդակը հետևյալ կարգով՝

Նոր ՄՄՕ-ի 21-րդ վանդակում նշվում են վճարի, տույժերի այն գումարի մասին տեղեկությունները, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է (բացառությամբ այն դեպքերի, երբ վճարի, տույժերի վճարման և (կամ) բռնագանձման այդ պարտավորությունը դադարել է) և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում։

Վճարի, տույժերի այն գումարի մասին տեղեկությունները, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է և (կամ) բռնագանձման միջոցները չեն ձեռնարկվում, նշվում են առանձին՝ ըստ վճարների, տույժերի յուրաքանչյուր տեսակի։ Այդ տեղեկությունները նշվում են այն փաստաթղթերի կտրվածքով, որոնց հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է կամ բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվել (բացի Բելառուսի Հանրապետությունից)։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն լրացնելիս այդ տեղեկությունները նշվում են առանձին տողերով, բոլոր տարրերն իրարից առանձնացվում են «–» նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում։ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՄՕ-ն լրացնելիս տեղեկությունները նշվում են ՄՄՕ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում:

Վճարի, տույժերի այն գումարի մասին տեղեկությունները, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է և (կամ) բռնագանձման միջոցները չեն ձեռնարկվում՝ ձևավորվում են հետևյալ սխեմայով՝

1-ին տարրը՝ վճարի տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

2-րդ տարրը՝ վճարի, տույժերի այն գումարը, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է, կամ բռնագանձման միջոցները չեն ձեռնարկվում.

3-րդ տարրը՝ վճարի արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

4-րդ տարրը՝ այն փաստաթղթի համարը, որի հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է կամ բռնագանձման միջոցները չեն ձեռնարկվում, եթե անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան այդ փաստաթուղթը կազմվում է (բացի Բելառուսի Հանրապետությունից).

5-րդ տարրը՝ այն փաստաթղթի ամսաթիվը, որի հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է կամ բռնագանձման միջոցները չեն ձեռնարկվում, օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, եթե անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան այդ փաստաթուղթը կազմվում է (բացի Բելառուսի Հանրապետությունից).

6-րդ տարրը՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության դադարման ամսաթիվը կամ դրանց բռնագանձման դադարման ամսաթիվը (բացի Բելառուսի Հանրապետությունից).

7-րդ տարրը՝ դեպքի ծածկագիրը՝ այն դեպքերի դասակարգչին համապատասխան, երբ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է և (կամ) դրանց բռնագանձման միջոցները չեն ձեռնարկվում՝ թիվ 2 հավելվածի համաձայն։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Մաքսային մուտքի օրդերի լրացման և դրանում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եղանակների

 

Ծածկագիրը

Եղանակի նկարագրությունը

СБ

ուղեկցվող ուղեբեռով ապրանքների տեղափոխում

НБ

չուղեկցվող ուղեբեռով ապրանքների տեղափոխում

ДП

փոխադրողի կողմից ապրանքների առաքում

МП

միջազգային փոստային առաքանիներով ապրանքների առաքում

ЛА

իրենց ընթացքով տեղաշարժվող՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8703 ապրանքային դիրքում դասակարգվող անձնական օգտագործման ավտոմոբիլների տեղափոխում

ТР

իրենց ընթացքով տեղաշարժվող՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների (բացառությամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8703 ապրանքային դիրքում դասակարգվող ավտոմոբիլների) տեղափոխում

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Մաքսային մուտքի օրդերի լրացման և դրանում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

այն դեպքերի, երբ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է և (կամ) դրանց բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում

 

Ծածկագիրը

Դեպքի նկարագրությունը

СИ

Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը, սահմանված անձնական օգտագործման ապրանքների համար չվճարված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման ժամկետը լրացել է

БВ

մաքսատուրքերի, հարկերի այն գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդ գումարների բռնագանձումը, ճանաչվել են բռնագանձման համար ոչ հուսալի

МЦ

մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության դադարում՝ կապված մաքսատուրքերի, հարկերի մեկ մաքսային մուտքի օրդերում հաշվարկված այն մաքսատուրքերը, հարկերը չվճարելու փաստի հայտնաբերման հետ, որոնց հանրագումարը չի գերազանցում 2 եվրոյին համարժեք գումարը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման արժույթի փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ արժույթի գործող փոխարժեքով

СЛ

այն ֆիզիկական անձի մահը վրա հասնելը, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան առաջացել է անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորություն, կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան նրան մահացած ճանաչելը

ИН

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան սահմանվող՝ անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցները չկիրառելու այլ դեպքեր

ОВ

մաքսային մարմնի կողմից՝ անձնական օգտագործման ապրանքների բացթողման մերժումը

ОД

ուղևորային մաքսային հայտարարագիրը հետ կանչելը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան

ВТ

անձնական օգտագործման այն ապրանքների վրա բռնագանձում տարածելը, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվել

УТ

մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով անձնական օգտագործման ապրանքների (այդ թվում՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող) ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև այդ ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, վրա է հասել այդ ապրանքների համար մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը

КТ

անձնական օգտագործման ապրանքները բռնագրավելը կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սեփականությունը (եկամուտը) դարձնելը

ЗТ

մաքսային մարմնի կողմից, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան, անձնական օգտագործման ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: