Գլխավոր տեղեկություն
Номер
N 1545-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
06.10.2022
Дата вступления в силу
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1545-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1039-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Գույքն առանձնացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու, վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ իրականացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 1039-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով միավորել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 14122021-08-00233) և Աճեմյան 2/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 24112021-08-0027) հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ իրականացնելով համապատասխան պետական գրանցում։».

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «շուրջ 2700 քմ» բառերը փոխարինել «0,274265 հա» բառերով, իսկ «(կադաստրային ծածկագիր՝ 08-001-762-003-001) և Աճեմյան 2/1 (08-001-0762-0097-002, 08-001-0762-0097-004, 08-001-0762-0097-005)» բառերը՝ «(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 14122021-08-0033) և Աճեմյան 2/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 24112021-08-0027)» բառերով.

3) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում «2022 թվականի սեպտեմբերի 30-ին» բառերը փոխարինել «2024 թվականի դեկտեմբերի 30-ին» բառերով.

4) որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետում «կոմիտեի միջոցների հաշվին» բառերը փոխարինել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջոցների հաշվին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ