Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-88-Ն-25
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.09.2022
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
19.09.2022
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
19.09.2022
Дата вступления в силу
28.09.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԲԴԽ-88-Ն-25

2022 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 1․1-ին աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Գրիգորյան Արամ Գրիշայի» բառերով, 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դադոյան Սարգիս Սիմոնի» բառերով, 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դավթյան Տիգրան Սամվելի» բառերով, 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դոլմազյան Վահե Արսենի» բառերով, 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Խաչատրյան Սուրեն Երվանդի» բառերով, 6-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Սարգսյան Վարդգես Արայիկի» բառերով, 8-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մոսինյան Մերի Աղաբեկի» բառերով, 9-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հովհաննիսյան Գիվի Համլետի» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 1․1-ին աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ավագյան Նարինե Աշոտի» բառերով, 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Բադալյան Կարապետ Սերյոժայի» բառերով, 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ղարսլյան Աշխեն Ռուբենի» բառերով,

3) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ և 4-րդ կետերի «գործեր» բառերը փոխարինել «վարույթներ» բառերով,

4) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 34-րդ, 37-րդ, 39-րդ և 43-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր» բառերը հանել,

5) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 43-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հովհաննիսյան Դիանա Ռոմանի» բառերը հանել,

6) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Մասիս» բառը փոխարինել «Եղեգնաձոր» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Պողոսյան Թաթուլ Ջանիբեկի» բառերը փոխարինել «Հովհաննիսյան Սարգիս Մելսիկի» բառերով,

7) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«

 (Քաղաքացիական մասնագիտացում)

1.

քաղաք Ալավերդի

Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի վարչական տարածքներ, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք

Բաղդասարյան Սուրեն Ժորայի

Քաղաքացիական

/Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ

2.

քաղաք Վանաձոր

Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, կորպորատիվ վեճերով գործերով, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք

Հովնանյան Վարդուհի Սուրիկի

Քաղաքացիական

/կորպորատիվ վեճերով գործեր/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ

3.

քաղաք Վանաձոր

Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք

Սահակյան

Նանե Գառնիկի

Քաղաքացիական

/Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ

4.

քաղաք Ալավերդի

Ալավերդու, Ստեփանավանի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք

Գրիգորյան Բակուր Բորիկի

Քաղաքացիական/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ

5.

քաղաք Վանաձոր

Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք

Առաքելյան Ելենա Բորիսի

Քաղաքացիական /Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ

6.

քաղաք
Տաշիր

Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք

Զաքարյան
 Գնել Ժորայի

Քաղաքացիական

/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ

7.

քաղաք
Սպիտակ

Սպիտակի, Վանաձորի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք

Մկոյան Աղասի Արշակի

Քաղաքացիական

/կորպորատիվ վեճերով գործեր/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ

»,

 

8) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Ոսկանյան Արմիդա Արմենի» բառերը հանել,

9) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մարտունի» բառը փոխարինել «Գավառ» բառով,

10) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Բադալյան Կարապետ Սերյոժայի» բառերը հանել,

11) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի 3-րդ, 14-րդ և 19-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «/ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր/» բառերը հանել,

12) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի 19-րդ կետի «Դատավոր» սյունակի «Թորոսյան Գոռ» բառերը հանել,

13) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-25-րդ կետերով․

 

«

20․

Թորոսյան Գոռ

Քաղաքացիական/հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր/

21․

Հովհաննիսյան Դիանա

Քաղաքացիական/հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր/

22․

Ոսկանյան Արմիդա

Քաղաքացիական/հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր/

23․

 

Քաղաքացիական/հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր/

24․

 

Քաղաքացիական/հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր/

25․

 

Քաղաքացիական/հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր/

»,

 

14) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի «Ընդհանուրը՝ 19 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը՝ 25 դատավոր» բառերով,

15) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մարաբյան Սերգեյ» բառերը հանել,

16) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 6-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում կայացված ակտերի, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում կայացված ակտերի վերանայման վարույթներ» բառերով,

17) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 19-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սիմոնյան Տիգրան» բառերը հանել,

18) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-27-րդ կետերով․

 

«

22․

Ամիրյան Կարեն

Քրեական/կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր

23․

Հովհաննիսյան Արմեն

Քրեական/կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր

24․

Մարաբյան Սերգեյ

Քրեական/կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր

25․

 

Քրեական/կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր

26․

 

Քրեական/կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր

27․

 

Քրեական/կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր

»,

 

19) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի «Ընդհանուրը՝ 21 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը՝ 27 դատավոր» բառերով։

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի

պաշտոնակատար

Ս. Չիչոյան

 

2022 թ. սեպտեմբերի 19

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2022 թվական: