Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-96-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (07.04.2007-01.07.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.375
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.02.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.03.2007
Дата вступления в силу
07.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 2006 թվականի, ՀՕ-159-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «դատական դեպարտամենտի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «հիմնադրի որոշումներով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Դատական դեպարտամենտի ղեկավարը նշանակվում է հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը «եթե» բառից առաջ լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանի,» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «1-ին» բառը:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

ա) 5-րդ մասի 2-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը դատական ծառայության պաշտոնների անձնագրերը ներառում են նաև աշխատանքային ստաժի հետևյալ չափանիշները.

1) դատական ծառայության գլխավոր պաշտոններ` երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

2) դատական ծառայության առաջատար պաշտոններ` մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «նշանակումը» բառից հետո լրացնել «և ազատումը» բառերով.

բ) 3-րդ մասի 2-րդ կետը «կենտրոնական» բառից առաջ լրացնել «ղեկավարի տեղակալներին, դատական դեպարտամենտի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) 4-րդ կետի «էթիկայի նորմերի» բառերը փոխարինել «վարքագծի կանոնների» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով.

«8) լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատական ծառայողը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն.

9) համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:»:

 

Հոդված 9. Օրենքի 46-րդ հոդվածը «աստիճանները» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանի,» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 15
Երևան
ՀՕ-96-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան