Գլխավոր տեղեկություն
Номер
N 879
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.03.2015-29.12.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Մաքսային միության հանձնաժողով
Дата принятия
09.12.2011
Подписан
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Дата подписания
09.12.2011

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2011 թվականի N 879

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի N 252, 2015 թվականի փետրվարի 3-ի N 8 որոշումների խմբագրությամբ)

 

«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.

1. Ընդունել «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 020/2011) (կցվում է)։

2. (կետն ուժը կորցրել է 29.06.21 թիվ 77)

3. Սահմանել՝

3.1. «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2013 թվականի փետրվարի 15-ից.

3.2. Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատում (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ՝ արտադրանք) նախքան Տեխնիկական կանոնակարգն ուժի մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2015 թվականի մարտի 15-ից ոչ ուշ։ Նշված փաստաթղթերը, որոնք տրվել կամ ընդունվել են նախքան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում.

3.3. Մինչև 2015 թվականի մարտի 15-ը թույլատրվում են Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և այն շրջանառության մեջ դնելը՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են նախքան Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։

Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը կամ Հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի N 386 որոշմանը համապատասխան։

Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում:

3.3.1. Մինչև 2013 թվականի նոյեմբերի 15-ը թույլատրվում է Մաքսային միության մաքսային տարածքում այն արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը, որը մինչև Տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրը ենթակա չէ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման)՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատում (հավաստման) փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման

3.4. Սույն Որոշման 3.2 ենթակետում նշված համապատասխանության գնահատում (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն Որոշման 3.3.1. ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված ծառայության ժամկետում։

4. Հանձնաժողովի քարտուղարությանը՝ Կողմերի հետ համատեղ նախապատրաստել Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծ և սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ եռամսյա ժամկետում սահմանված կարգով այն ներկայացնել Հանձնաժողովի հաստատմանը։

5. Բելառուսական կողմին՝ ստանդարտների կիրառման արդյունքների մոնիթորինգի հիման վրա Կողմերի մասնակցությամբ ապահովել սույն Որոշման 2-րդ կետում նշված ստանդարտների ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած առնվազն տարին մեկ անգամ դրանք Հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնելը՝ սահմանված կարգով Հանձնաժողովի կողմից հաստատման համար։

6. Կողմերին՝

6.1. Մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը՝ սահմանել Տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինները, և Հանձնաժողովին տեղեկացնել այդ մասին.

6.2. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել Տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն Որոշման 3.2-3.4 ենթակետերը։

7. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 15 օր հետո, եթե այդ ժամկետի ընթացքում Կողմերը չհայտարարեն Տեխնիկական կանոնակարգի վերաբերյալ տրված հավանությունը կասեցնելու մասին։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի
Հանրապետությունից

Ս. ՌՈՒՄԱՍ

Ղազախստանի
Հանրապետությունից

ՈՒ. ՇՈՒԿԵԵՎ

Ռուսաստանի
Դաշնությունից

Ի. ՇՈՒՎԱԼՈՎ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2022, թիվ 91 11.12.2022, N 879
29.06.2021, թիվ 77 29.12.2021, N 879
03.02.2015, թիվ 8 06.03.2015, N 879
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան