Գլխավոր տեղեկություն
Номер
N 591-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Опубликован на едином сайте
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
29.08.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
29.08.2022
Дата вступления в силу
30.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 591-Ա

 

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Գրիգոր Գրիգորյանի (անձնագիր՝ Y08L6K20L) կողմից՝ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած Արթուր Առուստամյանին անհատույց բաշխելու նպատակով, «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված օգտագործված էլեկտրական անվասայլակի (մեկ հատ, 87 կգ ընդհանուր քաշով, 800 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 340 եվրո փոխադրման ծախսը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

29.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ