ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 112-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -22 | ||
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ն. ԶԱՐԳԱՐՅԱՆ |
Ա. ՄԵՂՐՅԱՆ |
Ռ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
Դ. ԶԱՐՈՅԱՆ |
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
Ա. ԹԵՆԵՔԵՋՅԱՆ |
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ |
Ա. ԲԱԴԱԼՅԱՆ |
Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Պ. ՑՈՒԳՈՒՆՅԱՆ |
Գ. ԳԱԼՍՏՅԱՆ |
Է. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Ա. ՔՈՍԱԿՅԱՆ |
Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Ն. ՀԱԿՈԲՅԱՆ |
Գ. ՕՍԻՊՅԱՆ |
Մ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Տ. ԳԵՂԱՄՅԱՆ |
Ն. ՄԵԼԻՔՅԱՆ |
Դեմ-0 |
||
Ձեռնպահ-0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2022թ. սեպտեմբերի 29 ք. Աբովյան |
Հավելված Աբովյան համայնքի ավագանու2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 112-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով կարգավորվում են Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումների, պահանջների և պայմանների հետ կապված հարաբերությունները:
2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները կարող են գտնվել՝
1) ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, հյուրանոցներից, բազմաբնակարան շենքերից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից, հանրային սննդի օբյեկտներից նվազագույնը 100մ, իսկ անհատական բնակելի տներից նվազագույնը 70մ հեռավորության վրա, բացառությամբ, եթե դրանք գտնվելու են՝
ա. հիվանդանոցներում գործող ախտաբանաանատոմիական բաժիններում կամ բաժանմունքներում, կամ
բ. գերեզմանատներին կից՝ գերեզմանատների զբաղեցված հողամասի սահմանից մինչև 50մ հեռավորության վրա, կամ
գ. անհատական բնակելի տներից կամ հանրային սննդի օբյեկտներից մինչև սույն կետի առաջին ենթակետում նշված հեռավորությունների վրա՝ դրանց սեփականատերերի գրավոր համաձայնության առկայության դեպքում:
3. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին և պայմաններին՝
1) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները պետք է ունենան՝
ա. նախասրահ՝ հանդերձարանով,
բ. հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ,
գ. շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման համար առանձնացված վայր (տարածք),
դ. սանհանգույց (առնվազն 2 հատ, որից մեկը պետք է մատչելի լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար),
ե. առաջին բժշկական օգնության համար անհրաժեշտ դեղորայքով և կահավորմամբ սենյակ,
զ. հուղարկավորությունը ստանձնողների ընդունման համար նախատեսված առանձին մուտքով գրասենյակային տարածք,
2) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները պետք է մատչելի լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար՝ առնվազն մինչև հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ, զուգարան և առաջին բժշկական օգնության սենյակ մուտք գործելու համար,
3) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերում և շինություններում հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված երկու և ավելի սենյակի առկայության դեպքում յուրաքանչյուրը պետք է ունենա առանձին մուտք, նախասրահ, սանհանգույցներ,
4) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերով և շինություններով զբաղեցված և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ ներառյալ սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված տարածքը պետք է ունենա առնվազն երկու մետր բարձրությամբ անթափանց նյութերով կառուցված ցանկապատ կամ պարիսպ, ընդ որում, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության իրականացման ծառայությունները իրականացվում կամ մատուցվում են միայն սրահի ցանկապատված տարածքում այնպես, որ սրահի տարածքից դուրս գտնվող անձանց համար սգո պարագաները, այդ թվում՝ ծաղիկները և ծաղկեպսակները տեսանելի չլինեն,
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշման պահանջներին համապատասխան ցուցանակներ,
6) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերի ու շինությունների տարածքը պետք է ունենա յուրաքանչյուր հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված մեկ սենյակի հաշվարկով առնվազն 20 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղ,
7) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները պետք է ունենան ջեռուցման, հովացման, օդափոխության, իսկ հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակում նաև երաժշտության ձայնային համակարգեր,
8) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները շահագործողը պետք է ունենա բժշկի որակավորում ունեցող աշխատակից կամ համապատասխան պայմանագիր Աբովյան համայնքում գործող բժշկական հաստատությունների հետ՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման ողջ ժամանակահատվածում բժշկի ներկայությունը ապահովելու համար՝ անհրաժեշտության դեպքում առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով,
9) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները շահագործողը քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերում և շինություններում ծառայությունների իրականացման կամ մատուցման ընթացքում պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քաղաքաշինական, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ (սանիտարա-համաճարակաբանական) նորմերի ու կանոնների պահպանումը:
4. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերն ու շինությունները կարող են ունենալ նաև հոգևորականի համար նախատեսված սենյակ, ինչպես նաև առանձին մուտքով ծաղիկների և սգո պարագաների վաճառքի սրահ, որի ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական: