Գլխավոր տեղեկություն
Номер
N 222-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.11.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2022
Принят
Մեծամոր համայնքի ավագանի
Дата принятия
21.10.2022
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
21.10.2022
Дата вступления в силу
04.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2022 թվականի N 222-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 22-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

 

1) Ֆոնդային բյուջեի եկամտային մասում ավելացնել պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) 415439.1 հազար ՀՀ դրամ

 

2) Համայնքի վարչական եկամուտների մասով պակասեցնել 107230.0 հազար ՀՀ դրամ՝

 

Գույքահարկ փոխադրամիջոցներից (1121) պակասեցնել ՝ 12650.0 հազար ՀՀ դրամ,

 

Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկից (1113) պակասեցնել՝ 10580.0 հազար ՀՀ դրամ,

 

Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբ. աշխ. կազմակերպելու համար տեղական վճարներից պակասեցնել՝ 58000.0 հազար ՀՀ դրամ,

 

Տեղական տուրքերի՝

 

համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվությունից (11304) պակասեցնել 32000,0 հազար ՀՀ դրամ,

 

համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկ նավթամթերքների և գազի վաճառքի թույլտվությունից (11306) պակասեցնել 2500,0 հազար ՀՀ դրամ,

 

համայնքի վարչական տարածքում առևտրի հանրային սննդի զվարճանքի շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, խաղատների և բաղնիքների ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվությունից (11307) պակասեցնել 500,0 հազար ՀՀ դրամ,

 

համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունից (11308) պակասեցնել 2500,0 հազար ՀՀ դրամ,

 

համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվությունից (11318) պակասեցնել 500,0 հազար ՀՀ դրամ,

 

Օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարներից (1343) պակասեցնել՝ 46000.0 հազար ՀՀ դրամ,

 

Համայնքի վարչական տարածքում գտնվող շենք և շինությունների գույքահարկին (1111) ավելացնել ՝ 6000.0 հազար ՀՀ դրամ,

 

Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար (1112) ավելացնել՝ 52000.0 հազար ՀՀ դրամ

 

3) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդի հատկացումից ֆոնդային բյուջե պակասեցնել 107230.0 հազար ՀՀ դրամ:

 

4) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 127400.0 հազար ՀՀ դրամ, որից 20170.0 հազար ՀՀ դրամ հատկացնել վարչական բյուջեին:

 

5) Ծախսային մասով

 

01-01-01 (օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի

 

4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել 8000.0 հազար ՀՀ դրամ

 

4112 (պարգևատրում) հոդվածից պակասեցնել 20000.0 հազար ՀՀ դրամ

 

4221 (ներքին գործուղումներ) հոդվածից պակասեցնել 2500.0 հազար ՀՀ դրամ

 

4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածից պակասեցնել 5000.0 հազար ՀՀ դրամ

 

4233 (աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ) հոդվածից պակասեցնել 990.0 հազար ՀՀ դրամ

 

4261 (գրասենյակային նյութեր և հագուստ) հոդվածից պակասեցնել 2700.0 հազար ՀՀ դրամ

 

4264 (տրանսպորտային նյութեր) հոդվածից պակասեցնել 1000.0 հազար ՀՀ դրամ

 

4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածից պակասեցնել 1000.0 հազար ՀՀ դրամ

 

4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից պակասեցնել 2000.0 հազար ՀՀ դրամ

 

01-06-01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի

 

4216 (գույքի և սարքավորումների վարձակալություն) հոդվածին ավելացնել 980.0 հազար ՀՀ դրամ

 

4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել 3070.0 հազար ՀՀ դրամ

 

4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից պակասեցնել 3500.0 հազար ՀՀ դրամ

 

4823 (պարտադիր վճարներ) հոդվածից պակասեցնել 3000.0 հազար ՀՀ դրամ

 

4251 (շենք շինությունների ընթացիկ նորոգում) հոդվածին ավելացնել 950․0 հազար ՀՀ դրամ

 

5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից պակասեցնել 4000.0 հազար ՀՀ դրամ

 

04-02-04 (ոռոգում) նախահաշվի

 

5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 161451.0 հազար ՀՀ դրամ

 

5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 14400.0 հազար ՀՀ դրամ

 

04-03-02 (նավթամթերք և բնական գազ) նախահաշվի

 

5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին ավելացնել 11250.0 հազար ՀՀ դրամ

 

5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 106158.0 հազար ՀՀ դրամ

 

04-05-01 (ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի

 

4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածից պակասեցնել 10000.0 հազար ՀՀ դրամ

 

5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 32100.0 հազար ՀՀ դրամ

 

5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 9200.0 հազար ՀՀ դրամ

 

06-01-01 (բնակարանային շինարարություն) նախահաշվի

 

4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 10000.0 հազար ՀՀ դրամ

 

5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից պակասեցնել 8300.0 հազար ՀՀ դրամ

 

5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին ավելացնել 8350.0 հազար ՀՀ դրամ

 

06-03-01 (ջրամատակարարում) նախահաշվի

 

4212 (էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 65000.0 հազար ՀՀ դրամ

 

5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 43000.0 հազար ՀՀ դրամ

 

08-1-1 (հանգստի և սպորտի ծառայություններ) նախահաշվի

 

4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից պակասեցնել 2840.0 հազար ՀՀ դրամ

 

4727 (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ) բյուջեից հոդվածից պակասեցնել 2000.0 հազար ՀՀ դրամ

 

08-02-03 (մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի

 

4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածից պակասեցնել 2000.0 հազար ՀՀ դրամ

 

4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածից պակասեցնել 1600.0 հազար ՀՀ դրամ

 

4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից պակասեցնել 2000.0 հազար ՀՀ դրամ

 

5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին ավելացնել 750.0 հազար ՀՀ դրամ

 

5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 10000.0 հազար ՀՀ դրամ

 

08-02-04 (այլ մշակութային կազմակերպություններ) նախահաշվի

 

4234 (տեղեկատվական ծառայություններ) հոդվածից պակասեցնել 2000.0 հազար ՀՀ դրամ

 

4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածից պակասեցնել 2000.0 հազար ՀՀ դրամ

 

4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից պակասեցնել 1700.0 հազար ՀՀ դրամ

 

09-01-01 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի

 

5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 3500.0 հազար ՀՀ դրամ

 

5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից պակասեցնել 93049.9 ՀՀ դրամ

 

09-05-01 (արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի

 

5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին ավելացնել 6800.0 հազար ՀՀ դրամ

 

5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 6600.0 հազար ՀՀ դրամ

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 Կողմ -17

Դեմ -0

Ձեռնպահ -0

 ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ    
 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ    
 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ    
 ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ    
 ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ    
 ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ    
 ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ    
 ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ    
 ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՎԵԼ    
 ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ    
 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ    
 ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ    
 ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ    
 ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ    
 ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ    
 ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ    
 ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ    

 

Համայնքի ղեկավար`

Վ.  Խաչատրյան

 

21.10.2022 թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծի

 

 Ֆոնդային բյուջեի եկամտային մասում ավելացնել պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) 415439.1 հազար ՀՀ դրամ, հետևյալ սուբվեն աշխատանքների մասով՝

  • Մշակույթի տների (Նոր Կեսարիա, Մեծամոր, Արազափ) վերանորոգման համար՝ 14328.0 հազար ՀՀ դրամ, 

  • Խմելու ջրերի խողովակների նորոգման համար՝ 24277.0 հազար ՀՀ դրամ, 

  • Տանիքների վերանորոգման համար՝ 29870.0 հազար ՀՀ դրամ,

  • Վերելակների ձեռքբերման համար՝ 21330.0 հազար ՀՀ դրամ,

  • Արվեստի դպրոցների (Նալբանդյան, Մրգաշատ) վերանորոգման և ջեռուցման համակարգերի կառուցման համար՝ 7525.0 հազար ՀՀ դրամ, 

  • Գազաֆիկացման աշխատանքների համար՝ 142999.1 հազար ՀՀ դրամ,

  • Համայնքներում խորքային հորերի վերականգնման համար՝ 143010.0 հազար ՀՀ դրամ, 

  • Ճանապարհների (Նոր Արտագերս- Նալբանդյան) վերանորոգման համար՝ 32100.0 հազար ՀՀ դրամ։

     

    Վարչական բյուջեի եկամտային մասով պակասեցնել 107230.0 հազար ՀՀ դրամ՝

     

  • Գույքահարկ փոխադրամիջոցներից (1121) պակասեցնել ՝ 12650.0 հազար ՀՀ դրամ (տրամադրվել է մեքենաների մասով արտոնություն 3670,0 հազար ՀՀ դրամի և համակարգում առկա է մոտ 9000,0 հազար ՀՀ դրամի փոխադրամիջոցներ անհայտ անձանց անուններով, որոնք հանդիսանալով այլ երկրի քաղաքացիներ, մեր համայնքներում փաստացի գրանցվել են մեքենաներ ձեռք բերելու համար, որից հետո լքել են երկիրը, որոնց գտնվելու վայրը մեզ անհայտ է),

  • Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկից (1113) պակասեցնել՝ 10580.0 հազար ՀՀ դրամ (տրամադրվել են արտոնություններ),

  • Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբ. աշխ. կազմակերպելու համար տեղական վճարներից պակասեցնել՝ 58000.0 հազար ՀՀ դրամ (մեզ միավորված համայնքներում նախկինում աղբահանության գումարները չեն հավաքագրվել, այդ պատճառով այս տարում հավաքագրումները նույնպես պատշաճ կերպով չի կատարվել),

  • Տեղական տուրքերից (1130)՝ 38000.0 հազար ՀՀ դրամ (տարեսկզբին նախատեսումը ավել է եղել), օրենքով սահմ. դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառ. կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարներից (1343) պակասեցնել՝ 46000.0 հազար ՀՀ դրամ (մեզ միավորված համայնքներում նախկինում խմելու ջրի գանձման գումարները չեն հավաքագրվել, այդ պատճառով այս տարում հավաքագրումները նույնպես պատշաճ կերպով չի կատարվել),

    Համայնքի վարչ. տարածքում գտնվող շենք. և շինությունների գույքահարկին (1111) ավելացնել ՝ 6000.0 հազար ՀՀ դրամ (նախկինում պլան չի եղել նախատեսված),

    Հողի հարկ համայնքների վարչ. տարածքներում գտնվող հողի համար (1112) ավելացնել՝ 52000.0 հազար ՀՀ դրամ (նախկինում պլան չի եղել նախատեսված)։

     

    1. Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում /համայնքի ղեկավարի աշխատակազմ/ (01-1-1) նախահաշվում կատարել հետևյալ փոփոխությունները՝

    Մասնագիտական ծառայություններ (4241) հոդվածին 8000.0 հազար ՀՀ դրամի ավելացումը անհրաժեշտ է վերագնահատման ծառայությունների ձեռքբերման համար:

    Պարգևատրում (4212) հոդվածից պակասեցնել 20000.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Ներքին գործուղումներ (4221) հոդվածից պակասեցնել 2500.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր (4222) հոդվածից պակասեցնել 5000.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ (4233) հոդվածից պակասեցնել 990.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Գրասենյակային նյութեր և հագուստ (4261) հոդվածից պակասեցնել 2700.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Տրանսպորտային նյութեր (4264) հոդվածից պակասեցնել 1000.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Կենցաղային և հանրային սննդի նյութեր (4267) հոդվածից պակասեցնել 1000.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Հատուկ նպատակային այլ նյութեր (4269) հոդվածից պակասեցնել 2000.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

     

    2 . Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (01-6-1) նախահաշվի

    Գույքի և սարքավորումների վարձակալություն (4216) հոդվածին ավելացնել 980.0 հազար ՀՀ դրամ:

    Մասնագիտական ծառայություններ (4241) հոդվածին ավելացնել 3070.0 հազար ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է ինժեներաերկրաբանական չափագրման ծառայությունների ձեռքբերման համար:

    Հատուկ նպատակային այլ նյութեր (4269) հոդվածից պակասեցնել 3500.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Պարտադիր վճարներ (4823) հոդվածից պակասեցնել 3000.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Նախագծահետազոտական ծախսեր (5134) հոդվածից պակասեցնել 4000.0 հազար ՀՀ դրամ:

     

    3. Ոռոգման ծառայություններ (04-2-4) նախահաշվի

    Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (5113) հոդվածին ավելացնել 161451.0 հազար ՀՀ դրամ, քանի որ անհրաժեշտ է 15 համայնքների սուբվենցիոն ծրագրով նախատեսված խորքային հորերի վերանորոգման աշխատանքների կատարման համար:

     Նախագծահետազոտական ծախսեր (5134) հոդվածին 14400.0 հազար ՀՀ դրամի ավելացումը անհրաժեշտ է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքների նախագծերի պատրաստման համար:

     

    4. Նավթամթերք և բնական գազ (04-3-2) նախահաշվի

    Շենքերի և շինությունների շինարարություն (5112) հոդվածին ավելացնել 11250.0 հազար ՀՀ դրամ, անհրաժեշտ է Գետաշեն բնակավայրի գազաֆիկացման աշխատանքների կատարման համար:

    Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (5113) հոդվածին ավելացնել 106158.0 հազար ՀՀ դրամ, անհրաժեշտ է սուբվենցիոն ծրագրով կատարվող 9 բնակավայրերում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար:

     

    5. Ճանապարհային տրանսպորտ (04-5-1) նախահաշվի

     Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում (4251) հոդվածից պակասեցնել 10000.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

     Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (5113) հոդվածին ավելացնել 32100.0 հազար ՀՀ դրամ, նախատեսված է Նալբանդյան-Նոր Արտագերս բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով կատարվող ճանապարհների վերանորոգման աշխատանքների համար:

    Նախագծահետազոտական ծախսեր (5134) հոդվածին 9200.0 հազար ՀՀ դրամի ավելացումը անհրաժեշտ է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծերի պատրաստման համար:

     

    6. Բնակարանային շինարարություն (06-1-1) նախահաշվի

    Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին (4511) հոդվածին ավելացնել 10000.0 հազար ՀՀ դրամ, անհրաժեշտ է համայնքին ենթական «Մեծամոր Բարեկարգում» ՀՈԱԿ-ին սուբսիդավորելու համար:

    Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (5113) հոդվածից պակասեցնել 8300.0 հազար ՀՀ դրամ, սուբվենցիոն ծրագրով նախատեսված գումարը ավել է եղել 13ա և 27 շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների համար:

    Այլ մեքենաներ և սարքավորումներ (5129) հոդվածին ավելացնել 8350.0 հազար ՀՀ դրամ, նախատեսված է 5 վերելակների ձեռքբերման աշխատանքների կատարման համար:

     

    7. Ջրամատակարարում (06-3-1) նախահաշվի

    Էներգետիկ ծառայություններ (4212) հոդվածին ավելացվում է 65000.0 հազար ՀՀ դրամ, էլ. Էներգիայի ծախսերը վճարելու համար, քանի որ պակաս է եղել նախատեսված:

    Նախագծահետազոտական ծախսեր (5134) հոդվածին 43000.0 հազար ՀՀ դրամի ավելացումը անհրաժեշտ է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծերի պատրաստման համար:

     

    8. Հանգստի և սպորտի ծառայություններ (08-1-1) նախահաշվի

    Հատուկ նպատակային այլ նյութեր (4269) հոդվածից պակասեցնել 2840.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ (4727) բյուջեից հոդվածից պակասեցնել 2000.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

     

    9. Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ (08-2-3) նախահաշվի

    Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում (4251) հոդվածից պակասեցնել 2000.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Կենցաղային և հանրային սննդի նյութեր (4267) հոդվածից պակասեցնել 1600.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Հատուկ նպատակային այլ նյութեր (4269) հոդվածից պակասեցնել 2000.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Շենքերի և շինությունների շինարարություն (5112) հոդվածին ավելացնել 750.0 հազար ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է սուբվենցիոն ծրագրով Նոր Կեսարիա բնակավայրի մշակույթի տան կապիտալ վերանորոգման և ջեռուցման աշխատանքների կատարման համար:

    Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (5113) հոդվածին ավելացնել 10000.0 հազար ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է սուբվենցիոն ծրագրով Մեծամոր և Արազափ բնակավայրերի մշակույթի տների վերանորոգման և ջեռուցման աշխատանքների կատարման համար:

     

    10. Այլ մշակութային կազմակերպություններ (08-2-4) նախահաշվի

    Տեղեկատվական ծառայություններ (4234) հոդվածից պակասեցնել 2000.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

    Կենցաղային և հանրային սննդի նյութեր (4267) հոդվածից պակասեցնել 2000.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումից:

    Հատուկ նպատակային այլ նյութեր (4269) հոդվածից պակասեցնել 1700.0 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

     

    11. Նախադպրոցական կրթություն (09-1-1) նախահաշվի

    Նախագծահետազոտական ծախսեր (5134) հոդվածին 3500.0 հազար ՀՀ դրամի ավելացումն անհրաժեշտ է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծերի պատրաստման համար:

    Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (5113) հոդվածից պակասեցնել 93049.9 հազար ՀՀ դրամ, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը:

     

    12. Արտադպրոցական դաստիարակություն (09-5-1) նախահաշվի

    Շենքերի և շինությունների շինարարություն (5112) հոդվածին ավելացնել 6800.0 հազար ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է սուբվենցիոն ծրագրով Նալբանդյան և Մրգաշատ բնակավայրերի արվեստի դպրոցներում վերանորոգման աշխատանքների կատարման համար:

    Նախագծահետազոտական ծախսեր (5134) հոդվածին 6600.0 հազար ՀՀ դրամի ավելացումը անհրաժեշտ է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծերի պատրաստման համար:

     

    Մեծամոր համայնքի ղեկավար`

    Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

     

    Հատվածներ 1-6

     

    Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական:

  • Փոփոխման պատմություն
    Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
    Փոփոխված ակտ
    Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան