ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1529-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկով նախատեսված՝ տվյալ տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն միջոցառումների իրականացման արդյունքների մասին:
4. Տարվա ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել միջոցառումների իրականացման տարեկան հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1529-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգը միտված է անձի, ընտանիքի և հասարակության մեջ ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու անհրաժեշտության գաղափարը սերմանելուն, պետական և ազգային մտածողությունն ամրապնդելու գործընթացն ապահովելուն: Ֆիզիկական կուլտուրան և սպորտը Հայաստանի Հանրապետության համար ունեն առաջնային նշանակություն, քանի որ դրանք նախ և առաջ միտված են ֆիզիկապեu կոփված, կրթված, հայրենասեր uերնդի ձևավորմանը:
2. Բնակչության ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովումը, բնակչության բոլոր տարիքային խմբերի համար առողջ ապրելակերպի արմատավորման գործում նպաստավոր պայմանների ստեղծումը պետության քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են:
3. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) ներառում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում 2023 թվականին պետական քաղաքականության իրականացման համար նախատեսված միջոցառումները, ծրագրերն ու գործողությունները:
II. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
4. Կատարելով զարգացնող, դաստիարակչական, մարզական, առողջարարական, հայրենասիրական, հաղորդակցական, տնտեսական և մի շարք այլ գործառույթներ՝ սպորտը միավորում և կոորդինացնում է բնակչության տարբեր տարիքային խմբերին, համախմբում և առաջ է մղում հասարակությանը:
5. Սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում հասարակության զարգացման, ինչպես նաև հոգևոր և ֆիզիկական առողջության համար առանցքային դեր են կատարում զանգվածային սպորտն ու ֆիզիկական կուլտուրան։
6. Զանգվածային սպորտը կոչված է լուծելու սոցիալ-տնտեսական շատ հիմնախնդիրներ. այն համախմբում է հասարակությանը, երիտասարդությանը զերծ է պահում վատ սովորություններից ու զբաղմունքներից, երկարացնում է կյանքի տևողությունը և բարձրացնում որակական մակարդակը:
7. Սպորտում բարձրագույն նվաճումների գրանցվող ռեկորդները, տարբեր մարզաձևերում, այդ թվում՝ ազգային, արձանագրվող հաջողությունները մեծագույն խթան են հանդիսանում զանգվածային սպորտի զարգացման համար: Մյուս կողմից՝ (փոխադարձաբար) հենց սպորտի մասսայականացումից է անցում կատարվում բարձրագույն սպորտային վարպետության:
8. Նշվածն իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց առօրյա կյանքում ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:
9. Առողջ ապրելակերպ վարելու նկատմամբ բնակչության դրական վերաբերմունքի ձևավորման, կանոնավոր կերպով ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող և մարզական զանգվածային միջոցառումներին մասնակցող բնակչության թվի ավելացման նպատակով 2021 թվականին իրականացվել են՝
1) «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշար` միջոցառմանը մասնակցել է շուրջ 350 մարդ, որից՝ 210 տղամարդ, 140 կին.
2) «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշար՝ միջոցառմանը մասնակցել է շուրջ 1500 մարդ, որից՝ 1050 տղամարդ, 450 կին.
3) Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր՝ անցկացվել է 8 մարզաձևից` խաղերին մասնակցել է 22 բուհի 1020 ուսանող, որից՝ 600 տղամարդ, 420 կին.
4) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների միջև հրաձգության հանրապետական մրցումներ՝ միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել են 60 պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ 400 աշխատակիցներ, որից՝ 200 տղամարդ, 200 կին.
5) 2022 թվականի փետրվար հունիս ամիսներին անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար՝ առաջին տարածքային փուլ՝ Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում, երկրորդ եզրափակիչ փուլ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Միջոցառմանը մասնակցել է 1620 մարդ.
6) «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացում՝ միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել են 246 դպրոցի 1724 աշակերտներ.
7) «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին մասնակցել է 365 հեծանվորդ.
8) «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառում՝ միջոցառմանը մասնակցել է 12060 աշակերտ 1-3-րդ դասարաններ՝ 559 դպրոց, 5590 աշակերտ, 4-6-րդ դասարաններ՝ 647 դպրոց, 6470 աշակերտ:
9) «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա» մարզական միջոցառում՝ սպարտակիադայի ծրագրով նախատեսված՝ ֆուտզալի, հնգամարտի (աթլետիկական), հրաձգության և բազկամարտի մրցումներին մասնակցել են 426 դպրոցականներ : 4-րդ՝ հանրապետական փուլի բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, շախմատի և լողափնյա վոլեյբոլի մրցումները կանցկացվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերը:
10. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգում գործող 26 մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպություններում պարապում է 9654 սան, որից՝ տղաները՝ 7927, աղջիկները՝ 1727:
11. 2021 թվականին պետական աջակցության ծրագրում ընդգրկված 34 ֆեդերացիաների մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցել են 7254 տղամարդ, 1980 կին, տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին՝ 2008 տղամարդ, 180 կին, տարբեր տարիքային խմբերի ուսումնամարզական հավաքներին՝ 2380 տղամարդ, 280 կին:
12. 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պետական աջակցության ծրագրում ընդգրկված 33 ֆեդերացիաների մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցել են 5306 տղամարդ, 1050 կին, տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին՝ 650 տղամարդ, 50 կին, տարբեր տարիքային խմբերի ուսումնամարզական հավաքներին՝ 1162 տղամարդ, 100 կին:
13. Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում և եվրոպական խաղերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, խրախուսման շրջանակներում, դրամական պարգևներ են տրվել՝ 8 կին և 101 տղամարդ մարզիկների։
14. Պետական աջակցության ծրագրում ընդգրկված 6 հաշմանդամային մարզական կազմակերպությունների կողմից իրականացվել են 7 Հայաստանի Հանրապետության առաջնություն, 4 ուսումնամարզական հավաք, 1 զանգվածային մարզական միջոցառում, հաշմանդամություն ունեցող մարզիկները մասնակցել են 5 միջազգային մրցաշարերի, իսկ հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:
15. 2022 թվականին Բրազիլիայի Կալիաս քաղաքում կայացած խուլերի ամառային սուրդլիմպիկ խաղերին խուլ ըմբիշները տարբեր քաշային կարգերում նվաճել են 5 բրոնզե մեդալ, իսկ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությանը հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները տարբեր դասակարգումներում և քաշային կարգերում, աջ և ձախ ձեռքով, նվաճել են 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալներ:
16. Վերոնշյալ ծրագրերը շարունակական են և նպաստում են բնակչության բոլոր տարիքային խմբերի շրջանում ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելուն, առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը. առողջության ամրապնդմանը և ֆիզիկական զարգացմանը, երկարակեցության ապահովմանը:
III. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
17. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն 2023 թվականի ընթացքում հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար արդյունավետ պայմանների ստեղծումն է, հանրապետության բնակչության տարբեր տարիքային խմբերի համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պահանջի ձևավորումն ու խթանումն է:
18. Ծրագրի խնդիրներն են`
1) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը.
2) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման անընդհատության ապահովման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.
3) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման և մասնակցության ապահովումը.
4) մարզական հերթափոխի, բարձրակարգ մարզիկների պատրաuտումը.
5) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի զարգացումը.
6) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
19. Ակնկալվող արդյունքներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, առողջ ապրելակերպ վարելու նկատմամբ բնակչության դրական վերաբերմունքի ձևավորումը.
2) կանոնավոր կերպով սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվող և մարզական զանգվածային միջոցառումներին մասնակցող մարդկանց (այդ թվում՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց) թվի ավելացումը.
3) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը.
4) բարձրակարգ մարզիկների պատրաuտումը, միջազգային մրցաuպարեզներում Հայաuտանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մաuնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական, պարալիմպիկ և սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների արձանագրումը.
5) ֆիզիկապես կոփված երիտասարդների ֆիզիկական պատրաuտականության ապահովումը:
20. Ծրագրում և միջոցառումների ցանկում նախանշված են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023 թվականի հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:
21. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:
V. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
22. Ծրագրի գերակայություններն են՝
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ակտիվ քաղաքականության իրագործումը, որի նպատակն է ակտիվ մասնակցություն աշխարհում, Եվրոպայում և ԱՊՀ տարածքում ընթացող ներգրավման գործընթացներին, սպորտային միջոցառումների միջոցով փոխըմբռնման և համագործակցության եզրերի հաստատումը.
2) ֆիզիկական դաստիարակության և զանգվածային սպորտի զարգացումը, որը ներառում է բնակչության բոլոր տարիքային խմբերի` նախադպրոցականների, դպրոցականների, ուսանողների, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության, հաշմանդամություն ունեցող անձանց, գյուղական և քաղաքային բնակավայրերի բնակիչների, տարեցների ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստականության և ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովումը, ըստ բնակության վայրի՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը.
3) մանկապատանեկան սպորտի զարգացումը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, բուժսպասարկման կատարելագործումը.
4) բարձրագույն նվաճումների սպորտի զարգացումը, որը ենթադրում է նաև ադապտիվ սպորտի զարգացումը, օլիմպիական գաղափարների տարածումը, դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը, մարզական արդյունքների բարելավումը:
VI. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
23. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:
VII. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
24. Սույն որոշման N 2 հավելվածով հաստատված յուրաքանչյուր միջոցառման կատարման վերաբերյալ պատասխանատու կատարող մարմինը տվյալ տարվա առաջին կիսամյակի ավարտից և տարվա ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում միջոցառումների իրականացման ընթացքի մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1529-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման չափը և աղբյուրը (հազ. դրամ) |
Ակնկալվող արդյունքը |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ակտիվ քաղաքականության իրագործում | |||||
1. |
Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 39,910.40 |
Բարեկամական կապերի հաստատում տարբեր երկրների հետ, խոշոր միջազգային մրցումներին մասնակցության միջոցով մարզական փորձի ձեռքբերում, մարզական վարպետության բարձրացում: Ծրագրում ընդգրկված 5 մարզաձևերից 26 մարզիկների և 5 պատվիրակության ղեկավարների մասնակցության ապահովում: Մարզական արդյունքների բարելավում, մրցանակային տեղերի գրավում |
2. |
ԱՊՀ երկրների երկրորդ մարզական խաղերին ՀՀ մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
2-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 45,807.50 |
2023 թվականին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների մարզական խաղերի Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում 14 մարզաձևերից, մրցակցական փորձի ձեռքբերում, բարեկամական կապերի հաստատում | |
3. |
Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
1-ին եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 990,014.20 |
Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կնպաստի մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը, մրցակցական փորձի ձեռքբերմանը, միջպետական բարեկամական կապերի հաստատմանը և ամրապնդմանը, սպորտի՝ որպես միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացում |
4. |
Համաշխարհային ունիվերսիադային Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Ուսանողական մարզական ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն |
առաջին և երրորդ եռամսյակներ |
ՀՀ պետական բյուջե 39,350.00 |
Հայաստանի Հանրապետության ուսանող լավագույն մարզիկներով և հավաքական թիմերի մարզիչներով համալրված Հայաստանի Հանրապետության համալսարանական մարզական պատվիրակությունների մասնակցության ապահովում 11 մարզաձևերից, համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՍՈՒ) կողմից կազմակերպվող մրցումներին |
Ֆիզիկական դաստիարակության և զանգվածային սպորտի զարգացում | |||||
5. |
Մասսայական սպորտին առնչվող ծառայություններ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 50,000.00 |
Տարիքային և uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաuտիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու անընդհատության ապահովում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորում, շուրջ 4 մարզական զանգվածային միջոցառման անցկացում տարվա ընթացքում |
6. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
երկրորդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 25,724.19 |
Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացում, «հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզում, 18 տարեկան և բարձր տարիքի տղամարդկանց և կանանց՝ շուրջ 400 մասնակցի ապահովում |
7. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի անցկացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
առաջին եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 25,196.04 |
Ժամանցի, ակտիվ հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի ձևավորման գործում սեղանի թենիս մարզաձևի դերի բարձրացում և մասսայականացում, 18 տարեկան և բարձր տարիքի տղամարդկանց և կանանց՝ շուրջ 200 մասնակցի ապահովում |
8. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
երրորդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 20,155.20 |
Հայաստանի Հանրապետությունում լող մարզաձևի մասսայականացում բնակչության բոլոր տարիքային խմբերի համար, ֆիզիկական դաստիարակության ապահովման գործընթացների խթանում, շուրջ 100 մասնակցի ապահովում |
9. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի անցկացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
երրորդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 41,689.98 |
Տարիքային և uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաuտիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու մատչելիության ապահովում, շուրջ 2000 մարդու մասնակցություն |
10. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
երկրորդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 29,274.93 |
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացում, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովում, շուրջ 500 դպրոցականների մասնակցություն եզրափակիչ փուլում |
11. |
Հանրապետական ուսանողական մարզական խաղերի անցկացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն «Ուսանողական մարզական ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 5,000.00 |
Ուսանողության շրջանում առողջ կենսակերպի արմատավորում և մարզական-մասսայական միջոցառումներին ուսանողության ներգրավում. ուսանողության ֆիզիկական կարողությունների կատարելագործում, առողջության ամրապնդում, ուսումնական հաստատությունների մարզական ակումբների գործունեության ակտիվացում |
Մանկապատանեկան սպորտի զարգացում և մարզական հերթափոխի պատրաստում | |||||
12. |
Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 8,103.40 |
Տարեկան շուրջ 176 մարզիչմանկավարժների վերապատրաստում |
13. |
Մարզական նշանակության կառույցների կառուցում և վերանորոգում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 1,771,388.5 |
Վերանորոգված և բարեկարգ մարզակառույցների առկայություն՝ ըստ համապատասխան հայտերում ընդգրկված ցանկի |
14. |
ՀՀ հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 100,000.00 |
Մարզումների համար անհրաժեշտ ժամանակակից մարզական գույքով ապահովված մարզակառույցներ |
Բարձրագույն նվաճումների սպորտի զարգացում | |||||
15. |
ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 1,367,960.9 |
Թվով 36 մարզական հասարակական կազմակերպությունների մարզիկների՝ ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում |
16. |
ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
առաջին եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 81,840.00 |
Շուրջ 33 ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովման ծառայությունների մատուցում |
17. |
Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 121,685.02 |
Ադապտիվ սպորտով զբաղվող մարզական հասարակական կազմակերպությունների կողմից թվով 37 միջոցառումների՝ ՀՀ առաջնությունների անցկացման, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովում |
18. |
ՀՀ հավաքական թիմերի մարզիկների ֆունկցիոնալ վիճակի արդյունավետության բարձրացման նպատակով վիտամինիզացիայի և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
առաջին եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 40,000.00 |
Մարզիկի պատրաստման գործընթացում 30 մարզական հասարակական կազմակերպությունների մարզիկներին վիտամիններով և չարգելված սպորտային հավելումներով ապահովում և աջակցություն մարզիկների սպորտային գործունեության, մրցակցային արդյունավետության բարձրացմանը |
19. |
ՀՀ հավաքական թիմերի մարզիկների հոգեբանական արդյունավետության բարձրացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
առաջին եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 4,000.00 |
Շուրջ 15 ՀՀ հավաքական թիմերի մարզիկների հոգեբանական արդյունավետության բարձրացման ապահովում |
20. |
Աջակցություն hայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացմանը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 8,133.40 |
Հայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման և տարածման ապահովում, շուրջ 5 միջոցառման անցկացում տարվա ընթացքում |
21. |
Նավամոդելային սպորտի զարգացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
առաջին եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 5,075.10 |
Նավամոդելային սպորտի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցություն և արդյունքների բարելավում, 6 մասնակցի ապահովում |
22. |
Շախմատիստների պատրաստման ծառայություններ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 159,049.80 |
«Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի 935 սաների ամենօրյա անվճար ուսուցում, միջազգային գրոսմայստերների և վարպետների պատրաստում, նրանց համար ուսումնամարզական հավաքների և մրցաշարերի կազմակերպում |
23. |
Հայաստանի Հանրապետության հակադոպինգային ծրագրերի մշակում և իրականացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 88,426.4 |
ՀՀ հավաքական թիմերի անդամների հակադոպինգային վերահսկողության ապահովում, մարզաձևերի՝ ՀՀ առաջնություններին մասնակից մարզիկների դոպինգ թեստավորումներ, սեմինարների անցկացում, մարզիկներին իրազեկում |
24. |
Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոներին մասնակցության ապահովում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
առաջին և երկրորդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 77,838.40 |
Եվրոպայի երիտասարդության ձմեռային օլիմպիական փառատոներին ՀՀ հավաքական թիմերի 44 մասնակցի մասնակցություն և մրցանակային տեղերի գրավում |
25. |
Եվրոպական օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
երկրորդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 107,965.40 |
Եվրոպական 3-րդ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցություն, ՀՀ հավաքական թիմերի 60 մարզիկների մասնակցություն և մրցանակային տեղերի գրավում |
26. |
Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
չորրորդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 150,000.00 |
Օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին տարեվերջյան դրամական խրախուսում |
27. |
ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի հատկացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 171,198.00 |
Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզումների արդյունավետության բարձրացում, Հայստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչների աշխատավարձի վճարում, վերջիններիս սոցիալական պայմանների բարելավում և մարզական արդյունքների բարձրացում |
28. |
Օլիմպիական խաղերում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 624,346.20 |
Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունքների բարելավում: Օլիմպիական խաղերին մասնակցության համար վարկանիշների ձեռքբերում, աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության ռեկորդների բարելավում |
29. |
ՀՀ «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպում, անցկացում և հաղթող ճանաչված մարզիկների պարգևատրում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
չորրորդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե 51,500.00 |
Օլիմպիական խաղերում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում հաղթողներին և մրցանակակիրներին, նրանց մարզիչներին և բժիշկներին դրամական մրցանակների հանձնում |
30. |
Ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 550,500.00 |
2024 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|