Գլխավոր տեղեկություն
Номер
N 1515-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 29.09.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.09.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2022
Дата вступления в силу
30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1515-Լ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը և 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զբաղվածության կարգավորման 2023 թվականի պետական ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանված կարգով զբաղվածության կարգավորման 2023 թվականի պետական ծրագիրը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1515-Լ որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքները

Ֆինանսավորման աղբյուրը

Պատասխանատու կատարող, համակատարող

1.

Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում (միջոցառումը

կասեցված է լավարկման նպատակով)

Ուսուցում անցած շուրջ 650 անձանցից առնվազն 75 %-ի (487 մարդ) աշխատանքի տեղավորում

ՀՀ պետական բյուջե`

132,437.50 հազ. դրամ (ընդ որում՝ ուսուցման կազմակերպման ծախս՝ 59,312.50 հազ. դրամ, կրթաթոշակ՝ 73,125.0 հազ. դրամ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ արդարադատության

նախարարություն

2.

Աշխատաշուկայում անմրցունակ, ազա-

տազրկման վայրերից վերադարձած,

հաշմանդամություն ունեցող, ինչպես

նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում

գործատուին աշխատավարձի մասնակի

փոխհատուցման և հաշմանդամություն

ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում

(միջոցառումը կասեցված է լավարկման նպատակով)

Կազմակերպել աշխատա-

շուկայում անմրցունակ,

հաշմանդամություն ունեցող

80 անձանց աշխատանքի

ընդունելու դեպքում գործա-

տուին աշխատավարձի

մասնակի փոխհատուցումը,

որոնցից 11-ին՝ ուղեկցողի

համար նաև դրամական

օգնության տրամադրումը։

Ապահովել միջոցառման

մեջ ընդգրկված անձանց

շուրջ 90 %-ի կայուն

զբաղվածությունը

ՀՀ պետական բյուջե`

76,950.0 հազ. դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարություն

3.

Ձեռք բերած մասնագիտությամբ մաս- նագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում (միջոցառ- ման գործողությունը դադարեցված է 2022 թ. հունվարի 1-ից)

Մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող 450 գործազուրկ- ների աշխատանքային պրակտիկայի կազմակեր- պում գործատուի մոտ, որից 337 մարդ ծրագրի ավարտից հետո նույնպես

կշարունակի լինել զբաղված

ՀՀ պետական բյուջե` 203,336.9 հազ. դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

4.

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում (միջոցառումը կասեցված է լավարկման նպատակով)

1) Գործատուի մոտ գոր- ծուղել աշխատաշուկայում անմրցունակ շուրջ 950 անձանց` հմտություններն ու ունակությունները զարգացնելու համար։ Ապահովել միջոցառման մեջ ընդգրկված անձանց շուրջ 90 %-ի կայուն զբաղվածությունը

2) Հաշմանդամություն ունե- ցող 50 անձանց աշխատա- տեղը հարմարեցնելու միջո- ցով աշխատանքի տեղա- վորում։ Ապահովել միջոցառ-

ման մեջ ընդգրկված

անձանց շուրջ 90 %-ի կայուն

զբաղվածությունը

1) ՀՀ պետական բյուջե` 190,000.0 հազ. դրամ










2) ՀՀ պետական բյուջե` 25,000.0 հազ. դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կազմակերպել 2300

ծրագիր

ՀՀ պետական բյուջե` 580,401.47 հազ. դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն

6.

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում (միջոցառումը կասեցված է լավարկման նպատակով)

2023 թ. նոր պայմանագրեր չեն կնքվելու։ Նախատեսվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են 2020 թ. կնքված թվով 150 պայմանագրերի շրջանակներում ծագած և 2023 թ. դեռևս շարունակվող ֆինանսական պարտա-

վորությունների մարմանը

ՀՀ պետական բյուջե` 30,000.0 հազ. դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

7.

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում (միջոցառումը կասեցված է

լավարկման նպատակով)

Գործազուրկների համար կազմակերպել 100 ծրագիր՝

ընդգրկելով 600 շահառու

ՀՀ պետական բյուջե`

151,500.0 հազ. դրամ, այդ թվում՝ իրականացման ապահովման ծախսեր՝ 1,500.0 հազ. դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

8.

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում (միջոցառումը կասեցված է լավարկման նպատակով)

Կազմակերպել աշխատաշու- կայում անմրցունակ 135 անձանց ձեռնարկատի- րական գործունեության համար անհրաժեշտ ֆինան- սական աջակցություն։

Միջոցառման

շրջանակներում՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց ձեռնարկատիրական գոր- ծունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցության պատվիրակում «Գնումների մասին» օրենքով սահման- ված կարգով ընտրված կազմակերպությանը։ Ապահովել միջոցառման մեջ ընդգրկված անձանց շուրջ 90 %-ի կայուն զբաղվա-

ծություն

ՀՀ պետական բյուջե`

212,250․0 հազ. դրամ, այդ թվում՝ 150 անձի խորհրդատվական ծառայությունների գումար՝ 30,000.0 հազ. դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ