ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1115-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 643-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրով՝ «ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 643-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1115-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 643-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 10 000 000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԹԻՎ CAM 1002 06 D ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ՝ «ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՌՈԳՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Մաթևոսյան | - ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ) |
Վ․ Քերոբյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ա. Խոջոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար) |
Վ․ Գևորգյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ |
Ա. Սողոմոնյան | - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն |
Ա․ Բագիոլի | - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության համագործակցության պատասխանատու |
Ռ. Ժոզան | - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ղեկավար |
Բ․ Կալաման | - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ղեկավարի տեղակալ |
Տ․ Վանսան | - Զարգացման ֆրանսիական գործակալության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և կենսաբազմազանության ծրագրի ղեկավար |
Պ․ Կոբլան-Ուբերսոն | - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ծրագրի ղեկավար |
Ա․ Բելի | - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի գյուղատնտեսության մասով ծրագրի ղեկավար»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|