|
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակը ՀՀ Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների
կենտրոն, ուսումնական ծրագիր իրականացնելու նպատակով շենքային պայմանների ստեղծումն է: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով
uահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ծրագիրն իրականացվելու է «Ջի Էյչ ԷՄ» բարեգործական հիմնադրամի կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցով (240,000,000 երկու հարյուր քառասուն միլիոն դրամ), «Կողբ» հիմնադրամի կողմից (144,000,000 մեկ հարյուր քառասունչորս միլիոն դրամ) և այլ բարերարների կողմից (1,323,000,000 մեկ միլիարդ երեք հարյուր քսաներեք
միլիոն դրամ) հատկացված և հատկացվելիք նվիրաբերությունների հաշվին: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Սիմոնյան» կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ՝ 01245672): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Տավուշի մարզի Կողբ համայնքի 1-ին փողոցի 35/1 հաս-
ցեում, քաղաքաշինության ոլորտում: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմելու է 1,707,000,000 (մեկ միլիարդ յոթ հարյուր յոթ
միլիոն) դրամ: |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Ծրագրի շահառուներն են Կողբի և հարակից բնակավայրերի համայնքները: |
8. |
Ծրագրի իրականացման
տևողությունը |
Ծրագիրն իրականացվելու է մեկ փուլով 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023
թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝
1. Ճարտարապետական, չափագրման, ինժեներական, դիզայներական և այլ նմանատիպ աշխատանքների իրականացում և աշխատանքային նախագծերի համաձայնեցում, թողարկում և հաստատում – 73,000,000 (յոթանասուներեք միլիոն) դրամ, 27.09.2016 թվականից մինչև 30.06.2018 թ.-ը (մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կնքվել է 71 205 000 դրամի գործարք),
2. Շինարարական և բարեկարգման աշխատանքների իրականացում – 1,434,000,000 (մեկ միլիարդ չորս հարյուր երեսունչորս միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2023 թվականը (մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում կնքվել է 674 818 531 դրամի գործարք),
3. Շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքի տեխնիկական և հեղինակային հսկողություն, խորհրդատվական ծառայությունների ստացում, փաստագրման, հատակագծման և իրավունքի պետական գրանցման աշխատանքների իրականացում – 18,000,000 (տասնութ միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2020 թվականը,
4. Հողամասի, շենքի կամ շինության ձեռքբերում – 170,000,000 (մեկ հարյուր յոթանասուն միլիոն) դրամ, 15.09.2022 թվականից 31.12.2023 թվականը Հայաստանի Հանրապետությունում,
5. Վարչական ծախսեր - 12,000,000 (տասներկու միլիոն) դրամ 27.09.2016 թվականից մինչև
30.09.2018 թվականը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ճարտարապետական, չափագրման, ինժեներական, դիզայներական, փաստաթղթերի թողարկման, նախագծերի իրականացման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում ՀՀ-ից – 10,000,000 (տաս միլիոն) դրամ, 27.09.2016 թվականից մինչև 30.06.2020 թվականը,
2. Ճարտարապետական, չափագրման, ինժեներական, դիզայներական, փաստաթղթերի թողարկման, նախագծերի իրականացման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում արտերկրից – 63,000,000 (վաթսուներեք միլիոն) դրամ, 27.09.2016 թվականից մինչև 30.06.2020 թվականը,
3. Շինարարական և բարեկարգման նյութերի և աշխատանքների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից – 1,082,000,000 (մեկ միլիարդ ութսուներկու միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2023 թվականը,
4. Շինարարական և բարեկարգման նյութերի և աշխատանքների ձեռքբերում արտերկրից – 352,000,000 (երեք հարյուր հիսուներկու միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2023 թվականը,
5. Հողամասի, շենքի կամ շինության ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունում – 170,000,000 (մեկ հարյուր յոթանասուն միլիոն) դրամ, 15.09.2022 թվականից 31.12.2023 թվականը,
6. Շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքի տեխնիկական և հեղինակային հսկողություն, խորհրդատվական ծառայությունների ստացում, փաստագրման, հատակագծման և իրավունքի պետական գրանցման աշխատանքների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից – 12,000,000 (տասներկու միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2020 թվականը,
7. Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում արտերկրից – 6,000,000 (վեց միլիոն)
դրամ, 01.03.2017 թվականից մինչև 30.09.2020 թվականը: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ – 8,000,000 (ութ միլիոն) դրամ, 01.10.2016 թվականից մինչև 30.09.2020 թվականը,
2. Գործուղման ծախսեր – 3,000,000 (երեք միլիոն) դրամ, 01.10.2016 թվականից մինչև 30.09.2020 թվականը,
3. Գրասենյակային և այլ ծախսեր – 1,000,000 (մեկ միլիոն) դրամ, 01.10.2016 թվականից մինչև
30.09.2020 թվականը: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ |
Կողբի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: | |
»: |