Գլխավոր տեղեկություն
Номер
N 217-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.10.2022-27.10.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2022
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
25.05.2022
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
25.05.2022
Дата вступления в силу
01.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 մայիսի 2022 թվականի
ք. Երևան

N 217-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի (այսուհետ՝ Մեթոդիկա) 1-ին կետում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել`

1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 25.965 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 17.307 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 11.539 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

4) Մեթոդիկայի 1-ին կետի 4–րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 46.617 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` դրա սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում՝ 25.052 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

գ. «գ» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 17,058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

5) Մեթոդիկայի 1-ին կետի 5–րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությամբ նշված կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 46.617 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` դրա սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում՝ 25.965 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

6) Մեթոդիկայի 1-ին կետի 7-րդ ենթակետի`

ա. «ա» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 46.617 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` դրա սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում՝ 25.052 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ Մեթոդիկայի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի, որի համար՝ սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում՝ 22.547 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ 15.352 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

գ. «բ1» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ Մեթոդիկայի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի, որի համար՝ 15.352 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.

դ. «գ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 25.052 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ Մեթոդիկայի 3-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքի, որի համար՝ 22.547 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի։

(1-ին կետը խմբ., լրաց. 22.09.22 N 367-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

25 մայիսի 2022 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2022 թվական: