Գլխավոր տեղեկություն
Номер
N 632-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2023-21.02.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.09.2022
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
23.09.2022
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
23.09.2022
Дата вступления в силу
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 սեպտեմբերի 2022 թ.

N 632-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.1-րդ, 4.2-րդ, 6-րդ, 8-12-րդ, 17-րդ, 20-րդ կետերով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սուjն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. սեպտեմբերի 23

Երևան

 

Հավելված

 Երևան քաղաքի ավագանու

2022 թվականի սեպտեմբերի 23

N 632-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Երևան համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված հեղուկ վառելիքի վաճառքի, սեղմված բնական գազի վաճառքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի, խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու, ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման, առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու, հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվությունների (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:

 2. Թույլտվությունը տրամադրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ դիմումատու) Երևանի քաղաքապետի, իսկ համապատասխան թույլտվությունը տալու լիազորությունը վարչական շրջանի ղեկավարին պատվիրակված լինելու դեպքում՝ համապատասխան վարչական շրջանի ղեկավարի կողմից` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:

 3. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին ներկայացնում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով` N 2 ձևին համապատասխան դիմում, որին կից ներկայացվում են.

 1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.

 2) շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը.

 3) տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

 4) դիմումատուի Երևան համայնքի հանդեպ պարտավորությունների բացակայության վերաբերյալ Երևանի վարչական շրջանի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանքի պատճենը.

 5) օբյեկտի ճակատային մասի գունավոր լուսանկարը:

 4. Բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն ստանալու համար դիմումին կից ներկայացվում է նաև՝

 1) քննարկվող տարածքի լուսանկարը.

 2) էսքիզային առաջարկ (միայն՝ ծաղիկների բացօթյա վաճառք իրականացնելու համար նախատեսված տակդիր տեղադրելու դեպքում):

 5. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվություն ստանալու համար դիմումին կից ներկայացվում է նաև․

 1) բժշկի որակավորում ունեցող աշխատակցի աշխատանքային պայմանագրի կամ Երևան քաղաքում գործող բժշկական հաստատությունների հետ կնքված համապատասխան պայմանագրի պատճենը.

 2) բժիշկ աշխատակցի անձնագրի պատճենը.

 3) բժիշկ աշխատակցի բժշկական որակավորումը հավաստող փաստաթղթի պատճենը.

 4) Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 100 մետր շառավղի մեջ գտնվող հարակից գույքերի նպատակային և գործառնական նշանակությունների պարզաբանմամբ տեղեկանք:

 6. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվություն ստանալու համար դիմումին կից ներկայացվում է նաև 100 մետր շառավղի մեջ գտնվող հարակից գույքերի նպատակային և գործառնական նշանակությունների պարզաբանմամբ տեղեկանք։

 7. Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է:

 8. Դիմումը մերժվում է, եթե՝

 1) սույն կարգի 3-6-րդ կետերով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել.

 2) գործունեության իրականացման վայրի շենքը կամ շինությունը չի համապատասխանում գործող օրենսդրությամբ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված պահանջներին, ինչի վերաբերյալ պետական լիազոր մարմնի (մարմինների) կողմից ստացվել է համապատասխան տեղեկատվություն.

 3) դիմումատուն Երևան համայնքի հանդեպ ունի չկատարված ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ, եթե դատական կարգով վիճարկում է տվյալ պարտավորության առկայությունը:

 9. Դիմումը մերժելու դեպքում տեղական տուրքի վճարված գումարը վերադարձվում է օրենքով սահմանված կարգով։

 10. Թույլտվությունը չի կարող դիմումատուի կողմից փոխանցվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կամ օգտագործվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից։

 11. Թույլտվությունն ստանալուց հետո թույլտվություն ստացած անձը պարտավոր է իր գործունեությունը կազմակերպել և իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

Ձև N 1

_____________________________

(թույլտվությունը տրամադրողի անվանումը)

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ__________________

N Ա- ԱՇԽ - Թ-000000

 

Տրված ____ _____________20  թ.

 

Թույլատրված գործունեության անվանումը

 

—————————————————————————————————

 

Հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը և գտնվելու վայրը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

Թույլտվության գործողության ժամկետը ____ ______ 20   թ-ից մինչև ____ ______ 20   թ-ը:

 

_______________

(ստորագրություն)

_______________
(անուն, ազգանուն)

 

Ձև N 2

Երևանի քաղաքապետ _____________________ ին կամ

 Երևանի __________ վարչական շրջանի ղեկավար ______________ ին

 

 

/անուն, ազգանունը/

ԴԻՄՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ____________________________

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

 

2. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը

________________________________________________________________________________________

 

3. Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը, հեռախոսահամարը, Էլեկտրոնային հասցե, կապի այլ միջոցներ

________________________________________________________________________________________

________________________________

 

4. Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

________________________________________________________________________________________

________________________________

 

5. Գործունեության անվանումը

________________________________________________________________________________________

 

6. Թույլտվության ժամկետը

________________________________________________________________________________________

/նշել թույլտվության պահանջվելիք ժամկետը/

 

Ներկայացված տեղեկատվությունների իսկությունը հաստատում եմ

________________________________________________________________________________________

/կազմակերպության պատասխանատու անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը/

 

_____________________ 20   թ․

 

Կ. Տ․

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.02.2023, N 719-Ն 21.02.2023, N 632-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան