1. |
Ծրագրի նպատակը |
Անազատ պայմաններում պահվող, լքված և/կամ հիվանդ, ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների փրկում, ապաստարանի տրամադրում, համապատասխան խնամքի կազմակերպում, բազմացման, ադապտացման և վերաբնակեցման իրականացում:
Գորշ արջերի ապաստարանի ընդլայնում - Պահպանելու գորշ արջի վայրի պոպուլյացիան, տրամադրելու համապատասխան կացարանային պայմաններ անազատության մեջ պահվող գորշ արջերին՝ տրամադրելով մասնագիտական խնամք և վերադարձ վայրի բնություն՝ հնարավորության դեպքում:
Անգղների բազմացման և վերաբնակեցման կենտրոն - Պահպանելու և կազմակերպելու ՀՀ կարմիր գրքում գրանցված անգղների բազմացումն անազատ պայմաններում և իրականացնելու նրանց վերաբնակեցումը՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ։
Կովկասյան ընձառյուծի ադապտացման և վերաբնակեցման կենտրոն - Իրականացնելու Կովկասյան ընձառյուծի երիտասարդ առանձնյակների ադապտացման ընթացքը Հայաստանում և վերաբնակեցման գործընթացը տեսակին բնորոշ կենսամիջավայրում՝ նպաստելու Կովկասյան ընձառյուծի վայրի պոպուլյացիայի թվաքանակի ավելացմանը բնության մեջ:
Ծրագիրն ուղղված է փրկելու, համապատասխան խնամք և ապաստարան տրամադրելու, հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելու ՀՀ կարմիր գրքում գրանցված, հիվանդ, լքված կամ անազատության մեջ պահվող կենդանիներին՝ արջերին, հնարավորության դեպքում, նրանց ուղարկելու մասնագիտացված ապաստարաններ, ինչպես նաև կազմակերպելու և իրականացնելու ՀՀ կարմիր գրքում գրանցված Կովկասյան ընձառյուծի երիտասարդ առանձնյակների ադապտացումն ու վերաբնակեցումը,
ստեղծել և զարգացնել էկոտուրիզմի ենթակառուցվածքներ ՀՀ թիրախային համայնքների տարածքներում: |
9. |
Միջոցառումների նկարա- գրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Գորշ արջերի ապաստարանի ընդլայնում և Կովկասյան ընձառյուծի ադապտացման և վերաբնակեցման կենտրոնի կառուցում – 188,673,750 դրամ 8 տարվա համար,
մնացորդը առ 2022 թ.՝ 99,737,088 դրամ
1.1. Կենդանիների պահպանման տարածքի կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսեր 2017-2024 թթ.
1.2. Կենդանիների պահպանման տարածքի կառուցման համար անհրաժեշտ կառուցապատման աշխատանքներին ուղղված ծախսեր 2017-2024 թթ.
1.3. Կենդանիների փախուստի և այլ վայրի կենդանիների տարածք ներխուժման անվտանգության ապահովման համար էլեկտրական ցանկապատ համակարգերի տեղադրման ծախսեր 2017-2024 թթ.
2. Անգղերի բազմացման և վերաբնակեցման կենտրոնի կառուցում - 9,280,000 դրամ՝ 3 տարվա համար, մնացորդը առ 2022 թ.՝ 1,359 դրամ
Թռչունների պահման պահանջներին համապատասխան հատուկ վանդակների կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսեր՝ 2017-2024 թթ.
3. Կենդանաբուժական և լաբորատոր կենտրոնի կառուցում- 22,510,000 դրամ՝ 8 տարվա համար մնացորդը առ 2022 թ.՝ 6,166,568 դրամ
3.1. Կենդանաբուժական և լաբորատոր կենտրոնի կառուցման ծախսեր՝ 2017-2024 թթ.
3.2. Կենտրոնին անհրաժեշտ սարքավորումների և պարագաների ներմուծման և ձեռքբերման ծախսեր՝ 2017-2024 թթ.
4. Գորշ արջերի փրկարարական աշխատանքների և հետագա խնամքի կազմակերպման ծախսեր – 119,110,000 դրամ` 8 տարվա համար մնացորդը առ 2022 թ.՝ 29,037,714 դրամ
4.1. Սննդի ձեռքբերման և կենդանիների սննդակարգի ապահովման ծախսեր 2017-2024 թթ.
4.2. Կենդանիների խնամքն ապահովելու համար դեղերի ներմուծման և ձեռքբերման ծախսեր 2017-2024 թթ.
4.3. Կենդանիների փրկարարական աշխատանքներն իրականացնելու անհրաժեշտ պարագաների ձեռքբերման ծախսեր 2017-2024 թթ.
4.4. Կենդանիների խնամքի պարագաների ձեռքբերման ծախսեր 2017-2024 թթ.
4.5. Կենդանիների փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ ավտոմեքենայի ձեռքբերման և ներմուծման ծախսեր- 2022 թ.։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում ծախսվում է`
Շուրջ 188,673,750 դրամ՝ վայրի կենդանիների պահպանման տարածքի կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսեր՝ 65,658,000 դրամ (61,315,980 դրամը ծախսված, մնացորդը՝ 4,342,020 դրամ) և կառուցապատման աշխատանքներին և ծառայություններին ուղղված ծախսեր՝ 84,315,750 դրամ (24,139,932 դրամը ծախսված, մնացորդը՝ 60,175,818 դրամ), էլեկտրական ցանկապատ համակարգերի տեղադրման ծախսեր՝ 13,700,000 դրամ, (3,480,750 դրամը ծախսված, մնացորդը՝ 10,219,250 դրամ), էլեկտրական ցանկապատ համակարգերի ներմուծման ծախսեր (25,000,000 դրամ):
Շուրջ 9,280,000 դրամ՝ թռչունների պահման հատուկ վանդակների կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսեր՝ 4,880,000 դրամ և կառուցապատման աշխատանքներին ուղղված ծախսեր՝ 4,400,000 դրամ (4,398,641 դրամը ծախսված, մնացորդը՝ 1,359 դրամ)։
Շուրջ 22,510,000 դրամ` կենդանաբուժական և լաբորատոր կենտրոնի կառուցման ծախսեր՝ 9,275,000 դրամ, անհրաժեշտ սարք-սարքավորումների և պարագաների, 13,235,000 դրամ, մարտկոցներով, ինվերտորներով, այլ պարագաներով լրակազմով՝ արևային ֆոտովոլտային կայանի ձեռքբերում և ներմուծում (16 343 432 դրամը ծախսված, մնացորդը՝ 6,166,568 դրամ):
Շուրջ 119,110,000 դրամ` սննդի ձեռքբերման և կենդանիների սննդակարգի ապահովման ծախսեր՝ 51,570,000 դրամ (46,070,641 ծախսված, մնացորդը՝ 5,499,359 դրամ), կենդանիների խնամքն ապահովելու համար դեղերի ձեռքբերման 6,790,000 դրամ (5,449,260 դրամը ծախսված, մնացորդը՝ 1,340,740 դրամ) և շինանյութի և սարքավորումների ներմուծման համար 18,830,000 դրամ ծախսեր (12,300,260 դրամը ծախսված, մնացորդը` 6,529,740 դրամ), կենդանիների փրկարարական աշխատանքներն իրականացնելու համար՝ անհրաժեշտ պարագաների ձեռքբերման ծախսեր՝ 2,740,000 դրամ (1,253,200 դրամը ծախսված, մնացորդը՝ 1,486,800 դրամ), կենդանիների խնամքի համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների ձեռքբերման 6,680,000 դրամ և ներմուծման 3,700,000 դրամ ծախսեր (778,825 դրամը ծախսված, մնացորդը՝ 9,601,175 դրամ), 12,450,000 դրամ` ավտոմեքենայի ձեռքբերման ծախսեր (9,311,900 դրամը ծախսված, մնացորդը՝ 3,138,100 դրամ) և ներմուծման ծախսեր՝ 1,950,000 դրամ (508,200 դրամը ծախսված, մնացորդը՝ 1,441,800 դրամ)։ |