ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1072-Ա
ՍԵՐԳՈ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանին 2022 թվականի սեպտեմբերի 20-23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Կրասնոյարսկ)՝ «Ռուսաստանի անտառներ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Սերգո Աթանեսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Ընդունել ի գիտություն, որ Սերգո Աթանեսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|