Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 47
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.10.2020-29.04.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
29.04.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
29.04.2020
Дата вступления в силу
28.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2020 թվականի

թիվ 47

քաղ. Մինսկ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 32-րդ հոդվածին համապատասխան՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն և կանխարգելելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման, ֆիզիկական անձանց կողմից՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան իրենց իրավունքներն իրականացնելու և պարտականությունները կատարելու անհնարինության հետ կապված՝ ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մինչև 2021 թվականի մարտի 31-ը երկարաձգել հետևյալ ժամկետները՝ պայմանով, որ այդ ժամկետները լրանում են 2020 թվականի մարտի 1-ից 2021 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝

ա) Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ համապատասխանաբար՝ Օրենսգիրք, Միություն) 264-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետը.

բ) Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում իրականացվում է ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը՝ Միության մաքսային տարածքից դրանք արտահանելու նպատակով.

գ) Օրենսգրքի 455-րդ հոդվածի 22-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետը, որի ընթացքում Միության մաքսային սահմանի տարածքների հետ ամբողջությամբ համընկնող սահմաններ ունեցող՝ Ռուսաստանի Դաշնության՝ Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված տարածքներից՝ ազատ տնտեսական գոտու տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են ժամանակավորապես արտահանվել այդ ազատ տնտեսական գոտու տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման։

(1-ին կետը փոփ. 11.09.20 թիվ 79)

2. Սույն որոշման 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված ժամկետների երկարաձգումն իրականացվում է առանց մաքսային մարմնի թույլտվության և առանց մաքսային հայտարարագրման:

Սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ժամկետների երկարաձգումը չի ազատում ֆիզիկական անձանց՝ Օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-13-րդ կետերով սահմանված պահանջների, պայմանների և սահմանափակումների պահպանումից, ինչպես նաև՝ նշված ժամկետները լրանալուն պես անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները հետադարձ արտահանման պարտականությունից:

Սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված ժամկետի երկարաձգումը չի ազատում ֆիզիկական անձանց՝ նշված ժամկետը լրանալուն պես անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները՝ Ռուսաստանի Դաշնության ազատ տնտեսական գոտու տարածք հետադարձ ներմուծման պարտականությունից:

3. 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ կասեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 3 հավելվածի 6-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությամբ և «բ» ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետների ընթացքը, որոնց պահպանումը՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ներմուծման պայմաններից մեկն է՝ պայմանով, որ այդ ժամկետը լրանում է 2020 թվականի մարտի 1-ից 2021 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

(3-րդ կետը փոփ. 11.09.20 թիվ 79)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.10.2023, թիվ 118 13.12.2023, թիվ 47
05.04.2021, թիվ 25 29.04.2021, թիվ 47
11.09.2020, թիվ 79 04.10.2020, թիվ 47
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան