ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1515-Լ
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը և 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել զբաղվածության կարգավորման 2023 թվականի պետական ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանված կարգով զբաղվածության կարգավորման 2023 թվականի պետական ծրագիրը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիսեպտեմբերի 29-ի N 1515-Լ որոշման |
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքները |
Ֆինանսավորման աղբյուրը |
Պատասխանատու կատարող, համակատարող |
1. |
Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում (միջոցառումը կասեցված է լավարկման նպատակով) |
Ուսուցում անցած շուրջ 650 անձանցից առնվազն 75 %-ի (487 մարդ) աշխատանքի տեղավորում |
ՀՀ պետական բյուջե` 132,437.50 հազ. դրամ (ընդ որում՝ ուսուցման կազմակերպման ծախս՝ 59,312.50 հազ. դրամ, կրթաթոշակ՝ 73,125.0 հազ. դրամ) |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
2. |
Աշխատաշուկայում անմրցունակ, ազա- տազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում (միջոցառումը կասեցված է լավարկման նպատակով) |
Կազմակերպել աշխատա- շուկայում անմրցունակ, հաշմանդամություն ունեցող 80 անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործա- տուին աշխատավարձի մասնակի փոխհատուցումը, որոնցից 11-ին՝ ուղեկցողի համար նաև դրամական օգնության տրամադրումը։ Ապահովել միջոցառման մեջ ընդգրկված անձանց շուրջ 90 %-ի կայուն զբաղվածությունը |
ՀՀ պետական բյուջե` 76,950.0 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
3. |
Ձեռք բերած մասնագիտությամբ մաս- նագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում (միջոցառ- ման գործողությունը դադարեցված է 2022 թ. հունվարի 1-ից) |
Մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող 450 գործազուրկ- ների աշխատանքային պրակտիկայի կազմակեր- պում գործատուի մոտ, որից 337 մարդ ծրագրի ավարտից հետո նույնպես կշարունակի լինել զբաղված |
ՀՀ պետական բյուջե` 203,336.9 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
4. |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում (միջոցառումը կասեցված է լավարկման նպատակով) |
1) Գործատուի մոտ գոր- ծուղել աշխատաշուկայում անմրցունակ շուրջ 950 անձանց` հմտություններն ու ունակությունները զարգացնելու համար։ Ապահովել միջոցառման մեջ ընդգրկված անձանց շուրջ 90 %-ի կայուն զբաղվածությունը 2) Հաշմանդամություն ունե- ցող 50 անձանց աշխատա- տեղը հարմարեցնելու միջո- ցով աշխատանքի տեղա- վորում։ Ապահովել միջոցառ- ման մեջ ընդգրկված անձանց շուրջ 90 %-ի կայուն զբաղվածությունը |
1) ՀՀ պետական բյուջե` 190,000.0 հազ. դրամ
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
5. |
Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կազմակերպել 2300 ծրագիր |
ՀՀ պետական բյուջե` 580,401.47 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
6. |
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում (միջոցառումը կասեցված է լավարկման նպատակով) |
2023 թ. նոր պայմանագրեր չեն կնքվելու։ Նախատեսվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են 2020 թ. կնքված թվով 150 պայմանագրերի շրջանակներում ծագած և 2023 թ. դեռևս շարունակվող ֆինանսական պարտա- վորությունների մարմանը |
ՀՀ պետական բյուջե` 30,000.0 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
7. |
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում (միջոցառումը կասեցված է լավարկման նպատակով) |
Գործազուրկների համար կազմակերպել 100 ծրագիր՝ ընդգրկելով 600 շահառու |
ՀՀ պետական բյուջե` 151,500.0 հազ. դրամ, այդ թվում՝ իրականացման ապահովման ծախսեր՝ 1,500.0 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
8. |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում (միջոցառումը կասեցված է լավարկման նպատակով) |
Կազմակերպել աշխատաշու- կայում անմրցունակ 135 անձանց ձեռնարկատի- րական գործունեության համար անհրաժեշտ ֆինան- սական աջակցություն։ Միջոցառման շրջանակներում՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց ձեռնարկատիրական գոր- ծունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցության պատվիրակում «Գնումների մասին» օրենքով սահման- ված կարգով ընտրված կազմակերպությանը։ Ապահովել միջոցառման մեջ ընդգրկված անձանց շուրջ 90 %-ի կայուն զբաղվա- ծություն |
ՀՀ պետական բյուջե` 212,250․0 հազ. դրամ, այդ թվում՝ 150 անձի խորհրդատվական ծառայությունների գումար՝ 30,000.0 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|