ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 51-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղական տուրքերի գոտիավորումը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2022 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2022 թվականի տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սահմանել, որ տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կողմ -13 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ ԶԵՅՆԱԼՅԱՆ ՄԱՍԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐԳԱՄ ՂՈՒԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՆՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 51-Ն որոշման |
ՑԱՆԿ
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
N |
Բնակավայր |
Գոտի |
1 |
Տեղ |
I |
2 |
Կոռնիձոր | |
3 |
Քարաշեն | |
4 |
Արավուս |
II |
5 |
Խնածախ | |
6 |
Վաղատուր | |
7 |
Խոզնավար |
Համայնքի ղեկավար |
Դ. Ղուլունց |
ՀԱՎԵԼՎԱԾ 2 ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 51-Ն որոշման |
ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը*
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿԸ |
դրույքաչափերը ՀՀ դրամ | ||
1-ին գոտի |
2-րդ գոտի | ||
1 |
2 |
3 |
4 |
1) |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար. |
||
ա. |
հիմնական շենքերի և շինությունների համար` |
||
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15000 դրամ. |
4500 |
4500 | |
բ. |
սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝ |
||
- |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 30000 դրամ. |
9000 |
9000 |
- |
500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ .50000 դրամ. |
15000 |
15000 |
- |
1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ .50000 դրամ. |
15000 |
15000 |
- |
3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ .100000 դրամ. |
30000 |
30000 |
գ. |
ոչ հիմնական շենքերի և շինությունների համար` |
||
- |
մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ .3000 դրամ. |
1000 |
1000 |
- |
20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 5000 դրամ. |
1500 |
1500 |
2 |
համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով` |
||
ա. |
չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` .3000 դրամ. |
1000 |
1000 |
բ. |
բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար 1)-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով. |
||
գ. |
նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար 1)-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը |
||
3) |
համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` .5000 դրամ. |
1500 |
1500 |
4) |
համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համարր՝ 200000 դրամ. |
200000 |
200000 |
4.1) |
համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 դրամ. |
200000 |
200000 |
4.2) |
համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 դրամ. |
200000 |
200000 |
5) |
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000 դրամ. |
30000 |
30000 |
5.1) |
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000 դրամ. |
30000 |
30000 |
5.2) |
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000 դրամ. |
30000 |
30000 |
6) |
համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 60000 դրամ. |
18000 |
18000 |
7) |
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 20000 դրամ. |
6000 |
6000 |
8) |
համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 50000 դրամ. |
15000 |
15000 |
9) |
համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` |
||
ա. |
ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ |
||
- |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 10001 դրամ. |
2000 |
1500 |
- |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10001-13001 դրամ. |
3600 |
3100 |
- |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13001-20001 դրամ. |
5000 |
4000 |
- |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 20001-25001 դրամ. |
7000 |
6100 |
- |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 25001-45001 դրամ. |
12000 |
7600 |
- |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 45001-101000 դրամ. |
25000 |
13600 |
բ. |
օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար` |
||
- |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում մինչև 10001 դրամ. |
2000 |
1500 |
- |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 10001-13001 դրամ. |
3600 |
3100 |
- |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 13001-20001 դրամ. |
5000 |
4000 |
- |
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 20001-25000 դրամ. |
7000 |
6100 |
- |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 25001-45001 դրամ. |
12000 |
7600 |
- |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 45001-100001 դրամ. |
25000 |
13600 |
10) |
իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացoթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար, յուրաքանչյուր օրվա համար, մեկ քառակուսի մետրի համար. 350 դրամ |
150 |
110 |
11) |
համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացույցային տարվա համար. |
||
ա. |
առևտրի օբյեկտների համար՝ 5000-50000 դրամ. |
10000 |
5000 |
բ. |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 25000-100000 դրամ. |
20000 |
7500 |
գ. |
բաղնիքների (սաունաների) համար՝ 300000-500000 դրամ. |
150000 |
90000 |
դ. |
խաղատների համար՝ 500000-1000000 դրամ. |
300000 |
150000 |
ե. |
շահումով խաղերի համար՝ 250000-500000 դրամ. |
150000 |
75000 |
զ. |
վիճակախաղերի համար՝ 100000-150000 դրամ. |
45000 |
30000 |
12) |
համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է` |
||
ա. |
հիմնական շինությունների ներսում՝ |
||
- |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 5001 դրամ. |
1500 |
1000 |
- |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 5001-10001 դրամ. |
3000 |
1600 |
- |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 10001-15001 դրամ. |
4500 |
3100 |
- |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 15001-20001 դրամ. |
6000 |
4600 |
- |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 20001-30001 դրամ. |
9000 |
6100 |
- |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 30001-50001 դրամ. |
15000 |
9100 |
բ. |
ոչ հիմնական շինությունների ներսում` |
||
- |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 1001 դրամ. |
300 |
200 |
- |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 1001-2001 դրամ. |
600 |
310 |
- |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 2001-4001 դրամ. |
1200 |
610 |
- |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 4001-8001 դրամ. |
2400 |
1300 |
- |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 8001-15001 դրամ. |
4500 |
2500 |
- |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 15001-25001 դրամ. |
7500 |
4600 |
13) |
ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար |
||
ա. |
ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 դրամ. |
1000 |
600 |
բ. |
թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ. |
2000 |
1100 |
գ. |
սոցիալական գովազդի համար՝ 0 դրամ. |
0 |
0 |
դ. |
այլ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ. |
1000 |
450 |
ե. |
դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25% |
250 |
135 |
զ. |
եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ի չափով |
150 |
45 |
14) |
Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար 100000 դրամ. |
40000 |
30000 |
15) |
համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար, օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար՝ 10000 դրամ. |
4000 |
3000 |
16) |
համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար, օրացուցային տարվա համար՝ 500000 դրամ. |
180000 |
150000 |
17) |
համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար, օրացուցային տարվա համար՝ |
||
ա. |
3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2500000 դրամ |
800000 |
750000 |
բ. |
5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5000000 դրամ |
1800000 |
1500000 |
գ. |
7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար 7000000 դրամ |
2500000 |
2100000 |
դ. |
10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար 10000000 դրամ |
3500000 |
3000000 |
18) |
համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 50000-300000 դրամ. |
25000 |
15000 |
Ծանոթություն.--* սահմանված դրույքաչափերը, որպես գյուղական և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրեր հաշվարկվել են 0.3 գործակցի կիրառմամբ, բացառությամբ 4), 4.1) և 4.2) կետերի /<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդված 2-րդ և 4-րդ մաս/ |
Համայնքի ղեկավար |
Դ. Ղուլունց |
ՀԱՎԵԼՎԱԾ 3 ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 51-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Տեղական վճարի տեսակը |
Դրույքաչափը (ՀՀ դրամ) | |
1-ին գոտի |
2-րդ գոտի | |
● համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
10 000 |
10 000 |
● ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
10 000 |
10 000 |
● ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
10 000 |
10 000 |
● համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
20 000 |
10 000 |
● համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
3 000 |
3 000 |
Համայնքի կողմից աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճար՝ |
||
1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար |
||
● ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և(կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 50-400 դրամ |
150 |
100 |
2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում |
||
● առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50-100 դրամ |
50 |
50 |
● հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների, հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20-50 դրամ |
20 |
20 |
● վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15-20 դրամ |
15 |
15 |
● գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3-15 դրամ |
3 |
3 |
● զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 դրամ |
8 |
8 |
● արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5-15 դրամ |
5 |
5 |
2.1 Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50-100 դրամ |
50 |
50 |
3. Ոչ կենցաղային աղբի համար |
||
● ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար, կամ |
3000 |
3000 |
● համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար՝ ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար |
1000 2000 |
500 1000 |
● համայնքի ղեկավարի կողմից շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և տեղափոխման թույլտվության համար ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար |
500 1000 |
250 500 |
● Համայնքի կողմից ջրամատակարարման մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ Խնածախ բնակավայր՝ 1 խ.մ. համար Վաղատուր և Խոզնավար բնակավայրեր՝ ամսական 1 բնակչի համար |
200 120 | |
● համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվելու համար՝ մեկ երեխայի հաշվով* |
3000 |
3000 |
● համայնքի վարչական տարածքում տեղակայված անշարժ գույքի համարակալման և հասցեավորման համար վճար |
2000 |
2000 |
● համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար |
500 |
500 |
● համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար** |
0 |
0 |
* մանկապարտեզի ծառայությունից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց արտոնություն սահմանել.
1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար փոխհատուցման գումարի 50 %-ի չափով,
2) Միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երրորդ և հաջորդ երեխաների համար փոխհատուցման գումարի 50 %-ի չափով,
3) Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար փոխհատուցման գումարի 50 %-ի չափով,
4) Արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված զինծառայողների ու երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար փոխհատուցման գումարի 100 %-ի չափով,
** համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից մատուցած ծառայությունն անվճար է, քաղաքացու կողմից անհրաժեշտ դեղորայքի ձեռք բերման պարագայում:
Համայնքի ղեկավար` |
Դ. Ղուլունց |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2022 թվական: