ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2022 թվականի N 1459-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 520-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 775-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 520-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) որոշման հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետը «տոկոսադրույքով» բառից առաջ լրացնել «փաստացի» բառով:
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 775-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի՝
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «www.minurban.am)» բառերից հետո լրացնել «կամ գնահատողի որակավորման գործող վկայական ունեցող և լիազոր մարմնի կողմից հաշվառված անձի կողմից տրված գնահատման հաշվետվություն, որը ներառում է գնահատվող գույքի տեխնիկական վիճակի (վնասվածության աստիճանի) վերաբերյալ տեղեկատվություն» բառերով,
բ. 4-րդ կետը «վարկի հետ կապված» բառերից հետո լրացնել «ֆինանսական կառույցների ծառայությունների համար» բառերով,
գ. 13-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) վարկառուի կողմից ծրագրի շրջանակներում մեկից ավելի անգամ օգտվելու նպատակով ֆինանսական կառույցից վարկ ստանալու դեպքում, ընդ որում, սուբսիդավորման գումարի դադարեցումը տարածվում է բոլոր տրամադրված վարկերի վրա:»,
դ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14․ Վարկառուի կողմից սույն կարգի 13-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հիմքերով սուբսիդավորման գումարի տրամադրման դադարեցման դեպքում, իսկ 13-րդ կետի 6-րդ ենթակետով նշված հիմքերով սուբսիդավորման գումարի տրամադրման դադարեցման դեպքում՝ միայն երկրորդ և հաջորդիվ տրամադրված վարկերի գծով մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը վարկառուի կողմից ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով: Ֆինանսական կառույցն իրավասու է սուբսիդավորման գումարը Հայաստանի Հանրապետության անունից պահանջելու վարկառուից: Վերը նշված մնացած դեպքերում, ինչպես նաև 13-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված դեպքում առաջինը տրամադրված վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած, իսկ մինչ այդ վճարված սուբսիդավորման գումարները վերադարձման ենթակա չեն։»:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
22.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|