Գլխավոր տեղեկություն
Номер
N 1541-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 06.10.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
06.10.2022
Дата вступления в силу
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1541-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 453-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 169-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 8-րդ կետը «հանգամանքից» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված ծրագրի)» բառերով, ինչպես նաև վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարները ենթակա են վերադարձման բացառապես շահառուի կողմից վճարված տոկոսների գումարների չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման հավելվածի 5.4-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։».

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Շահառուն իրավունք չունի օգտվելու ծրագրից, եթե Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 2-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը հաստատելու մասին» N 705-Ն որոշումից բխող միջոցառումների շրջանակում ապահովվել է բնակտարածքով։».

3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«11. Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով աջակցությունը տրամադրվում է բացառապես այն անձանց և նրանցից սերված ընտանիքներին, ովքեր նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելը հաշվառված չեն եղել Արցախի Հանրապետությունում։».

4) 15-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «Արցախի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված գյուղական բնակավայրում (այսուհետ՝ սահմանամերձ բնակավայր)» բառերով.

5) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետի 8-րդ ենթակետը.

6) 15-րդ կետի 13-րդ ենթակետում «ծրագրի մեկնարկի օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում» բառերը փոխարինել «2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո» բառերով.

7) 16-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«4) սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 11.085 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 152,000 հազ. դրամ.

5) սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 237 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12.668 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 174 հազ. դրամ.

6) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարների փոխհատուցման համար՝ սեփականության իրավունքի գրանցման վճարը՝ 25,000 դրամ և 20,000 դրամ պետական տուրքը, գրավի իրավունքի պետական գրանցման վճարը՝ 25,000 դրամ և 1,000 դրամ պետական տուրքը: Սահմանամերձ բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար վերը նշված օրենքներով սահմանված վճարները գանձվում են 50%-ի չափով։»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 453-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Առաջարկել Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահին Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պոտենցիալ շահառու հանդիսացող ընտանիքների՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բնակարանային ապահովության պետական աջակցության որևէ ծրագրի շրջանակներում բնակտարածքով ապահովված լինելու (չլինելու) մասին տեղեկատվությունն ամենօրյա պարբերականությամբ մուտքագրել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հարթակ։»․

2) որոշման հավելվածի 2-րդ կետը 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.

«12) շահառուի հաշիվ՝ շահառուի անձնական հաշիվ, որին ծրագրի շրջանակներում ծառայությունը փոխանցում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարների փոխհատուցման գումարը:».

3) որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «կոմիտե կատարած էլեկտրոնային հարցման միջոցով ստացված» բառերը փոխարինել «կոմիտեի կողմից Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հարթակ մուտքագրված» բառերով.

4) որոշման հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ծրագրի շահառու հանդիսանալու դեպքում, սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տվյալների հիման վրա, 2-օրյա ժամկետում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հավաստագիրը՝

ա․ Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով, որը տրամադրվում է շահառուին էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին,

բ․ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով, որը տրամադրվում է շահառուին էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին․»․

5) որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) ծառայությունը միանվագ շահառուի հաշվին է փոխանցում սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը, ինչպես նաև ամսական պարբերականությամբ հաշվին է փոխանցում աջակցության գումարները՝ ըստ սույն կետի 5-րդ ենթակետում նշված ժամանակացույցի:».

«6) որոշման հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է փոփոխման՝

1) նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելն ընտանիքի որևէ անդամի՝ Երևան քաղաքում հաշվառում ունենալու վերաբերյալ շահառուի կողմից ծառայություն ներկայացված տեղեկանքի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխում է հավաստագիրը՝ շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելով նոր հավաստագիրը Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում, Երևան քաղաքում կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով.

2) սույն որոշման 3-րդ կետով սահմանված տվյալների փոփոխության վերաբերյալ մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը Արցախի Հանրապետության 6 տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում.ուղղ.»:

3. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների հետ համատեղ կազմել և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների վերջնական ցանկը՝ ընդգծելով Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցողներին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ