ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 704-Ա
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետի`
Հաստատել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-113-Ն Հայաստանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 704-Ա որոշման |
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2022 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մաս, 33-րդ հոդվածի 9.1-ին մաս, 35-րդ հոդվածի 15-րդ մաս |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 449-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2022 թվականի սեպտեմբերի տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 1-ին հավելվածի |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |