Գլխավոր տեղեկություն
Номер
N 1536-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
06.10.2022
Дата вступления в силу
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1536-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման N 2 հավելվածի՝

1) 4-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝

1) Էդուարդ Նվերի Պետրոսյանին (ծնվ՝. 07.02.1999 թ., բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Մասիս, Նոր թաղ. 29 շ., բն. 30, Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

2) Միքայել Խաչատուրի Մարգարյան (ծնվ.՝ 23.05.1999 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Ներքին Շենգավիթ, 11 փ., 39/1 շ., բն. 64, Գրենոբլի տեխնոլոգիական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ