Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Published on a joint site 04.04.2022-17.04.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.10.2006
Подписан
Նախագահող
Дата подписания
26.10.2006
Дата вступления в силу
26.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-1411

2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1462 (ՏԴ)

Նախագահող դատավոր՝

 Ա. Ղազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով սկզբնական դիմումով պատասխանող ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը թիվ Տ-1411 քաղաքացիական գործով ՀՀ տնտեսական դատարանի 23.05.2006 թվականին կայացրած վճռի դեմ ըստ անհատ ձեռնարկատեր Ռազմիկ Կարապետյանի դիմումի ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ 10.03.2006 թվականի թիվ 11-Ա որոշումն անվավեր ճանաչելու, և ըստ հակընդդեմ հայցի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ռազմիկ Կարապետյանի՝ որոշմամբ սահմանված տուգանքը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ռազմիկ Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 10.03.2006 թվականի թիվ 11-Ա որոշումը։։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է հակընդդեմ հայց, որով պահանջել է դիմողից բռնագանձել նույն որոշմամբ սահմանված տուգանքը։։

ՀՀ տնտեսական դատարանի 23.05.2006 թվականին կայացրած վճռով դիմումը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել։։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։։

Դիմող Ռազմիկ Կարապետյանը վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, սխալ է մեկնաբանել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, չի կիրառել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասը։։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտել անհատ ձեռնարկատեր Ռ.Կարապետյանին հանձնելուն հաջորդող օրվանից և մինչև դատարան դիմում ներկայացնելը նրա կողմից վարչական բողոք չի ներկայացվել, հետևաբար դիմումն այդ մասով ենթակա չէր դատարանում քննության։։ Այդ կապակցությամբ Հանձնաժողովը դիմում էր ներկայացրել գործի վարույթը (Հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասով) կարճելու վերաբերյալ, որը դատարանի կողմից մերժվել է։։

 

2) Դատարանը սխալ է մեկնաբանել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ, 45-րդ և 57-րդ հոդվածների պահանջները։։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը նշել է, որ որոշում կայացնելու ամսաթվի դրությամբ Հանձնաժողովին հայտնի չի եղել այն հանգամանքը, թե ««շփոթության աստիճանի նման» որակված ապրանքանիշը գրանցելու գործընթացն ինչ փուլում է գտնվում, և ըստ այդմ՝ չէր էլ կարող պարզել այն էական հանգամանքները, որոնք արմատական նշանակություն կունենային որոշում կայացնելիս, ապա Հանձնաժողովի թիվ 11-Ա որոշումն ընդունելու պահին Հանձնաժողովին հստակ հայտնի է եղել այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր Ռ.Կարապետյանի անունով որևէ ապրանքային նշան գրանցված չէ։։ Ավելին, վերջինիս անունով ապրանքային նշան գրանցվել է Հանձնաժողովի թիվ 11-Ա որոշման ընդունումից շուրջ մեկ ամիս անց, այն էլ ոչ այն ապրանքային նշանը, որը եղել է Հանձնաժողովի քննարկման առարկա։։

Հետևաբար, ՀՀ տնտեսական դատարանն այս պարագայում վճռի հիմքում նշել է իր կողմից որպես ապացույց գնահատված այնպիսի հանգամանք, որը տեղի է ունեցել Հանձնաժողովի թիվ 11-Ա որոշման ընդունումից հետո ընկած ժամանակահատվածում։։

Բացի այդ, այս հոդվածների համաձայն` վարչական մարմինը փորձագետ է նշանակում միայն այն դեպքում, երբ նման անհրաժեշտություն է առաջանում փաստական հանգամանքների ուսումնասիրության համար, իսկ դատարան ներկայացրած բացատրություններում Հանձնաժողովի կողմից նշվել է, որ տվյալ հարցով փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չի առաջացել։։

 

3) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 5-րդ մասը, սխալ է մեկնաբանել ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, չի կիրառել նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի ««ա» և ««գ» կետերի, ինչպես նաև 19-րդ հոդվածի 1-ին մասի ««ա», ««ե», ««ը» կետերը։։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռի հիմքում դրել է այնպիսի հանգամանք, որը տվյալ դատաքննության առարկա չէ և չէր էլ կարող լինել, քանի որ դատարան ներկայացրած դիմումը վերաբերում է Հանձնաժողովի որոշման համապատասխանությանը օրենքին, այլ ոչ թե ««Հացագործ Անդրանիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով գրանցված ապրանքային նշանի գրանցման օրինականությանը։։ Եթե ապրանքանիշը շփոթության աստիճանի նման որակելը Հանձնաժողովի լիազորությունների շրջանակից դուրս դիտվի, ապա դա կառաջացնի արհեստական խոչընդոտներ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի ««ա» և ««գ» կետերի, ինչպես նաև 19-րդ հոդվածի 1-ին մասի ««ա», ««ե», ««ը» կետերի կիրառության համար։։

 

4) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի պահանջները և չի ապահովել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն։։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել Հանձնաժողովի կողմից ներկայացված բացատրությունն այն մասին, որ Հանձնաժողովը ընդունում է ««Հացագործ Անդրանիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով գրանցված թիվ 10183 վկայագրով ապրանքային նշանի վրա առկա բոլոր գրառումներն ինքնուրույն պահպանության ենթակա չլինելու հանգամանքը, սակայն, միևնույն ժամանակ Հանձնաժողովը համարում է, որ պահպանության ենթակա է նշված ապրանքային նշանի վրա առկա գրառումների համակցությունը։։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովի թիվ 11-Ա որոշման նախաբանում հստակ շարադրվել է հիմնավորումն առ այն, որ ««Հացագործ Անդրանիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ապրանքային նշանի նկատմամբ սպառողների մոտ շփոթություն կարող է առաջացնել անհատ ձեռնարկատեր Ռ.Կարապետյանի կողմից օգտագործվող ապրանքային նշանի վրա տաճարի պատկերի և ««Գառնի» բառի միաժամանակյա առկայությունը։։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ մտավոր սեփականության գործակալության (այսուհետ՝ նաև Գործակալություն) թիվ 10183 վկայագրի համաձայն` 25.01.2006 թվականին ««Հացագործ Անդրանիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով ԱԾՄԴ 30-րդ դասում գրանցվել է ապրանքային նշան։։

2) 17.01.2006 թվականի ««Հացագործ Անդրանիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի հիման վրա Հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական վարույթ։։

3) Հանձնաժողովի 10.03.2006 թվականի թիվ 11-Ա որոշմամբ անհատ ձեռնարկատեր Ռ.Կարապետյանի կողմից արտադրվող և իրացվող ««Լավաշ» ապրանքատեսակի վրա ««Հացագործ Անդրանիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքով պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային նշանի զետեղումը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցություն՝ տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելու հիմքով։։

4) Նույն որոշմամբ անհատ ձեռնարկատեր Ռ.Կարապետյանի նկատմամբ նշանակվել է տուգանք 100 000 ՀՀ դրամի չափով։։

5) ««ԱԼՄ-Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված 10.02.2006 թվականի թիվ 427 տեղեկանքի համաձայն` ««ԱԼՄ-Հոլդինգ» հեռուստաընկերությամբ 2003 թվականից մինչև 2006 թվականը հեռարձակվել է ««Հացագործ Անդրանիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գովազդային հոլովակը՝ տաճարի պատկերով, ««Գառնիի լավաշ» անվանումով։։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` վարչական վարույթի արդյունքում ընդունած oրենքին հակաuող վարչական ակտերն անվավեր ճանաչելու մաuին դիմումները դատարան են ներկայացվում դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո` վեց ամuվա ընթացքում, իuկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` վեց ամuվա ընթացքում, եթե oրենքով ավելի կարճ ժամկետ նախատեuված չէ։։

Նշված նորմը նախատեսում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` վարչական վարույթի արդյունքում ընդունած, oրենքին հակաuող վարչական ակտերն անվավեր ճանաչելու մաuին դիմումները դատարան ներկայացնելու ժամկետների երկու դեպք։։

Դրանք են՝

1. վարչական կարգով բողոքարկվելուց հետո` վեց ամuյա ժամկետի ընթացքում,

2. վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով

բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` վեց ամuվա ընթացքում։։

Դատարան դիմելու նշված դատավարական ժամկետները որևէ ձևով չեն սահմանափակում անձի դատարան դիմելու իրավունքը, այլ սահմանում են ընդամենը ժամկետներ, որոնց ընթացքում անձը կարող է իրագործել իր այդ իրավունքը։։

Այդ իսկ պատճառով, օրենսդիրը հատուկ նախատեսել է նշված նորմում ««վարչական կարգով բողոք չներկայացվելու» դեպքը, որը նախատեսում է դատավարական ժամկետ հատուկ այդ իրավիճակի համար։։

Վարչական ակտի, վարչական մարմնի գործողության կամ անգործության բողոքարկման ձևերը նախատեսված են ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի` բողոքարկումն իրականացվում է վարչական կամ դատական կարգով։։

Անձն իրավունք ունի իր հայեցողությամբ որոշել վարչական ակտի, վարչական մարմնի գործողության կամ անգործության բողոքարկման վարչական կամ դատական ձևը։։

Ինչ վերաբերում է ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի չկիրառման մասին բողոքի հիմքին, ապա այն նույնպես անհիմն է, քանի որ նշված հոդվածը վերաբերում է վարչական կարգով վարչական բողոք ներկայացնելուն և չի առնչվում դատական կարգով պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` վարչական վարույթի արդյունքում ընդունած oրենքին հակաuող վարչական ակտերն անվավեր ճանաչելու մաuին դիմումները դատարան ներկայացնելու ժամկետներին։։

Վճռաբեկ դատարանը եկավ այն եզրակացության, որ անհիմն է նաև դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի չկիրառման մասին բողոքի հիմքը, քանի որ վերը նշված պատճառաբանությունների հիման վրա բացակայել է գործի վարույթը կարճելու իրավական հիմքը։։

 

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները։։

Նույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասը, որպես նման պարտավորության իրականացման հնարավոր միջոց` իրավունք (հայեցողություն) է վերապահել վարչական մարմիններին` սահմանելով, որ եթե փաստական հանգամանքների ուսումնասիրության համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել փորձագետ, ապա վարչական մարմինն այդ հարցով դիմում է համապատասխան կազմակերպության ղեկավարին կամ համապատասխան անձին` այդ մասին ծանուցելով վարույթի մասնակիցներին։։

Հանձնաժողովը որպես իր որոշման հիմնավորում նշել է, որ անհատ ձեռնարկատեր Ռ.Կարապետյանի կողմից արտադրվող և իրացվող ««լավաշ» ապրանքատեսակի վրա չգրանցված ապրանքային նշանի զետեղումը, որը շփոթության աստիճանի նման է ««Հացագործ Անդրանիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ապրանքային նշանին, հանդիսանում է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված անբարեխիղճ մրցակցություն։։

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով անհատ ձեռնարկատեր Ռ.Կարապետյանի գործողություններն անբարեխիղճ մրցակցություն գնահատելիս Հանձնաժողովը հիմք է ընդունել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափորոշիչը, մասնավորապես Ռ.Կարապետյանի կողմից այնպիսի ապրանքային նշանի օգտագործումը, որը շփոթություն կարող է առաջացնել ««Հացագործ Անդրանիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ապրանքային նշանի հետ։։

Որպես հիշատակված ապրանքային նշանների՝ շփոթության աստիճանի նմանության հիմնավորում` Հանձնաժողովն իր որոշման մեջ նշել է. ««««Հացագործ Անդրանիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ապրանքային նշանի նկատմամբ սպառողների մոտ շփոթություն կարող է առաջացնել անհատ ձեռնարկատեր Ռ.Կարապետյանի կողմից օգտագործվող ապրանքային նշանի վրա տաճարի պատկերի և ««Գառնի» բառի միաժամանակյա առկայությունը»։։

Այսպիսով, Ապրանքային նշանի՝ շփոթության աստիճանի նման լինելը հիմնավորող որևէ փաստական հանգամանք Հանձնաժողովը չի հիշատակել, այլ որոշմամբ արձանագրել է միայն իր կարծիքը՝ սպառողների մոտ հնարավոր շփոթության առաջացման հնարավորության մասին։։

Գործի փաստերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եկավ այն եզրակացության, որ Հանձնաժողովը ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը պետք է կատարեր` օգտվելով նույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից (հայեցողական լիազորությունից)` նշանակելով փորձաքննություն, պարզելու համար ապրանքային նշանների՝ շփոթության աստիճանի նման լինելու, սպառողների մոտ նման ապրանքային նշանների համաժամանակյա օգտագործման հետևանքով հնարավոր շփոթության առկայությունը որոշելու, ինչպես նաև անհրաժեշտ այլ փաստական հանգամանքներ բացահայտելու համար։։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովը չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը և, հետևաբար, չի բացահայտել գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները։։

Ինչ վերաբերում է բողոքի հիմքի այն փաստարկին, թե Հանձնաժողովն իրավունք ունի որոշել ապրանքային նշանի շփոթության աստիճան նման լինելու հանգամանքը և փորձաքննության անհրաժեշտություն չի առաջացել, Վճռաբեկ դատարանը այն համարում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

Հանձնաժողովի` փորձաքննություն նշանակելու հայեցողությունը (իրավունքը), սահմանափակված է ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ հայեցողական լիազորություններ իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ։։ Այս պարագայում, օրենքով կանխորոշված նպատակն է բացահայտել գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, ինչը Հանձնաժողովի պարտականությունն է և ինչը չի իրականացվել Հանձնաժողովի կողմից։։

Ավելին, նույնիսկ ապրանքային և սպասարկման նշանների հետ կապված հարաբերություններում մասնագիտացված պետական լիազոր մարմինը (Մտավոր սեփականության գործակալություն) ««Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հայտարկվող ապրանքային նշանի համապատաuխանությունը նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաuտանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված ապրանքային նշանին շփոթելու աuտիճան նման լինելու մասին որոշումը կայացնում է օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանմամբ իրականացվող օրենքով նախատեսված ապրանքային փորձաքննության արդյունքում։։

 

3) բողոքն երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավաuու են կատարելու միայն այնպիuի գործողություններ, որոնց համար լիազորված են Uահմանադրությամբ կամ oրենքներով։։

Ի ապահովումն Սահմանադրական նորմի կիրառման՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց oրենքին հակաuող վարչական ակտերն անվավեր ճանաչելու մաuին դիմումների քննության ժամանակ դատական նիuտում դատական uտուգման է ենթակա ակտն ընդունած պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի նման ակտ ընդունելու իրավաuությունը (լիազորությունը)։։

Դատարանի կողմից նման ստուգումը պետք է իրականացվի ինքնուրույն և բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա` ուսումնասիրելով այն հարցը, թե ակտն ընդունած մարմինը կամ պաշտոնատար անձը ՀՀ Սահմանադրության կամ ՀՀ օրենքների որ նորմերի հիման վրա է իրականացրել իր այդ լիազորությունը։։

Դատական նման ստուգումը չպետք է պայմանավորված լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ ակտն ընդունած մարմնի կամ նրա պաշտոնատար անձի կողմից ապացուցման պարտականությամբ, քանի որ նշված մասի իմաստով ակտն ընդունած պետական մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է դատարանին ապացուցել ակտն ընդունելու համար հիմք ծառայած հանգամանքները, այլ ոչ թե նման ակտ ընդունելու իր լիազորությունը։։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատարանը պարտավոր էր օրենքի հիման վրա ինքնուրույն ստուգել Հանձնաժողովի՝ վիճարկվող վարչական ակտն ընդունելու իրավասությունը (լիազորությունը)։։

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` oրենքը չի տարածվում մտավոր uեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրավունքներն oգտագործվում են մրցակցության uահմանափակման նպատակով։։

Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է անբարեխիղճ մրցակցության հասկացությունը։։ Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` անբարեխիղճ մրցակցության գործողություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարող սուբյեկտի առաջարկած ապրանքների նկատմամբ։։ Այդ հոդվածի իմաստով շփոթություն կարող է լինել գրանցված կամ չգրանցված ապրանքային և սպասարկման նշանների միջև։։

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` Հանձնաժողովի խնդիրն է, ի թիվս այլ խնդիրների, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը, որն իրականացնելու համար Հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ, տվյալ դեպքում նույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջների պահպանման նկատմամբ։։

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված են Հանձնաժողովի լիազորությունները, ըստ որոնց, ի թիվս այլ իրավասությունների, Հանձնաժողովն իրավասու է (լիազորություն ունի) ընդունել որոշումներ նույն օրենքի խախտման փաստերի վերաբերյալ և նշանակել տուգանքներ, կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ։։

Հետևաբար, Հանձնաժողովը սույն գործով վիճարկվող որոշումն ընդունել է օրենքով նախատեսված իր իրավասության (լիազորությունների) շրջանակում։։

 

4) բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն որոշման առաջին և երկրորդ հիմքերի պատճառաբանությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տնտեսական դատարանը վճիռ է կայացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա։։

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի երրորդ հիմքն առկա է, սակայն դա բավարար չէ ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի տրամաբանությամբ` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտի թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված լինելը ինքնին հիմք չէ դատական ակտը բեկանելու համար։։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վճռաբեկ բողոքը մերժել։։ ՀՀ տնտեսական դատարանի 23.05.2006 թվականի թիվ Տ-1411 վճիռը թողնել օրինական ուժի մեջ։։

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։։

 

նախագահող`

Հ. Մանուկյան

դատավորներ`

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան