Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 109
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.02.2020-26.03.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
20.12.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
20.12.2017
Дата вступления в силу
14.06.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 109

քաղ. Մոսկվա

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին, 221-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու:

2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկում ներառված ապրանքները համարվում են այնպիսի ապրանքներ, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու:

Նշված ապրանքների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է 1 տարի, եթե տվյալ ցանկում այլ ժամկետ սահմանված չէ:

3. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկի 34-րդ կետը:

4. Փոփոխություններ կատարել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ այն Ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության Մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները՝ համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Ա. Մամին


Տ. Աբդիգուլով


Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի

դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն ապրանքների կատեգորիաների, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու

 

1. Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 60 000 կգ-ից ոչ պակաս, բայց 80 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ծածկագիր), կամ 370 000 կգ-ից ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 6 ծածկագիր)՝ դրանք 2014 թվականի մայիսի 17-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:

Այդպիսի ինքնաթիռների մասով «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը, այդ թվում՝ նշված մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգելիս, կազմում է 12 տարի՝ դրանք «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:

2. Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 60 000 կգ-ից ոչ պակաս, բայց 80 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ծածկագիր)՝ դրանք 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:

Այդպիսի ինքնաթիռների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է 12 տարի՝ դրանք «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:

3. Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 370 000 կգ-ից ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 6 ծածկագիր)՝ դրանք 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:

Այդպիսի ինքնաթիռների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է 12 տարի՝ դրանք «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:

4. Լայնաֆյուզելաժ, հեռամայրուղային քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 175 000 կգ-ից ոչ պակաս, բայց 200 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 8 ծածկագիր), կամ 233 000 կգ-ից ոչ պակաս, բայց 250 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 8 ծածկագիր)՝ դրանք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:

Այդպիսի ինքնաթիռների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու` Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է 12 տարի՝ դրանք «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:

5. «Ռոսմորպորտ» ԴՊՈՒՁ-ի կողմից վարձակալված ծովային ուղևորատար նավ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 10 100 9 ծածկագիր)՝ 2018 թվականին Վլադիվոստոկ քաղաքում IV Արևելյան տնտեսական համաժողովի անցկացման ժամանակահատվածում մասնակիցների, հյուրերի, անձնակազմի և հաճախորդների այլ խմբերի բնակության համար այն որպես լողացող հյուրանոց օգտագործելու պայմանով:

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ նշված ծովային ուղևորատար նավի ժամանակավոր գտնվելու և օգտագործման վերջնաժամկետն է 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

(5-րդ կետը լրաց. 14.09.18 թիվ 72)

6. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները՝ օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հաստատված՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված, սակայն ոչ ավելի, քան 19 մարդու համար ուղևորատեղերով, 28 000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ինքնաթիռի զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 2, 8802 40 001 1 և 8802 40 003 4 ծածկագրեր), հետևյալ պայմանների միաժամանակ պահպանման դեպքում՝

այդպիսի ինքնաթիռներն օտարերկրյա անձանց սեփականություն են,

այդպիսի ինքնաթիռներն օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության տարածքում ոչ կանոնավոր (առևտրային չվացուցակից դուրս) չվերթներում,

այդպիսի ինքնաթիռներն օգտագործվում են ոչ եկամուտ ստանալու նպատակով,

եթե այդպիսի ինքնաթիռները նախկինում ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, այդ թվում՝ բազմիցս և (կամ) տարբեր հայտարարատուների կողմից, ապա ժամկետը, որի ընթացքում այդ ինքնաթիռներն ընթացիկ օրացուցային տարում գտնվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, և ժամկետը, որի սահմաններում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ինքնաթիռներն ընթացիկ օրացուցային տարում կարող են ժամանակավորապես գտնվել և օգտագործվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, միասին չեն գերազանցում 180 օրացուցային օրը։

Այդպիսի ինքնաթիռների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է նշված մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից 30 օրացուցային օր:

(6-րդ կետը լրաց. 29.04.19 թիվ 48)

7. «Ռոսմորպորտ» ԴՊՈՒՁ-ի կողմից վարձակալված ծովային ուղևորատար նավը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 10 100 9 ծածկագիր)՝ Վլադիվոստոկ քաղաքում ամենամյա Արևելյան տնտեսական ֆորումի անցկացման ժամանակահատվածում մասնակիցների, հյուրերի, անձնակազմի և այլ հաճախորդների խմբերի բնակության համար այն որպես լողացող հյուրանոց օգտագործելու պայմանով:

Նշված ծովային ուղևորատար նավի՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է նշված մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից 30 օրացուցային օր:

(7-րդ կետը լրաց. 08.08.19 թիվ 81)

8. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները՝ օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հաստատված՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված 35-ից ոչ ավելի մարդու համար նախատեսված ուղևորատեղերով, 28 000 կգ-ից ավելի, սակայն 60 000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ինքնաթիռի զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 4 ծածկագիր), հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝

2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար նման ինքնաթիռները ձևակերպված են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով,

այդպիսի ինքնաթիռներն օտարերկրյա անձանց սեփականություն են,

այդպիսի ինքնաթիռներն օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության տարածքում ոչ կանոնավոր (առևտրային չվացուցակից դուրս) չվերթներում,

այդպիսի ինքնաթիռների օգտագործումը եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում,

եթե այդպիսի ինքնաթիռները նախկինում ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, այդ թվում՝ բազմիցս և (կամ) տարբեր հայտարարատուների կողմից, ապա այն ժամկետը, որի ընթացքում այդ ինքնաթիռներն ընթացիկ օրացուցային տարում գտնվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, և այն ժամկետը, որի սահմաններում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ինքնաթիռներն ընթացիկ օրացուցային տարում կարող են ժամանակավորապես գտնվել և օգտագործվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, միասին չեն գերազանցում 180 օրացուցային օրը։

Այդպիսի ինքնաթիռների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է նշված մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից 30 օրացուցային օր:

Սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր հաջորդող 5 տարով՝ պայմանով, որ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ոչ մեկի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով չներկայացվեն գրավոր առարկություններ այդպիսի երկարաձգման վերաբերյալ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ապահովում է այդպիսի երկարաձգման վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը «Ինտերնետ» ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում։

(8-րդ կետը լրաց. 08.08.19 թիվ 83, փոփ., խմբ. 19.12.19 թիվ 123)

9. Ուրանի հեքսաֆտորիդի տեսքով՝ 90 տոննայից ոչ ավելի ծավալով ցածր հարստացված ուրան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 2844 20 350 0), որը ներմուծվում է Ղազախստանի Հանրապետության տարածք՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 2015 թվականի օգոստոսի 27-ի «Ղազախստանի Հանրապետությունում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ցածր հարստացված ուրանի բանկ ստեղծելու մասին» համաձայնագրին համապատասխան՝ պայմանով, որ այդպիսի ցածր հարստացված ուրանը ներմուծվում է բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքում պահպանվելու նպատակով:

Ցածր հարստացված ուրանի, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու առավելագույն ժամկետը՝ մինչև նշված համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը:

(9-րդ կետը լրաց. 19.12.19 թիվ 124)

10. Ցածր հարստացված ուրանի տրանսպորտային փոխադրման և պահպանման համար նախատեսված տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 8609 00 900 9), որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետության տարածք՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 2015 թվականի օգոստոսի 27-ի «Ղազախստանի Հանրապետությունում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ցածր հարստացված ուրանի բանկ ստեղծելու մասին» համաձայնագրին համապատասխան՝ պայմանով, որ այդպիսի տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղերը ներմուծվում են բացառապես սույն ցանկի 9-րդ կետում նշված ցածր հարստացված ուրանը պահպանելու նպատակով:

Տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղերի, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու առավելագույն ժամկետը՝ մինչև նշված համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը:

(10-րդ կետը լրաց. 19.12.19 թիվ 124)

(ցանկը լրաց. 14.09.18 թիվ 72, 29.04.19 թիվ 48, 08.08.19 թիվ 81, 08.08.19 թիվ 83, փոփ., խմբ. 19.12.19 թիվ 123, լրաց. 19.12.19 թիվ 124)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 109 որոշմամբ

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության Մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները

 

1. 13-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13.

Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝
60 000 կգ-ից ոչ պակաս, բայց 80 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ծածկագիր), կամ 370 000 կգ-ից ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 6 ծածկագիր), որոնք նշված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 1-ին կետում, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելն ու օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետով՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 1-ին կետին համապատասխան, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու:

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 132-րդ և 133-րդ դիրքերով՝

«132.

Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝
60 000 կգ-ից ոչ պակաս, բայց 80 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ծածկագիր), որոնք նշված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 2-րդ կետում, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու:

Առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետով՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 2-րդ կետին համապատասխան, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու:

133.

Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝
370 000 կգ-ից ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 6 ծածկագիր), որոնք նշված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 3-րդ կետում, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու:

Առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետով՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 3-րդ կետին համապատասխան, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու:

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ դիրքով՝

«16.

Լայնաֆյուզելաժ, հեռամայրուղային քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 175 000 կգ-ից ոչ պակաս, բայց 200 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 8 ծածկագիր), կամ 233 000 կգ-ից ոչ պակաս, բայց 250 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 8 ծածկագիր), որոնք նշված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 4-րդ կետում, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու:

Առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետով՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 4-րդ կետին համապատասխան, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան