Գլխավոր տեղեկություն
Номер
N 643-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.09.2022-10.06.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.06.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
11.06.2021
Дата вступления в силу
12.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 643-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 10 000 000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԹԻՎ CAM 1002 06 D ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ՝ «ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՌՈԳՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության նախագահի 2020 թվականի մայիսի 9-ի ՆՀ-120-Ն հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի 6.15-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագրի կառավարման խորհուրդ, հաստատել դրա անհատական կազմը և կանոնադրությունը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

  

11.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

Հավելված N 1

ՀՀ վարչապետի N 643-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 10 000 000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԹԻՎ CAM 1002 06 D ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ՝ «ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՌՈԳՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(վերնագիրը խմբ. 28.09.22 N 1115-Ա)

 Հ. Մաթևոսյան  - ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ)
 Վ․ Քերոբյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարար
 Վ. Տերտերյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
 Ա. Խոջոյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար)
 Վ․ Գևորգյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ
 Ա. Սողոմոնյան  - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
 Ա․ Բագիոլի  - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության համագործակցության պատասխանատու
 Ռ. Ժոզան  - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ղեկավար
 Բ․ Կալաման  - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ղեկավարի տեղակալ
 Տ․ Վանսան  - Զարգացման ֆրանսիական գործակալության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և կենսաբազմազանության ծրագրի ղեկավար
 Պ․ Կոբլան-Ուբերսոն  - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ծրագրի ղեկավար
 Ա․ Բելի  - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի գյուղատնտեսության մասով ծրագրի ղեկավար

(հավելվածը խմբ. 28.09.22 N 1115-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. Սողոմոնյան

11.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

       

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 643-Ա որոշման

    

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 10 000 000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԹԻՎ CAM 1002 06 D ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ՝ «ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՌՈԳՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

  

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

   

1. Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրով՝ «ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) կառավարման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության ենթաօրենսդրական իրավական ակտերով, ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքված համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրով՝ «ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագրի կառավարման խորհուրդ:

  

2. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

    

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի արդյունավետ համակարգումն է և տեղեկատվության փոխանակման ապահովումը:

6. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի համակարգումը և ոլորտի տարբեր շահառուների միջև տեղեկատվության փոխանակումը.

2) ծրագրի կատարման գործընթացի քննարկումը, ինչպես նաև ծրագրի հաղորդակցության պլանի սահմանումը և կատարումը.

3) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի, վարկի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

4) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.

5) ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

6) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և գնումների պլանի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը.

7) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով դրամաշնորհ տրամադրող կազմակերպության հետ.

8) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

9) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

10) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն տեղեկատվություն ներկայացնելը:

    

3. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

    

7․ Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն տարեկան երկու անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին խորհրդի քարտուղարի (ծրագրի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված անձի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

8․ Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

9. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

10. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա կողմից լիազորված անձը: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ:

12. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ

կամ իրականացվում է էլեկտրոնային քվեարկության միջոցով: Խորհրդի քարտուղարը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

13. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման վայրի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

14. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

15. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

16. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում մրցույթների հայտահրավերները, ներկայացված մրցութային առաջարկների վերաբերյալ տեղեկանքները, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովների` հաղթող ճանաչելու մասին որոշումները, նախատեսվող գների հիմնավորումները, նախատեսվող գնից բարձր գնառաջարկների հիմնավորումները:

17. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել խորհրդի` հատուկ հրավիրված նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

18. Անհրաժեշտության դեպքում, խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:

19. Խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կազմակերպվում է էլեկտրոնային քվեարկություն ծրագրի իրականացման ընթացքում ծագած հրատապ հարցերի և խնդիրների լուծման համար:

20. Էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ ծանուցումը խորհրդի անդամներին ուղարկվում է խորհրդի քարտուղարի կողմից: Ծանուցման հետ մեկտեղ քարտուղարը խորհրդի անդամներին տրամադրում է ամբողջական տեղեկատվություն քննարկման առարկա հանդիսացող հարցերի վերաբերյալ` ներառյալ տեղեկատվություն այն բաղադրիչի վերաբերյալ, որի շրջանակներում իրականացվելու է քննարկման առարկա հանդիսացող միջոցառումը և քվեարկության արդյունքում ընդունվելիք որոշման նախագիծը:

21. Տեղեկատվությունը քարտուղարի կողմից ուղարկվում է խորհրդի յուրաքանչյուր անդամի էլեկտրոնային փոստին ծրագրի կառավարման աշխատանքներն սկսելուց առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր էլեկտրոնային փոստի փոփոխության մասին հայտնում է քարտուղարին:

22. Խորհրդի անդամը պատասխան էլեկտրոնային նամակով հաստատում է էլեկտրոնային քվեարկության ծանուցումն ստանալու փաստը:

23. Էլեկտրոնային քվեարկության ծանուցումն ստանալու փաստը հաստատող էլեկտրոնային նամակն ստանալու պահից առավելագույնը 10 օրվա ընթացքում խորհրդի անդամն իրականացնում է էլեկտրոնային քվեարկություն` քարտուղարին տեղեկացնելով իր ընդունած որոշման մասին:

24. Սույն որոշման 23-րդ կետում նշված ժամանակահատվածում քարտուղարին պատասխան չներկայացնելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ համարվում է դրական:

25. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում որոշումները համարվում են ընդունված, եթե էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

26. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում արձանագրության թղթային եղանակը սահմանված կարգով ներկայացվում է խորհրդի անդամներին՝ ստորագրության:

27. Խորհրդի նախագահի և (կամ) անդամներից որևէ մեկի պահանջով հարցը կարող է հանվել էլեկտրոնային քվեարկությունից և ներկայացվել կառավարման խորհրդի հերթական նիստի օրակարգում:

    

4․ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

    

28. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետն է:

29. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

    

5․ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

    

30. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Զարգացման ֆրանսիական գործակալության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները:

31. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

32. Խորհրդի անդամների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հարցման հիման վրա առաջարկում են Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների ղեկավարները:

33. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ, իսկ նրան փոխարինում է վերջինիս ի պաշտոնե փոխարինող անձը:

34. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել խորհրդի անդամի անդամակցության դադարեցման մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

35. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) 1111..0066..22002211գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններ:

   

6․ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

    

36. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

     

7․ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

    

37. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. Սողոմոնյան

11.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ