Գլխավոր տեղեկություն
Номер
N 1470-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.09.2022-07.02.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
22.09.2022
Дата вступления в силу
23.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2022 թվականի N 1470-Ն

 

«ԱՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնել 95,000,000 (իննսունհինգ միլիոն) դրամով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի ե այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:

2. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում, N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2 և 5 աղյուսակներում, N 5 հավելվածի NN 1 և 2 աղյուսակներում, NN 3, 4, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված դրամական միջոցների ներդրումն ընկերության կանոնադրական կապիտալում, ընկերության կանոնադրության փոփոխության հաստատումը և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

22.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1470-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1470-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1470-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1470-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1470-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1470-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1470-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1470-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1470-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1470-Ն որոշման

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1470-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2022 թվական: